«Տղայիս առնանդամը 4 տարի է, չի մեծանում: Ինչպե՞ս վարվել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի առաջին խմբաքանակին:

Աննա

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք` ամուսնական առաջին օրվանից պաշտպանվելը կարո՞ղ է անպտղություն առաջացնել։ Շնորհակալություն

Պատասխան: Իհարկե ոչ, բեղմնականխման մեթոդի ճիշտ ընտրությունը չի

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի առաջին խմբաքանակին:

Աննա

Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք` ամուսնական առաջին օրվանից պաշտպանվելը կարո՞ղ է անպտղություն առաջացնել։ Շնորհակալություն

Պատասխան: Իհարկե ոչ, բեղմնականխման մեթոդի ճիշտ ընտրությունը չի

հանգեցնում անպտղության, սակայն անհրաժեշտ է ընտրել մեթոդ, որը չի վնասի ձեր կամ ամուսնու առողջությանը: Ձեր պարագայում, քանի որ դեռ չեք հղիացել և ծննդաբերել, խորհուրդ չեն  տրվում հորմոնալ պատրաստուկները, ներարգանդային պարույրը, իսկ  ամուսնու պարագայում նաև ընդհատված սեռական ակտի մեթոդը: Նպատակահարմար է կիրառել պահպանակային մեխանիկական մեթոդը:

Մերի

Հարց: Բարև  Ձեզ,  կարո՞ղ եմ արդյոք հղիանալ վագինիզմի  դեպքում: Ես ամուսնացած եմ արդեն 1 տարի:

Պատասխան: Բացառիկ դեպքերում, այո, հնարավոր է, սակայն որպես կանոն վագինիզմի դեպքում հնարավոր չի լինում ունենալ սեռական հարաբերություն՝ հեշտոցամուտքի մկանների սպաստիկ կծկումներ են  տեղի   ունենում,  և առնանդամի մուտքը հեշտոց հնարավոր չի լինում: Դա պահանջում է սպեցիֆիկ սեքսոլոգիական բուժում, որը գրեթե բոլոր դեպքերում լինում է արդյունավետ:

Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ, ինձ  մոտ ծննդաբերությունից հետո շատ է նվազել սեռական ցանկությունը: Արդեն 3 տարի այդպես է: Պե՞տք է անհանգստանալ և  ի՞նչ անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Այո, երբեմն ծննդաբերությունից հետո կնոջ մոտ նկատվում է սեռական ցանկության նվազում, երբեմն նաև խիստ իջեցում՝ ընդհուպ մինչև սեռական ցանկության բացակայություն: Այն մեծամասամբ պայմանավորված է լինում հորմոնալ փոփոխությունների հետ, ինչը կրում է ժամանակավոր բնույթ: Սակայն 3 տարին բավական երկար ժամանակ է, ուստի պետք է փնտրել դրա պատճառները և իրականացնել սեքսոլոգիական բուժում:

Տաթև

Հարց: ճի՞շտ է արդյոք, որ կրծքով կերակրման ընթացքում հղիություն չի առաջանում:

Պատասխան: Պետք է ասել, որ կրծքով կերակրման ժամանակ օրգանիզմում բարձրացած է պրոլակտին հորմոնի արտադրությունը, ինչը որոշ չափով խոչընդոտում է հղիությանը: Սակայն դա չպետք է համարել 100 տոկոսանոց իրողություն, քանի որ երբեմն կրծքով կերակրման ժամանակ նույնպես  արձանագրվում է հղիություն:

Անի

Հարց: Բարև Ձեզ, հնարավո՞ր է սեռական հարաբերություն ունենալ դեկտեմբերի 6-ին, սակայն նույն ամսի 11-ին և հունվարի 13-ին ունենալ դաշտան, և առանց սեռական հարաբերության հղիանալ հունվարի դաշտանից հետո կամ փետրվարին: Ինչպե՞ս տարբերել հղիության ընթացքում արյունային արտադրությունը սովորական դաշտանից. թեստերը բացասական են, ուղղակի սրտխառնոց ունեմ,  հնարավո՞ր է այլ պատճառ:

Պատասխան:Կարծում եմ այդ հարցին առավել ճշգրիտ կպատասխանի գինեկոլոգը:

Աննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, ես ամուսնացած եմ,  սակայն սեռական ակտի ժամանակ կուսազրկման պահի պես  անտանելի ցավ եմ զգում։ Խնդրում եմ ասեք մի միջոց, որևէ դեղամիջոց կամ այլ տարբերակ ցավը մեղմելու համար։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան: Ձեր նկարագրած իրավիճակը շատ բնորոշ է կոիտոֆոբիային՝ վախ սեռական հարաբերությունից, կամ հնարավոր է առկա են վագինիզմի դրսևորումներ, կամ դիսպարիենուա՝ ցավ սեռական ակտի ժամանակ: Ամեն դեպքում անհրաժեշտ է սեքսոլոգիական խորհրդատվություն և բուժում: Պետք է հավաստիացնեմ, որ բուժումն այս դեպքերում լինում է շատ արդյունավետ:

Վիկա

Հարց: Բարև Ձեզ, մեզ մոտ սեռական հարաբերությունը նորմալ է,  բայց  ինձ մոտ օրգազմ չի լինում, և դեմքս գրգռված է լինում: Ուզում եմ իմանալ` ինչո՞ւ  չի լինում:

Պատասխան: Այո, երբեմն հնարավոր է օրգազմի բացակայությունը կնոջ մոտ հանգեցնի փսիխոէմոցիոնալ լարվածության, առաջ բերի ընդհանուր լարվածություն, սեքսուալ բավարարության զգացման բացակայություն: Նորմայում գերադասելի է որ սեռական հարաբերությունները կնոջ մոտ ուղեկցվեն օրգազմով / 50-100 տոկոս օրգաստիկություն/ :

Անուշ

Հարց: Բարև Ձեզ, ես Անուշն եմ 30 տ., 2.5 տ. է ինչ ամուսնացել եմ, ամուսինս հենց սկզբից էլ միշտ խուսափել է հաճախ հարաբերություն ունենալուց, ամսվա մեջ 1-2 անգամ ենք հարաբերություն ունենում միայն հղիանալու նպատակով, բայց հաճախ եմ նկատում, որ ինքնաբավարարմամբ է զբաղվում, ինչը նաև  դարձել է կոնֆլիկտների ու անտարբերության պատճառ, արդյո՞ք դա հիվանդություն կամ կախվածություն է առաջացրել իր մոտ, որ նույնիսկ ամուսնանալուց հետո չի կարողանում հրաժարվել այդ սովորությունից

Պատասխան: Պետք է նկատել, որ այն պարագայում, երբ առկա է ամուսնական սեռական կյանք, ապա այդ ժամանակ մաստուրբացիաները համարվում են պաթոլոգիկ/ ոչ նորմա/ , ուստի անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր պատճառները և խնդիրները, հնարավոր է նաև որոշակի կախվածություն,  ինչը նույնպես պահանջում է բուժում:

Անի

Հարց: Բարև Ձեզ: Ես ամուսնացած եմ արդեն 5 տարի , ունեմ 3 տարեկան փոքրիկ, ուզում եմ ևս մեկ անգամ մայրանալ , սակայն չի ստացվում:  Ասեմ, որ երբեք չենք պաշտպանվել ու սեռական ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ուզում եմ իմանալ` ի՞նչն է իմ չհղիանալու պատճառը:

Պատասխան: Այս իրավիճակը համարվում է երկրորդային անպտղություն, երբ հղիությունից հետո հաջորդ հղիություն չի արձանագրվում: Դրա պատճառները բազմաթիվ են: Պետք է նշել , որ հատկապես հնարավոր է ամուսնու մոտ սերմնահեղուկի հետ որոշակի խնդիրների առաջացում: Չի բացառվում նաև Ձեզ մոտ հղիությանը խոչընդոտող գործոնների առաջացումը: Այդպիսի իրավիճակները ներկայում ցավոք սրտի հաճախ են արձանագրվում: Հարկավոր է բժշկական հետազոտություն անցնել:

Արմինե

Հարց: Ես 21 տարեկան եմ, պատրաստվում եմ ամուսնանալ, սակայն մի հարց է տանջում ինձ: Երբ առաջին անգամ ինձ մոտ նկատվեցին դաշտանի նշանները, ես անտեղյակ լինելով, վախից մատով փորձեցի իմանալ, թե ինչից է այդ արյունը: Կոպիտ շոշափելուց հետո սուր ցավ և վարդագույն արյուն նկատեցի, ինձ թվում է` վնասել էի կուսաթաղանթս: Հիմա,  երբ պատրաստվում եմ ամուսնանալ,  այդ հարցն  ինձ շատ է տանջում` արդյո՞ք ես հիմա կույս եմ, թե՞ ոչ:

Պատասխան: Կարծում եմ` քիչ է հավանական, որ այդ ժամանակ վնասած լինեք կուսաթաղանթը, սակայն այդ հարցին հստակ պատասխանելու համար անհրաժեշտ է բժշկական զննություն անցնել: Սակայն, եթե անգամ վնասված լինի, ապա կարծում եմ դա կլինի մասնակի, և եթե չեք ապրել սեռական կյանքով, ապա հնարավոր է դա սերտաճած լինի:

Աննա

Հարց: Հարգելի բժիշկ , արդեն 7 ամիս է փորձում եմ հղիանալ ու անարդյունք, սկսեցի հետևել ձվազատմանը, 1-ին օրը աջ ձվարանում կար 7 ֆոլիկուլ`  6,2 մմ, իսկ ձախում առկա էր 9 ֆոլիկուլ`  4,4 մմ: 15-րդ օրը համապատասխանաբար 10,5 և 7,5 մմ: Նշեմ , որ ցիկլս տատանվում է 29-32 օր: Չգիտեմ` որքանով են ճիշտ օվուլացիոն տեստերի արդյունքները, բայց ամեն ամիս օվուլացիա ցույց տվել են: Խնդրում եմ ասեք կա ՞ արդյոք անհանգստանալու պանճառ:

Պատասխան: Ընդհանրապես անպտղություն է համարվում, երբ հղիություն չի արձանագրվում, եթե զույգերը 1 տարի ապրում են ռեգուլյար սեռական կյանքով առանց հակաբեղմնավորիչների կիրառման : Ճիշտ է, թեսթերը որոշակի ինֆորմացիա տալիս են օվուլյացիայի մասին, սակայն առավել ճշգրիտ դա կպարզի սոնոգրաֆիկ ֆոլիկուլոմետրիան: Սակայն չպետք է մոռանալ ամենագլխավորի մասին՝ տղամարդու սերմանհեղուկի հետազոտությամ մասին, չէ՞ որ անպղության պատճառների մեջ գրեթե կիսով չափ դեպքերում «մեղավոր»  է տղամարդը:

Զառա

Հարց: Հնարավո՞ր է դաշտան հղիության առաջին ամիսներին: Եվ ինչի՞ց կարող է լինել շագանակագույն արտադրություն: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հնարավոր է դա լինի ֆիզիոլոգիական, սակայն հաճախ այն որևէ խնդրի մասին կարող է վկայել, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր մանկաբարձի հետ, կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն:

Աննա

Հարց: Իմ տղան 12 տարեկան է, նրա առնանդամը չի մեծանում արդեն 4 տարի է: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան: Սա իհարկե պահանջում է ուշադրություն, քանի որ ըստ Ձեր նկարագրության Ձեր տղայի մոտ հնարավոր է առկա լինի հիպոգոնադիզմ՝ սեռական հորմոնների դեֆիցիտ: Այդ պարագայում անհրաժեշտ է առաջնայնորեն զննել արտաքին սեռական օրգանները, մազածածկույթը, կատարել որոշակի հորմոնների հետազոտություն: Դրանով իսկ մենք կկանխենք հետագայում տղայի մոտ հնարավոր ռեպրոդուկտիվ / վերարտադրողական / խնդիրները: