«Երեխայիս ծննդից հետո սեռական ցանկություն չունեմ. ինչպե՞ս վերականգնեմ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անանուն

Հարց. Բարև ձեզ, հնարավո՞ր է, արդյոք,  սպերմատոզոիդների քանակն ավելացնել, եթե կա կասկած, որ դրանց բացակայությունը պայմանավորված է խոզուկ հիվանդությամբ:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անանուն

Հարց. Բարև ձեզ, հնարավո՞ր է, արդյոք,  սպերմատոզոիդների քանակն ավելացնել, եթե կա կասկած, որ դրանց բացակայությունը պայմանավորված է խոզուկ հիվանդությամբ:

Պատասխան. Պետք է ասել, որ երբ հիվանդանում են էպիդեմիկ պարոտիտով  /խոզուկ / սեռահասուն տարիքում  և այն ուղեկցվում է օրխիտով  /ամորձիների բորբոքային պրոցես /, կամ աղջիկների մոտ՝ ձվարանների բորբոքմամբ, ապա մեծ է հավանականությունը,  որ կարող է զարգանալ սպերմատոգեն  /սերմառաջացման / ֆունկցիայի ախտահարում, արդյունքում՝ անպտղություն, եթե  ժամանակին և ճիշտ չի իրականացվել ստացիոնար պայմաններում կազմակերպված բուժումը: Սա բավականին լուրջ ախտահարում է և, ցավոք սրտի,  պետք է ասել, որ բուժման արդյունավետությունը երբեմն բարձր չի լինում: Ուստի անհրաժեշտ է ճիշտ և ժամանակին կատարել պարոտիտի պատվաստումը և կրկնապատվաստումները:


Արմինե

Հարց. Բարև ձեզ, կարելի՞ է, արդյոք,  սեռական հարաբերություն  ունենալ հղիության ընթացքում: Ես շատ եմ լսել, որ օրգազմի ժամանակ տեղի են ունենում արգանդի կծկումներ: Վնաս չէ՞, արդյոք,  պտղի համար: Նախապես շնորակալություն։

Պատասխան. Հղիության ընթացքում, այո , կարելի է ունենալ սեռական հարաբերություններ, եթե չկան մանկաբարձական հակացուցումներ, իսկ դա որոշում է հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգը: Սեքսոլոգիական տեսակետից սահմանափակումներ չկան, և սեռական ռեգուլյար կյանքը կնպաստի զույգերի մոտ լիարժեք սեքսուալ ներդաշնակության պահպանմանը:


Լիլիթ

Հարց. Եթե զույգն ընդունել է հակաբիոտիկներ խլամիդիայի բուժման համար, հնարավո՞ր է, արդյոք,  մեկուկես ամիս անց հղիանալու դեպքում այդ դեղերն ազդեն ապագա երեխայի վրա: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Կարծում եմ` ոչ, հակաբիոտիկների ընդունումը դադարեցնելուց 1,5 ամիս հետո որևէ քիմիական մնացորդ, մետաբոլիտ չի կարող պահպանվել արյան մեջ,  ուստի և չի հանդիսանա հակացուցում` հղիություն պլանավորելու և առողջ բալիկ ունենալու համար:


Նատալի

Հարց. Բարև ձեզ,  հարգելի բժիշկ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս պաշտպանվեմ հղիանալուց առանց դեղորայք օգտագործելու: Խնդրում եմ՝ պատասխանեք հարցիս: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան. Բեղմնականխման մի շարք մեթոդներ են հայտնի, սակայն ոչ դեղորայքային համարվող մեթոդներից անվտանգ են համարվում պահպանակի կիրառումը / մեխանիկական մեթոդ / և ներարգանդային պարույրի տեղադրումը: Երբեմն բեղմնականխման արդյունավետությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում երկու մեթոդի համակցում:


Արփինե

Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին՝ հարաբերություն ունենալուց օրգազմ չեմ ապրում, հարաբերություն եմ ունենում երեկոյան, իսկ առավոտյան ինքնաբավարարվամբ եմ զբաղվում, որպեսզի հանգստանամ: Դա կարո՞ղ է խանգարել հղիանալուն:

Պատասխան. Կարծում եմ` խնդիրն այն է, որ Ձեզ  մոտ չի արթնացել հեշտոցային օրգազմի տեսակը, և առկա է միայն ծլիկային օրգազմ, ուստի սեռական հաճույք և օրգազմ ստանալու համար կիրառում եք մաստուրբացիա: Այն չի խոչընդոտում հղիությանը, սակայն առավել լիարժեք սեռական ներդաշնակություն ունենալու համար անհրաժեշտ է հեշտոցային կամ խառը տիպի օրգազմի ձևավորում:


Լիանա

Հարց: Բարեւ Ձեզ, ես արդեն 2 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ բալիկ: Վերջին 3-4 ամիսներին հարաբերության ընթացքում ամուսինս շատ շուտ է հանգստանում: Առաջ այդպես լինում էր, բայց հազվադեպ ու ոչ այդքան արագ: Դա մեզ շատ է անհանգստացնում:  Խնդրում եմ ասեք, թե ինչ անենք:

Պատասխան. Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը, իրոք, բավական տարածված է և տղամարդկանց սեռական խանգարումների կառուցվածքում սեռական թուլությունից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Այն բազմապատճառային է և պահանջում է սեքսոլոգիական հետազոտություն և բուժում: Ճիշտ կազմակերպված բուժման պարագայում արդյունավետությունը լինում է բարձր:


Արփի

Հարց: Փոքրիկս շուտով 2 տարեկան կդառնա: Նրա ծնվելուց հետո ես նկատել եմ ինձ մոտ սեռական ցանկության բացկայություն: Միշտ խուսափում եմ հարաբերություն ունենալուց, իսկ երբեմն էլ որ հարբերություն ենք ունենում, տհաճություն եմ զգում: Ամուսնուս շատ եմ սիրում ու չեմ ուզում նեղացնել: Ի՞նչ է ինձ հետ կատարվում: Խնդրում եմ, օգնեք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Այդպիսի կրիզիսային շրջաններ լինում են, երբ կնոջ մոտ նվազում է սեռական ցանկությունը հատկապես երեխա ունենալուց հետո ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ կինը որոշակի տհաճություն է զգում սեռական կյանքի նկատմամբ: Եթե խնդիրն արդեն խանգարում է ամուսնական սեռական ներդշնակությանը,  ապա սեքսոլոգիական բուժման անհրաժեշտութուն է առաջանում: