Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին
Աննա
Հարց. Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, հանձնել եմ հորմոնների անալիզ, և պարզվել է, որ dhea-s-ն նորմայից ցածր է, մի քանի օր հետո իմացա, որ հղի եմ` չհասցնելով համապատասխան բուժում ստանալ։ Խնդրում եմ, կասե՞ք` ինչ աղդեցություն կարող է ունենալ պտղի վրա, տվյալ հորմոնի պակասն ի՞նչ հետևանքներ է ունենում։ Նախօրոք շնորհակալ եմ։
Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին
Աննա
Հարց. Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, հանձնել եմ հորմոնների անալիզ, և պարզվել է, որ dhea-s-ն նորմայից ցածր է, մի քանի օր հետո իմացա, որ հղի եմ` չհասցնելով համապատասխան բուժում ստանալ։ Խնդրում եմ, կասե՞ք` ինչ աղդեցություն կարող է ունենալ պտղի վրա, տվյալ հորմոնի պակասն ի՞նչ հետևանքներ է ունենում։ Նախօրոք շնորհակալ եմ։
Պատասխան. Հարգելի Աննա, բացասական ազդեցություն կարող է ունենալ DHEA-S հորմոնի ավելցուկը, բայց ոչ թե պակասը: Հանգիստ եղեք և վայելեք հղիության բերկրանքը:
Վարդ
Հարց: Բարև ձեզ: Երբ մեջքը թույլ է, վիժում հնարավո՞ր է: Վիտամին E-ի ներարկումը կամրացնի մեջքը:
Պատասխան. Հարգելի Վարդ, հղիության սովորույթային կրելախտն ունի բազմաթիվ պատճառներ, իսկ Ձեր կողմից նշված «թույլ մեջքը» ժողովրդական հասկացողություն է, որի բուժման մեթոդներն ինձ հայտնի չեն: Վիժումների պատճառ կարող են հանդիսանալ հորմոնալ խանգարումները, բորբոքային պրոցեսները, մակարդելիության խնդիրները, գենետիկ գործոնները, արգանդի կառուցվածքային առանձնահատկությունները, արգանդի պարանոցի անբավարարությունը և այլն: Վիտամին E-ի օգտագործումը չի կարող հանդիսանալ բուժման մեթոդ, այն կիրառվում է ռուսական մանկաբարձական պրակտիկայում՝ որպես համալիր թերապիայի բաղադրիչ:
Լիդա
Հարց. Հարգելի բիշկ ես 23 տ. եմ, վերջին 2 դաշտանային ցիկլերս մոտ 50 օր ուշացումով են եղել, դիմել եմ մասնագետի, արել ՈՒՁՀ, ասեցին՝ պոլիկիստոզ է ինձ մոտ, ու պետք է ստուգել հորմոններս: Ասեմ, որ 5 ամիս առաջ էլ եմ արել ՈՒՁՀ, ամեն ինչ նորմալ է եղել: Խնդրում եմ, ասեք՝ դիագնոզը ինչքանո՞վ է ճիշտ ու իմ դեպքում շա՞տ վտանգավոր է պոլիկիստոզը:
Պատասխան. Հարգելի Լիդա, Ձեզ մոտ հավանաբար առկա են հորմոնալ խանգարումներ, որոնք անդրադարձել են ձվարանների վրա՝ առաջացնելով բազմաթիվ ֆոլիկուլներ: Այդ իսկ պատճառով ՈւՁՀ-ի ժամանակ եղել է նման պատկեր: «Պոլիկիստոզ ձվարաններ» ախտորոշումը դրվում է ոչ միայն ՈւՁՀ եզրակացության, այլեւ որոշակի հորմոնների փոփոխությունների, օբյեկտիվ զննման, անամնեստիկ տվյալների հիման վրա: Պոլիկիստոզ ձվարանները կարող են լինել տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների պատճառ, այնպես որ հետևեք բժշկի խորհրդին, հետազոտեք հորմոնները՝ ճիշտ ախտորոշում ստանալու համար:
Հայկուհի
Հարց. Բարեւ Ձեզ: Ես հղիության 1-ին շաբաթում գրիպի համար օգտագործել եմ Մակսիկոլդ դեղը՝ չիմալով հղիության մասին: Կվնասի՞ դա երեխային:
Պատասխան. Հարգելի Հայկուհի, Մաքսիկոլդը զգուշությամբ է օգտագործվում հղիության ժամանակ, սակայն չկան հստակ հակացուցումներ նրա կիրառման վերաբերյալ: Այնպես որ երեխայի վնասվելու հավանականությունը չնչին է:
Հայկուհի
Հարց: Բարեւ ձեզ: Կպատասխանե՞ք, խնդրում եմ, ինչի՞ց կարող է հարաբերության ժամանակ արյուն գալ:
Պատասխան. Հարգելի Հայկուհի, հարաբերության ժամանակ արյուն կարող է լինել կուսատաղանթի ոչ լրիվ պատռվելու, արգանդի պարանոցի և լորձաթաղանթի խնդիրների, հեշտոցի և նախամուտքի բորբոքային հիվանդությունների պատճառով: Դիմեք գինեկոլոգի՝ պատճառը պարզելու համար:
Մարի
Հարց: Բարև Ձեզ: Իմ ցիկլի միջին տևողությունը 29 օր է: Ասացեք, խնդրում եմ, օվուլյացիոն օրը ինչպե՞ս հաշվել:
Պատասխան. Հարգելի Մարի, ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանային ցիկլի մեջտեղում, այնպես որ Ձեզ մոտ այն լինում է ցիլկի 13-15 օրերը /հաշված դաշտանի 1-ն օրվանից/:
Նաիրա
Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս՝ ես վերջին անգամ հիվանդացել եմ դեկտեմբերի 20-ին: Դաշտանս լինում է 28 օրը մեկ, իսկ թեստը ցույց չի տալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հարգելի Նաիրա, դիմեք գինեկոլոգի, կատարեք փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, գինեկոլոգի կողմից հղիության կասկածի դեպքում` քորիոնիկ գոնադոտրոպինի որոշում արյան շիճուկում, հորմոնալ խանգարումների կասկածի դեպքում` հորմոնների կոնցենտրացիայի որոշում արյան շիճուկում:
Օֆելյա
Հարց: Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում՝ եթե հղի կինն առողջական որևէ խնդիր չունի, բայց ցանկանում է, որ կատարվի կեսարյան հատում նարկոզով, հնարավո՞ր է, թե՞ ոչ, իսկ եթե հնարավոր է, խնդրում եմ կասեք՝ որ հիվանդանոցն է կատարում նարկոզով կեսարյան հատում մոր ցանկությամբ:
Պատասխան. Հարգելի Օֆելյա, Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն որոշ երկրների, կնոջ ցանկությունը չի հանդիսանում բացարձակ ցուցում կեսարյան հատման համար:
Լաուրա
Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ես արդեն 2 ամիս է՝ ունեմ ֆոլեկուլյար կիստա: Գինեկոլոգը նշանակել է դյուֆաստոն, բայց չափսերի փոփոխություն դեռևս չկա: Հնարավո՞ր է հղիանալ՝ ունենալով ֆոլեկուլյար կիստա և վտանգավո՞ր է արդյոք:
Պատասխան. Հարգելի Լաուրա, Դուք չեք նշել կիստայի չափսերը, այնպես որ դժվարանում եմ մեկնաբանել դեպքը: Եթե կիստայի չափսերը չեն գերազանցում 6 սմ.-ը, ապա կարելի է սպասել մինչև 6 ամիս, անգամ առանց բուժման: Եթե այն 6 սմ.-ից ավելի է, ապա անհրաժեշտ է կատարել օնկոմարկերների որոշում արյան շիճուկում: Ցանկացած կիստա կարող է խանգարել հղիանալուն, բայց դա պարտադիր չէ: Եթե հղիություն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, ապա փոքր չափսերի կիստան սովորաբար չի խանգարի հղիության զարգացմանը, իսկ մեծ չափսերի դեպքում այն կարող է մինչեւ անգամ պայթել:
Լիզա
Հարց: Հարգելի գինեկոլոգ, այսպիսի հարց ունեմ. ինձ մոտ 3 շաբաթական հղիություն է, հնարավո՞ր է ընդհատել հղիությունը դեղահաբերի միջոցով: Եվ եթե այո, ապա ի՞նչ դեղահաբ պետք է օգտագործել, և այս մեթոդը ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Իմ առաջին հղիությունն է: Շնորհակալություն:
Պատասխան. Հարգելի Լիզա, ՀՀ-ում թույլատրվում է հղիության դեղորայքային ընդհատում վերջին դաշտանի 1-ին օրվանից 63 օրվա ընթացքում: Ձեր հղիության ժամկետը բավարար է դեղորայքային աբորտ անելու համար: Բայցեւ խորհուրդ չեմ տալիս ընդհատել առաջին հղիությունը առհասարակ: Եթե հղիության ընդհատելու որոշումը վերջնական է, ապա դիմեք գինեկոլոգի, որը կնշանակի համապատսխան դեղամիջոցներ: