«Ո՞ր տարիքից կարող եմ փոքրիկին քայլասայլակի մեջ դնել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի  հերթական խմբաքանակին

Ռիմա

Հարց. Աղջիկս 8 ամսական է, որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց լեղապարկի перегиб, պարզապես հիվանդության հայերեն անվանումը չգիտեմ: 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի  հերթական խմբաքանակին

Ռիմա

Հարց. Աղջիկս 8 ամսական է, որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց լեղապարկի перегиб, պարզապես հիվանդության հայերեն անվանումը չգիտեմ:  Խնդրում եմ,  ասեք՝  ի՞նչ է դա նշանակում, բուժվու՞մ է արդյոք և ի՞նչ հետևանքներ կարող է թողնել երեխայի վրա: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի  Ռիմա,   լեղապարկի  перегиб-ը պաթոլոգիական վիճակ է, որի ժամանակ խախտված է օրգանի նորմալ  կենսաբանական կառուցվածքը և խանգարված է ֆունկցիան: Այն կարող է լինել բնածին և ձեռքբերովի:

Բնածին տարբերակը շատ դեպքերում ընթանում է աննկատ և չի պահանջում որևէ միջամտություն: Ժամանակի ընթացքում անհետանում է:

Ձեռքբերովի տարբերակն առաջանում է չափազանց ակտիվությունից, ֆիզիկական սթրեսից, սննդի ռեժիմի խախտումից կամ ճարպակալումից: Այս տարբերակի բնորոշ նշաններն են՝ որովայնի շրջանում ցավ, սրտխառնոց, փսխում ուտելուց որոշ ժամանակ անց, լեզվի վրայի փառ, բերանի անկյունների ճաքեր , արտահայտված մետեորիզմ՝ գազեր, ջերմություն և այլն:

Հիվանդությունը կարող է հանգեցնել լյարդի մեծացման, դեղնուկի առաջացման և ՍԱՀ խրոնիկ հիվանդությունների:  Այս խնդրի լուծումը կոնսերվատիվ է՝ ոչ վիրահատական, սակայն պահանջում է երկար ժամանակ: Բուժման մեջ մտնում են ինչպես դեղորայքային, այնպես էլ ֆիզիոթերապևտիկ ուղիները:

Հասմիկ

Հարց. Երեխաս 8 ամսական է: Կասե՞ք, խնդրում եմ, ո՞ր տարիքից կարող եմ քայլասայլակի մեջ դնել:  Մի հարց ևս՝ արդյո՞ք երեխայի աշխույժ լինելը  կարող է քաշի նվազման պատճառ հանդիսանալ:

Պատասխան. Հարգելի Հասմիկ, 8 ամսական երեխան պետք է կարողանա ինքնուրույն նստել, եթե  երեխան Ձեր օգնությամբ կարողանում է նաև կանգնել, ապա կարող եք քայլասայլակ օգտագործել: Իսկ ինչ վերաբերում է աշխուժությանը, ապա դա նորմալ է և ոչ մի կերպ չի ազդի երեխայի քաշի վրա:

Անի-Լիննի

Հարց.Փոքրիկս 4 ամսական է, և արդեն մեկ ամիս է՝ կղանքի հետ լորձ և սպիտակ գնդիկներ են հայտնվում: Իսկ վերջին մի քանի օրը միայն լորձ և գնդիկներ են՝ արդեն շատ տհաճ հոտով: Ինչի՞ հետ է դա կապված:

Պատսխան. Հարգելի Անի- Լիննի, Ձեր նշված սիմպտոմները նորմալ չեն և կարող են կապված լինել ինչպես աղիքային ինֆեկցիայի, այնպես էլ  դիսբակտերիոզի հետ:  Խորհուրդ է տրվում դիմել բժշկի, շփման այս ֆորմատով դժվարանում եմ պատասխանել:

Ալլա

Հարց. Հարգելի բժիշկ,  փոքրիկս 8 ամսական է, արդեն մեկ շաբաթ կղանքը կանաչ գույն ունի: Ջերմություն չունի, սնվում է կրծքով, իսկ հավելյալ սնունդ տալիս եմ՝միրգ, բրնձով շիլա, սպիտակաձավար: Պե՞տք է, արդյոք, անհանգստանալ:

Պատասխան. Հարգելի Ալլա, անհանգստանալու կարիք, իհարկե, կա:  Պետք է անհապաղ հետազոտություն և խնդրի լուծում:

Ամալյա

Հարց. Բալիկս 1 տարեկան 3 ամսական է, արդեն 2 ամիս է, բացի սովորական կաթից, ոչինչ չի ուտում: Մինչ այդ ուտում էր ամեն ինչ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Ամալյա, 1 տարեկան 3 ամսական երեխան պետք է սնվի ընտանեկան սեղանից,  ուտելիքը պետք է գրավի նրա ուշադրության մեծ մասը, կաթն այլևս չի կարող բավարարել նրա աճող օրգանիզմի պահանջները: Հարկավոր է սովորեցնել նրան ուտել ամեն ինչ: