«Ինչպե՞ս վարվել, եթե երեխան տեսել է ծնողների սեքսը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին

Մարի

Հարց. Հարգելի հոգեբան, բարեւ ձեզ: Մենք ապրում ենք փոքր տանը, ու թեեւ տղաս 4 տարեկան է, շարունակում է քնել մեր ննջարանում, քանի որ այլընտրանք չկա: Փոքրիկիս մահճակալի ճաղերից կախված են վարագուրանման կտորներ, որոնք թափանցիկ չեն: Այսինքն՝ մեզ այդպես ենք ապահովագրել, որ գիշերը որեւէ բան չի տեսնի:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին

Մարի

Հարց. Հարգելի հոգեբան, բարեւ ձեզ: Մենք ապրում ենք փոքր տանը, ու թեեւ տղաս 4 տարեկան է, շարունակում է քնել մեր ննջարանում, քանի որ այլընտրանք չկա: Փոքրիկիս մահճակալի ճաղերից կախված են վարագուրանման կտորներ, որոնք թափանցիկ չեն: Այսինքն՝ մեզ այդպես ենք ապահովագրել, որ գիշերը որեւէ բան չի տեսնի:

Նա շատ խորն է քնում եւ երբեք գիշերը չի արթնանում, անգամ եթե լույսը թույլ վառում ենք ու գիրք ենք կարդում, զրուցում: Բայց մի օր այնպես պատահեց, որ արթնացավ այն պահին, երբ մենք սեքսով էինք զբաղվում ու սկսեց հարցնել, թե ինչ է պատահել: Բնականաբար սենյակում մութ էր, ինքն էլ՝ կիսաքուն, մենք շեղեցինք փաղաքշական խոսքերով՝ համոզելով, որ պառկի ու քնի, եւ այդպես էլ արեց: Առավոտյան հարցրինք՝ ոնց է քնել, երազին ինչ է տեսել, ոչինչ չհիշեց: Անցել են շաբաթներ, հարցեր էլ չի տվել, որեւէ արտառոց վարք կամ անհանգստություն չեմ նկատել, բայց ես մի տեսակ անհանգստություն ունեմ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Կարո՞ղ է նման տեսարանը ենթագիտակցորեն տրավմատիկ լինել, անգամ եթե բան չի հիշում, եւ ինչպե՞ս վարվել հետագայում: Շնորհակալ եմ

Պատասխան. Կարծում եմ՝ ճիշտ եք վարվել, ցանկացած դեպքում կարող եք ասել, որ սիրում եք միմյանց։ Եթե երեխայի վարքում և հուզական արձագանքներում որևէ փոփոխություն չեք նկատում, ապա անհանգստանալու կարիք չունեք։


Նառա

Հարց. Բարև ձեզ: Երեխաս 5 տարեկան է,  գիշերն անընդհատ վախից արթնանում է, ասում է, որ երազում կենդանիներից է վախենում: Նշեմ, որ 3 տարեկանից առանձին սենյակում է քնում: Խնդրում եմ՝ խորհուդ տվեք:

Պատասխան. Եթե դա ամեն գիշեր է տեղի ունենում կամ կայուն նույն հաճախականությունն ունի, որևէ դրական փոփոխություն տեղի չի ունենում ժամանակի ընթացքում,  ցերեկն էլ նկատում եք երեխայի վարքում փոփոխություններ, ապա դիմեք մանկական հոգեբանի օգնությանը։


Անի

Հարց. Բարև ձեզ: Ես մի հարց կուզեի տալ. տղաս 4 տարեկան է, նրան պապիկը հեքիաթներ է պատմում, որոնք հակադաստիարակչական են, օրինակ՝ այսպիսի արտահայտություններ կան տվյալ հեքիաթների մեջ՝  գնացինք, այդ չար տղային ծեծեցին ու թաղեցինք կամ քարով խփեցինք,  գլխից արուն եկավ: Նման արտահայտությունները կարո՞ղ են վատ հետևանքներ կունենալ երեխայի վրա եւ ինչպե՞ս վարվել:

Պատասխան. Անկեղծ ասած՝ նման հեքիաթներ չեմ կարդացել երբեւէ և չեմ հանդիպել։ Կարծում եմ՝ պետք է պապիկի հետ զրուցել այդ հեքիաթների մասին և մի փոքր անհանգստանալ պապիկի հոգեկան առողջության համար, քանի որ հարց է, թե ինչու է նա հենց այդպիսի բովանդակությամբ պատմություններ պատմում իր 4 տարեկան թոռնիկին։

Բայց եթե խոսքը դասական հեքիաթների մասին է,  ապա դրանք հակադաստիարակչական չեն։ Եթե խոսքն այլ հեքիաթների մասին է, որտեղ ինչ-որ նորամուծություններ կան, ապա չեմ կարող որևէ բան ասել։ Ավանդական հեքիաթներն իրենց մեջ ունեն ագրեսիայի որոշ տարրեր, որոնք զուտ դաստիարակչական և հոգևոր զարգացման  համար շատ նպաստավոր ազդեցություն են ունենում։ Երեխան հեքիաթների միջոցով ճանաչում է աշխարհը՝ իր արդար և անարդար կողմերով։ Դրանցից խուսափել կամ վախենալ պետք չէ։ Իսկ եթե դրանք որևէ ժամանակակից գրողի ստեղծագործություններն են, ապա փորձեք խուսափել և խնդրեք պապիկին, որ պատմի դասական և ավանդական հեքիաթներ։


Անուշ

Հարց. Բարև Ձեզ,  իմ տղան 1 տարեկան, 4 ամսական է, դեռ չի խոսում: Երբ ինչ-որ բան է ուզում անել ու չի կարողանում կամ երբ ջղայնանում է, ձեռքերով գլխին է հարվածում: Ինչպե՞ս վարվել: Ասեմ նաև, որ երբեմն,  երբ ես եմ ջղայնանում եմ նրա վրա, մեկ-մեկ թույլ  հարվածում եմ թաթիկին, թեև դա չի օգնում, նա կրկին նույն չարությունն անում է: Նախապես շնորհակալ եմ....

Պատասխան. Վստահ եմ, որ 1,4 տարեկան երեխան չի կարող անել այնպիսի բան, որը համարվի չարություն և երեխան արժանի լինի թաթիկին անգամ թույլ հարվածեն։ Կարծում եմ՝ ձեր ակնկալիքները պիտի վերանայեք և երեխային վերաբերեք իր տարիքին համապատասխան։ Հատկապես, երբ երեխան չի խոսում, դուք պիտի այդքան վստահ չլինեք, որ նա հասկանում է ձեր խոսքը։ Նույնիսկ եթե հասկանում է, այդ տարիքի երեխայի համար նորմալ է, որ առաջնորդվի իր ներքին մղումներով, աշխարհի նկատմամբ հետաքրքրությամբ, այլ ոչ` մեծահասակների հրահանգներով։ Ձեր պարտականությունն է երեխայի միջավայրը դարձնել անվտանգ, այնպես, որ երեխային շատ դիտողություններ անելու կարիք չլինի։ Վերանայեք ձեր մոտեցումները և հետևեք երեխայի վարքի փոփոխություններին։ Եթե այդ վարքը չփոխվի, հանդիպեք մանկական հոգեբանի և խորհրդատվություն ստացեք: Այս դեպքում, կարծում եմ, չի խանգարի։


Մարի

Հարց. Բարեւ Ձեզ, իմ աղջիկը 4 տարեկան է, նա շատ խելացի եւ հասկացող երեխա էր, շատ ընկերասեր, իսկ հիմա դարձել է հակառակը՝ չի ենթարկվում եւ նախանձ է: Ինչպե՞ս վարվեմ, որեւէ կերպ չեմ կարողանում լեզու գտնել: Հնարավո՞ր է՝ բնակության վայրը փոխելու հետ կապված լինի: Նրան հանել ենք մանկապարտեզից եւ տեղափոխվել Ռուսաստան: Շնորհակալություն

Պատասխան. Բնականաբար դա կարող է կապված լինել բնակության վայրի փոփոխության հետ։ Բացի բնակության վայրը, այս դեպքում դուք փոխել եք երեխայի տունը, բնակության վայրը մեծ հաշվով, լեզվի միջավայրը, հարազատների միջավայրը և այլն։ Այս տեսակ խոշոր փոփոխությունները մեծ սթրես են երեխաների համար։ Նրանք սթրեսին արձագանքում են հիմնականում վարքի բացասական փոփոխություններով, կամակորությամբ, կանոններ խախտելով: Դա օրինաչափ է բոլոր երեխաների, անգամ մեծահասակների համար։ Պետք է համբերատար լինեք և օգնեք երեխային հաղթահարել այս դժվար շրջանը։


Սուսաննա

Հարց. Հարգելի հոգեբան, 13 տարեկան եմ,  ինձ միշտ մենակ եմ զգում, եթե նույնիսկ ընկերական միջավայրում եմ: Տարեկիցներիս չեմ հասկանում, իրենք էլ՝ ինձ.  շփման թեմաներ շենք գտնում: Ինձ ոչ ոք չի հասկանում, բացի մի մարդուց (իմ ուսուցչուհուց): Միայն նա է, որ ինձ միշտ հասկանում է: Հարգելի հոգեբան, նորմա՞լ է, արդյոք, այս ամենը:

Պատասխան. Սուսաննա ջան, նորմալ է, եթե երբեմն-երբեմն մենակություն ենք զգում կամ շփման դժվարություններ ենք ունենում: Բայց եթե դՍուսաննա ջան, նորմալ է, եթե երբեմն-երբեմն մենակություն ենք զգում կամ շփման դժվարություններ ենք ունենում: Բայց եթե դա շատ երկար ժամանակ է տևում կամ տարիներ, ապա նորմալ չի կարող համարվել։ Հնարավոր է՝ պետք է փնտրեք այլ ընկերներ կամ ինչ-որ բաներ փոխեք ձեր մեջ, որովհետև ցանկացած հարաբերություն կախված է հարաբերվողներից, և երբեք մեկ կողմը չի կարող լինել պատասխանատու այդ հարաբերությունների համար։ Հարաբերություններում միշտ 50%-ը պատկանում է մեկ կողմին, մյուս 50%-ը՝ մյուսին։ Դուք փորձեք նաև վերանայել հարաբերություններում ձեր 50-ը, և գուցե ինչ որ բաներ փոխվեն դեպի լավը։


Սոնա

Հարց. Տղաս 1 տարեկան է, շատ ագրեսիվ է բոլորի նկատմամբ: Ճանկռում եւ խփում է: Ինչպե՞ս փոխել նրա վարքագիծը:

Պատասխան. Որքան երեխան փոքր է, այնքան նրա վարքն ու հուզական ոլորտը կախված են ծնողների վերաբերմունքից ու դաստիարակչական մոտեցումներից։ Երեխաներն ագրեսիվ են դառնում, երբ բավարար հարմարավետ չեն զգում իրենց, երբ չափազանց  խիստ և պահանջկոտ միջավայրում են մեծանում։ Փորձեք երեխայի միջավայրն ավելի հանգիստ և խաղաղ դարձնել։ Նմանատիպ ագրեսիվ դրսևորումների համար դեպքում մի պատժեք, մի սաստեք։ Փորձեք երեխային հանգիստ և թեթևակի ձեր ուժը ցույց տալով արգելել անել նման բաներ։ Ուժը ցույց տալ ասելով՝ նկատի ունեմ ձեռքը բռնելով կամ ամուր գրկելով՝ արգելել անել այն, ինչը կարող է ցավեցնել ուրիշին։ Ընթացքում պետք է անընդհատ բացատրել սիրով և քնքշորեն, որ չի կարելի այդպես վարվել։ Բայց այս ամենը պետք է անել խելամտության սահմաններում. օրինակ՝ եթե երեխան հրում է այն երեխային, ով ուզում է իր խաղալիքը վերցնել, դա զայրանալու կամ սաստելու առիթ չէ, երեխան գծում է իր սահմանները։ Այն  դեպքերում, երբ երեխան իր զայրույթն է արտահայտում կծելով կամ խփելով, նորից շատ անհանգստանալ պետք չէ։ Երեխաներն աստիճանաբար են սովորում կառավարել իրենց զգացմունքները՝ հատկապես բացասականները: Դրանում պիտի ծնողներն օգնեն երեխային:


Լիլիթ

Հարց. Տղաս 1 տարեկան 10 ամսեկան է, շատ աշխույժ երեխա է, բայց շատ դեպքերում աշխուժությունը վերածվում է անկարգության: «Չի կարելի» չի հասկանում, կամ եթե հասկանում է, չի ընդունում և անում է այն, ինչ մտադրվել է:  Չի խոսում, շուտ բորբոքվում է և բղավում: Ինչպե՞ս վարվենք, որ ավելի հանգիստ լինի և կամակոր չմեծանա:

Պատասխան. Երեխայի միջավայրը հնարավորինս անվտանգ դարձրեք։ Անկարգություն բառը չի համապատասխանում այդ տարիքին։ Անկարգություն կարող են անել ավելի մեծ տարիքի երեխաները, որոնք գոնե կարող են հասկանալ այդ բառի իմաստը։ Այս տարիքում երեխաներն անում են այն, ինչ ցանկանում են, և դա չի կարող համարվել անկարգություն: Ձեր նշած վարքը վկայում է երեխայի բնականոն զարգացման մասին։ Այս տարիքում երեխաները ցանկանում են ամեն ինչ փորձել, իրերը նետել, խաղալիքները երբեմն կոտրել, ինչ-որ բաներ տեղից հանել, լցնել իրար մեջ, իրար վրա և տակ։ Այդ վարքը, հնարավոր է, ցանկալի չէ մեծահասակների համար, ովքեր ուզում են մաքուր և կոկիկ բնակարան ունենալ, բայց երեխան դեռևս չի կարող հասկանալ նման բաներ: Երեխան դեռ ճանաչում է աշխարհը, և այդ բոլոր գործողությունները պարզապես նրա մանկական ինքնաբուխ վարքի դրսևորումներն են, այլ ոչ՝ անկարգություն։


Մանե

Հարց. Բարև Ձեզ. Իմ ընկերն արդեն 8 ամիս ամուսնալուծված է և ունի որդի: Փոքրիկը շատ է կարոտում, և մայրիկի արգելքների պատճառով առաջացել են որոշ խնդիրներ: Հոգեբանն առաջարկեց հորը կամ 2 տարի հեռու մնա որդուց կամ նորից միանա ընտանիքին: Երեխան հայրիկի հետ ամեն տեսակցության ժամանակ լացում է: Հնարավո՞ր է երեխայի հոգեվիճակը կարգավորել:

Պատասխան. Անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ են ծնողների միջև, երեխայի հետ կապը կտրելն անթույլատրելի է։ Ցանկացած գնով պետք է երեխայի հետ կապը պահել։ Քանի որ այս պահին մորից է կախված երեխայի հետ հարաբերությունները, ուրեմն պետք է մոր հետ հարաբերությունները կարգավորել։ Կարծում եմ՝ երեխան արժանի է, որ իր համար իր ծնողները պահպանեն փոխադարձ հարգալից հարաբերություններ։


Աննա

Հար. Բարև Ձեզ. տղաս 2 տարեկան, 11 ամսեկան է, բայց դեռ չի խոսում: Ասում է հիմնականում`բադիկին-բա, բալին-բա և այդպես ևս մի քանի բառ: Հասկանում է ամեն ինչ, շատ շփվող է և ակտիվ, ճանաչում է բոլոր գույները, կենդանիներին, որոշ կենդանիների ձայներ կրկնում է: 4 ամիս է՝ հաճախում է մանկապարտեզ, շատ շուտ հարմարվել է այնտեղ:  2 ամիս է՝ պարապում է լոգոպեդի հետ: Առաջընթաց կա: Ուզում եմ իմանալ՝ էլի ինչ-որ բան պե՞տք է նախաձեռնել:

Պատասխան. Կարծում եմ՝ բոլոր քայլերը, որոնք նկարագրեցիք, ճիշտ են արվում։ Եթե կարիք լինի որևէ այլ քայլ ձեռնարկելու, լոգոպեդը կտեղեկացնի ձեզ դրա մասին։ Այս պահին երեխան հասկանում է ձեր խոսքը, ինչը նշանակում է, որ զարգանում է նրա պասիվ խոսքը, սկսել է ասել որոշ կարճ բառեր,ինչը  նշանակում է, որ զարգանում է նաև ակտիվ խոսքը, երեխան չունի շփման խնդիրներ, աշխատում է մասնագետի հետ… Կարծում եմ՝ շուտով կշատախոսի: Հաջողություններ եմ մաղթում։