«Ո՞ր դեպքում խորհուրդ չի տրվում ներարգանդային պարույր տեղադրել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Նարինե

Հարց: Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես կույս եմ, չեմ ունեցել սեռական հարաբերություններ, սակայն այնպես է պատահել, որ մի քանի օր առաջ ընկերս իր սերմնահեղուկը թափեց իմ սեռական օրգանի վրա (շատ քիչ քանակությամբ, որովհետև ես հասցրեցի շատ արագ հեռու գնալ):

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Նարինե

Հարց: Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես կույս եմ, չեմ ունեցել սեռական հարաբերություններ, սակայն այնպես է պատահել, որ մի քանի օր առաջ ընկերս իր սերմնահեղուկը թափեց իմ սեռական օրգանի վրա (շատ քիչ քանակությամբ, որովհետև ես հասցրեցի շատ արագ հեռու գնալ):

Ամեն դեպքում մտավախություն կար և դեպքից 2 օր անց (50-53 ժամ) ես խմեցի պոստինոր դեղահաբը՝ 2 հատ, 12 ժամ ընդմիջումով, ինչպես որ գրված է: Կցանկանայի իմանալ՝ այս պարագայում առհասարակ  և մասնավորապես դեղն ընդունելու պայմաններում կույս աղջկա համար ինչքանո՞վ է հավանական հղիանալը: Շնորհակալ եմ:

 

Պատասխան. Հարգելի Նարինե, Ձեր նկարագրած դեպքում հղիությունը հնարավոր է, սակայն հավանականությունը մեծ չէ:  Կույս աղջկա արտաքին սեռական օրգանների վրա տեղի ունեցած սերմնաժայթքումից հետո հղիության դեպքեր հազվադեպ են հանդիպում: Այնուամենայնիվ շատ ճիշտ էր Պոստինորի օգտագործումը, քանի որ դա կկանխի անգամ այդ քիչ հավանական հղիությունը:

 

Մարիամ

Հարց: Հարգելի բժիշկ, արդեն 6 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում, հարաբերություններն անկանոն են, աշխատանքի բերումով ամուսինս ամեն ամիս 2 շաբաթ բացակայում է: Ամուսնության առաջին 2 ամիսը դաշտանադադար է եղել, հետո կանոնավորվել է: Դիմել եմ մասնագետի, հետազոտվել եմ, ասել են՝ ամեն ինչ կարգին է,  որեւէ խնդիր չկա, ցիկլի ուշացումն էլ պայմանավորված է անհանգիստ, սթրեսային իրավիճակով: Հիմա նորից արդեն 2 ամիս կլինի, ինչ դաշտան չի եղել, հղիություն էլ չկա: Ի՞նչ կասեք, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Մարիամ, Ձեզ անհրաժեշտ է կրկին դիմել գինեկոլոգի, կատարել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, այնուհետև հետազոտվել հորմոնալ՝ խանգարման պատճառը պարզելու համար: Սթրեսը կարող է լինել դաշտանային ցիկլի խանգարման պատճառ, սակայն հորմոնալ փոփոխություններն ավելի հավանակ պատճառ են դաշտանի ուշացման համար:

 

Տաթեւ

Հարց. Խնդրում եմ՝ հարցս անպատասխան չթողնեք.  ընկերուհիս հարաբերություն է ունեցել իր նշանածի հետ, բայց ոչ հեշտոցով: Հնարավո՞ր է՝ սերմնահեղուկը անցներ հետանցքից հեշտոց, և հղիություն լինի: Արդեն երեք օր է՝ ունի գխապտույտ, սրտխառնոց և մեջքի ցավեր:

Պատասխան. Հարգելի Տաթև, նորմայում ուղիղ աղիքը և հեշտոցը կապված չեն, այնպես որ սերմնահեղուկը չի կարող ներթափանցել հեշտոց անալ սեքսի ժամանակ: Դիմեք գինեկոլոգի, կատարեք փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, դրեք հղիության թեստ առավոտվա մեզով: Այդ ամենը թույլ կտա պարզել՝ կա՞ հղիություն, թե՞ ոչ: Հնարավոր է նշված ախտանիշները /գլխապտույտ, սրտխառնոց և մեջքի ցավեր/ կապված են տարած սթրեսի հետ:



Հռիփսիմե

Հարց. Անցանկալի հղիությունից խուսափելու համար ցանկանում եմ հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել, պահպանակից բացի: Երեխաներ չունեմ, բայց հետագայում պլանավորում եմ ունենալ: Ո՞ր մեթոդը խորհուրդ կտաք կիրառել և արդյո՞ք ներարգանդային պարույրն անցանկալի է կիրառել,  եթե դեռևս երեխաներ չունեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգելի Հռիփսիմե, խորհուրդ չեմ տալիս չծննդաբերած կնոջը տեղադրել ներարգանդային պարույր: Ձեր դեպքում կարելի է օգտագործել սպերմիցիդներ /հեշտոցային մոմիկներ, հաբեր, կապսուլաներ, կրեմներ/, որոնք դրվում են հեշտոց ամեն հարաբերությունից առաջ, կամ կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր՝ էստրոգենների ցածր դեղաչափով: Կարելի է նաև օրացուցային մեթոդը կիրառել՝ հարաբերություն ունենալ  պերիօվուլյատոր շրջանից դուրս /28 օրական դաշտանային ցիկլի դեպքում հարաբերությունները ՉԵՆ թույլատրվում ցիկլի 10-ից 18-րդ օրերը/

 

Նառա

Հարց: Հարգելի «Իմ փոքրիկ»,  խնդրում եմ ինձ օգնել.  երեխաս 1.2 տարեկան է, ես կրծքից կտրել եմ,  դեղ եմ խմում,  որ կաթ չարտադրվի, կամֆորայի յուղ եմ քսում, բայց դեռ քարացած է կուրծքս: Ասեմ, որ 1 շաբաթ է արդեն: Ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգելի Նառա, դիմեք վիրաբույժի՝ մաստիտը բացառելու համար: Եթե մաստիտ չկա, ապա դիմեք գինեկոլոգի, միգուցե ընտրվի մեկ ուրիշ հակապրոլակտինային դեղամիջոց:

 

Արգինե

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մի հարց է անհանգստացնում: Ես արդեն 3 ամիս է, ինչ ծննդաբերել եմ, բայց հարաբերությունից հետո ունենում եմ արյունային արտադրություն:Կարո՞ղ եք ասել ինչից կլինի դա: Նախապես շնորհհակալություն:

Պատասխան. Հարգելի Արգինե, եթե Դուք ունեցել եք կարեր, արյունը կարող է կապված լինել դրանց վնասման հետ: Արյունը կարող է պայմանավորվել նաև արգանդի պարանոցի և լորձաթաղանթի խնդիրների հետ,  հեշտոցի և նախամուտքի բորբոքային ախտահարման հետ: