«Ներարգանդային պարույր դնելուց հետո քանի՞ օր չպետք է սեռական հարաբերություն ունենալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Լիլիթ

Հարց: Հնարավոր է արդյո՞ք արտաարգանդային հղիության ժամանակ ունենալ դաշտան:  Ես ունենում եմ կանոնավոր դաշտան, չունեմ

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Լիլիթ

Հարց: Հնարավոր է արդյո՞ք արտաարգանդային հղիության ժամանակ ունենալ դաշտան:  Ես ունենում եմ կանոնավոր դաշտան, չունեմ

հղիությանը բնորոշ ցավեր, սակայն ունեմ սրտխառնոց: Հնարավոր է արդյո՞ք միայն սրտխառնոցից եզրակացնել հղիության առկայություն: Շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Լիլիթ, միայն սրտխառնոցը չի կարող վկայել հղիության մասին, հաշվի առնելով, որ դաշտանային ցիկլը կանոնավոր է: Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, կատարել փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն, քորիոնիկ գոնադոտրոպինի որակական (մեզով), կամ քանական (արյան շիճուկում) որոշում հղիության կասկածները փարատելու/հաստատելու նպատակով:

Նանա

Հարց: Ես երեք ամիս է ինչ ամուսնացած եմ,  փորձում եմ հղիանալ, դաշտանը  միշտ կանոնավոր է լինում, 28 օրը մեկ, առանց շեղումների,  որևէ խնդիր չունեմ,  սակայն դեռ չի ստացվել: Այս ամիս դաշտանն  սկսվել է սովորականից երկու օր շուտ, բայց շատ ավելի քիչ ցավերով, և տևեց երկու օր սովորական չորս օրվա փոխարեն: Ցավերն ու արյունը սկսվեցին ծանր իր բարձրացնելուց հետո: Ուզում եմ  ճշտել, դա որևէ կապ ունի՞ այդ ամենի հետ և հնարավոր է արդյո՞ք որ սա դաշտան չէր: Նախօրոք շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Նանա, երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է անհանգստանալու համար: Ձեր նկարագրած իրավիճակը կապ չունի չհղիանալու հետ: Հնարավոր է, որ ծանր իրեր բարձրացնելը  դաշտանի վաղ սկսվելու պատճառ հանդիսանար: Եթե չհղիանաք առաջիկա  9 ամսվա ընթացքում, ապա դիմեք բժշկի օգնությանը:

Արմինե

Հարց: Ինձ մի հարց է հետաքրքրում,ես հղիության ընթացքում 2 հատ Ցիտրամոն եմ խմել,       1-ինը հղիության  2-րդ ամսում,2-րդն էլ 3-րդ, հիմա անհանգիստ եմ,արդյո՞ք այդ դեղերը կազդեն երեխայի զարգացման վրա,եթե այո,  ինչի՞ վրա:Նախապես շնորհակալություն:

Պատասխան:Հարգելի Արմինե, ընդամենը 2 հաբ Ցիտրամոնը չէր կարող բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: Պրեպարատի բացասական ազդեցությունը երեխայի վրա դրսևորվում է երկարատև օգտագործման դեպքում:

Միլենա

Հարց: Մեկ տարի է ամուսնացած եմ,  բայց երեխա չունեմ: Ստուգվել եմ,  ամեն ինչ լավ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Միլենա, Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ` «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:

Գոհար

Հարց: Վիժելուց հետո հանձնել եմ անալիզներ, ցիտոմեգալովիրուսի ցուցանիշը 690 էր, իսկ առաջին դաշտանից հետո նորից եմ հանձնել,  ցուցանիշը 8.1 է իջել: Ի՞նչ խորհուրդ կտա ք:

Պատասխան:Հարգելի Գոհար,միայն Ցիտոմեգալովիրուսային վարակը չի կարող վիժման պատճառ հանդիսանալ: Նաև Դուք չեք նշել, թե Ցիտոմեգալովիրուսի որ դասի հակամարմիններն եք  որոշել: Դուք պետք է ավելի մանրակրկիտ հետազոտվեք:

Ա.Բ.

Հարց: Ես ամուսնացած եմ արդեն 4 տարի,  մեկ շաբաթ է ինչ սեռական հարաբերության ընթացքում ունենում եմ ցավեր, իսկ հեշտոցում ահավոր քոր ունեմ: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա:

Պատասխան: Հարգելի Ա.Բ., Դուք հավանաբար ունեք հեշտոցաբորբ, որը կարող է ցավերի պատճառ դառնալ: Դիմեք գինեկոլոգի, հետազոտվեք, հիվանդության պարագայում ստացեք բուժում:

Մանե

Հարց: Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` ներարգանդային պարույր դնելուց հետո քանի՞ օր չպետք է հարաբերություն ունենալ,և արդյո՞ք վտանգավոր է դրա առկայությունը օրգանիզմում: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Մանե, նախևառաջ նման հարց Դուք պետք է ուղղեիք այն մասնագետին, որը տեղադրել է ներարգանդային պարույրը: Եթե դեռ չեք տեղադրել այն, ապա իմացեք, որ տեղադրումից հետո 7 օր չպետք է ունենաք սեռական հարաբերություն: Ներարգանդային պարույրը համարվում է ամենաարդյունավետ հակաբեղմնավորման մեթոդներից մեկը: Այն տեղադրվում է նախնական հետազոտումներից հետո: Եթե կինն  առողջ է, ապա ներարգանդային պարույրը պրակտիկորեն անվտանգ է իր առողջության համար:

Շուշաննա

Հարց: Ողջույն, նոր եմ իմացել հղիությանս մասին (երկրորդ հղիությունս է),  ատամնացավի համար Կետոնալ կետոպրոֆեն ցավազրկող եմ ընդունել,  արդյո՞ք սա վտանգավոր է պտղի համար:

Պատասխան: Հարգելի Շուշաննա, պրեպարատի բացասական ազդեցությունը դրսևորվում է նրա երկարատև օգտագործման պարագայում: Եթե Դուք օգտագործել եք 1-2 հաբ, ապա բացասական ազդեցությունը մինիմալ է: Եթե պրեպարատը երկար ժամանակ  եք  օգտագործել, ապա դիմեք գինեկոլոգի  ավելի մանրակրկիտ խորհրդատվություն ստանալու համար:

Մարինա

Հարց: Հարգելի գինեկոլոգ,  վերջին անգամ դաշտան եմ տեսել հունվարի  6-ին ու մինչ օրս չեմ հիվանդացել, նշեմ,  որ ամուսնացած եմ և ապրում եմ նորմալ սեռական կյանքով: Օգտվել եմ օվուլյացիայի օրացույցից: Ի՞նչ կարող է լինի, խնդրում եմ,  օգնեք հասկանամ:

Պատասխան: Հարգելի Մարինա, Ձեզ մոտ կարող է լինել կամ հղիություն, կամ հորմոնալ խանգարումով պայմանավորված դաշտանային ցիկլի խանգարում: Դիմեք գինեկոլոգին ավելի մանրակրկիտ հետազոտման նպատակով:

Հայկանուշ

Հարց: Ես ունեմ երկու աղջիկ երեխա, բայց ցանկանում եմ տղա ունենալ,  երեք տարի է   փորձում եմ,  բայց չի ստացվում: Ինձ  մոտ ամեն ինչ նորմալ է: Ի՞նչ դեղեր կարելի է  խմել:

Պատասխան: Հարգելի Հայկանուշ, Ձեզ անհրաժեշտ է դիմել անպտղության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկա, օրինակ` «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության բաժանմունք:

Շուշան

Հարց: Ես 25 տարեկան եմ, 3 շաբաթական հղիություն ունեմ: Ցավոք,  ունեմ նաև հիպոթերիոզ և փորկապություն: Դեռ բժշկի չեմ դիմել: Հիմա խմում եմ Ֆոլաթթու, Յոդոմարին 200 և Էլթիրոքսին 100, կուզեի իմանալ` այդ դեղերը ընդունո՞ւմ են հղիության ժամանակ: Եվ փորկապության համար պատրաստել եմ մի հեղուկ, որի մեջ կա ջուր, լիմոն և մաղադանոս, այն  պետք է խմեմ ամեն առավոտ` 100 գ.: Կարելի՞  է նման հեղուկներ օգտագործել հղիության ժամանակ:

Պատասխան: Հարգելի Շուշան, Ձեզ անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկաբարձ-գինեկոլոգի` հղիության հսկողության նպատակով, ինչպես նաև Ձեր էնդոկրինոլոգին` նախորդ նշանակումները շտկելու համար: Փորկապության համար առաջարկված հեղուկը անվտանգ է հղիության համար:

Սեորիա

Հարց: Ես կիստա եմ ունեցել , բուժվելուց հետո ունեցել  եմ սեռական հարաբերություն, երեբմն հարաբերության ընթացքում գոյացող լորձը լինում է բաց վարդագույն, կարծես արյուն խառնվի , դա պատահում է ոչ հաճախ: Ի՞նչը կարող է լինել դրա պատճառը: Հնարավո՞ր է,  որ մինչև վերջ չի բուժվել կիստան:

Պատասխան: Հարգելի Սեորիա, հետկոնտակտային արյունային արտադրության պատճառ կարող է լինել ինչպես կիստան,  այնպես էլ մի շարք այլ հիվանդություններ, օրինակ` արգանդի լորձաթաղանթի և պարանոցի պոլիպները, արգանդի պարանոցի ախտահարումները, հեշտոցաբորբերը և այլն:

Կարեն

Հարց: Բարև Ձեզ: Եթե դաշտանը չի ուշանում, սակայն դաշտանի ավարտից հետո կինը հաճախակի գլխապտույտ է ունենում, դա ինչի՞ հետ կարող է կապված լինել:

Պատասխան: Հարգելի Կարեն, եթե դաշտանային արյունահոսությունն  առատ է, ապա գլխապտույտները կարող են կապված լինել  հեմոգլոբինի անկման հետ: