«Վաղաժամ սերմնաժայթքումը կարո՞ղ է հանգեցնել անպտղության». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Մերի

Հարց. Հարգելի բժիշկ, լսել եմ, որ  օրգազմ չունենալու պատճառ կարող է լինել ծլիկային ինքնաբավարարմամբ զբաղվելը:  Եթե դադարեցնեմ այն, կարո՞ղ եմ նորից օրգազմ զգալ:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Մերի

Հարց. Հարգելի բժիշկ, լսել եմ, որ  օրգազմ չունենալու պատճառ կարող է լինել ծլիկային ինքնաբավարարմամբ զբաղվելը:  Եթե դադարեցնեմ այն, կարո՞ղ եմ նորից օրգազմ զգալ:

 

Պատասխան. Ծլիկային օրգազմը կնոջ համար համարվում է սեքսոլոգիական տեսանկյունից ավելի պարզ տեսակի օրգազմ, իսկ հեշտոցային օրգազմը համարվում է առավել հասուն սեքսոլոգիական դրսևորում: Հիմնականում, երբ դադարեցվում է ծլիկային օրգազմը, ժամանակի ընթացքում վերականգնվում է հեշտոցային օրգազմը: Դա նաև պայմանավորված  է ամուսինների միջև գոյություն ունեցող ներդաշնակությամբ:

Մարինե

Հարց. Երբ տղամարդու մոտ բարձր է պրոլակտինը, այն իջեցնելու դեպքում կարո՞ղ են ավելանալ սպերմատոզոիդները և բուժել անպտղությունը:

Պատասխան. Տղամարդու անպտղության ժամանակ, ի թիվս այլ հետազոտությունների, հետազոտվում է նաև պրոլակտին հորմոնը, քանի որ դրա բարձրացումը կարող է հանգեցնել սեռական հորմոնների իջեցման, որի հետևանքով նվազում է տղամարդու սեռական ցանկությունը, նաև արձանագրվում են սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ: Ուստի եթե առկա է հիպերպրոլակտինեմիա, հարկավոր է այն կարգավորել: Պետք է հիշել նաև, որ անպտղությունը լինում է բազմապատճառային, ուստի բուժումը պետք է լինի համալիր:

Արմինե

Հարց.Հնարավո՞ր է, արդյոք, զարգացնել հեշտոցային օրգազմը. եթե այո, ապա ինչպե՞ս:

Պատասխան.Գոյություն ունեն հեշտոցային օրգազմը զարգացնող բազմաթիվ մեթոդներ՝սխեմաներ, դեղորայքներ և այլն: Սակայն բուժման արդյունավետությունը բացառապես պայմանավորված է բժիշկ-սեքսապաթոլոգի մասնագիտական մոտեցմամբ, քանի որ օրգազմի խնդիրը շատ ինդիվիդուալ է, և յուրաքանչյուրի դեպքում այն պահանջում է սպեցիֆիկ մոտեցում:

Հայարփի

Հարց. Ամուսինս ունի շատ թույլ սեռական կազմվածք, հազվադեպ է սեքսի կարիք զգու: Երբ ես եմ փորձում մոտենալ, մերժում է: Այս իրավիճակից ահավոր նյարդային եմ դարձել: Խնդրում եմ, ասեք մի միջոց, որով կկարողանամ հարթել այս վիճակը:

Պատասխան. Առավել նպատակահարմար է խնդիրը կարգավորել, քան քողարկել:  Այս խնդիրը սեքսոլոգիական տեսանկյունից ախտորոշվում է որպես կոնստիտուցիոնալ- գենետիկ տիպի սեռական աններդաշնակություն և պայմանավորված է հիմնականում ամուսինների սեռական տիպերի անհամատեղությամբ: Տվյալ պարագայում ամուսնու մոտ առկա է թույլ տիպի կոնստիտուցիա, ինչը եւ պայմանավորում է սեռական ակտիվության ցածր պահանջը: Պետք է իրականացնել սեքսոլոգիական կորեկցիա և բուժման արդյունքում հասնել սեռական համատեղության:

Արմինե

Հարց. Ամուսնուս մոտ նկատվում է սերմնաժայթքման ուշացում, ինչը չի ընթանում էրեկցիայի բացակայությամբ: Ասացեք խնդրեմ, դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ սերմնահեղուկի որակազրկման կամ անպտղության:

Պատասխան. Ուշացած սերմնաժայթքումը`Ejaculation tarda, հիմնականում  չի ավարտվում սերմնաժայթքմամբ, քանի որ տղամարդու մոտ լինում է ֆիզիկական ուժերի սպառում, այդ իսկ պատճառով այն որոշակի խոչընդոտ է հանդիսանում հղիության համար: Սակայն ինքնին սերմնաժայթքման ուշացումը որակի վրա չի ազդում:

Նել

Հարց. Ինձ մոտ ամուսնանալուց առաջ արտադրություն կար, ամուսնանալուց հետո չանցավ: Այն սպիտակ գույնի, թանձր հեղուկ է, որն ուղեկցվում է տհաճ հոտով:  Ի՞նչ խորհուրդ կտաք անել:

Պատասխան. Եթե առկա է արտադրություն սեռական օրգաններից, այն կարող է խոսել բորբոքումների կամ սնկի մասին: Ուստի պետք է անցնել հետազոտություն և բուժվել:

Էմմա

Հարց.Արդեն 7 ամիս է՝ ամուսնացած եմ: Սկզբնական շրջանում հարաբերության ժամանակ ահավոր ցավեր էի ունենում, դիմեցինք բժշկի,  պարզվեց, որ ամուսնուս մոտ սերմը քիչ է արտադրվում. քսուք  նշանակեցին, հիմա ցավ չկա: Սակայն մինչ օրս ինձ բավարարված չեմ զգացել, քանի որ ամուսնուս մոտ տեղի է ունենում վաղաժամ սերմնաժայթքում, ինչը ազդում է վրաս թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Արդյո՞ք դա լուրջ խնդիր չի առաջացնի, և հնարավո՞ր է լինի չհղիանալու պատճառ:

Պատասխան. Իրականում վաղաժամ սերմնաժայթքումը չի խոչընդոտում հղիանալուն, եթե առկա չէ դրա արտահայտված տարբերակը՝մինչև անդամի ներհրումը հեշտոց: Վաղաժամ սերմնաժայթքումը խնդիր է առաջացնում զույգերի համար, եթե դրա պատճառով առաջ է գալիս զույգերի  փսիխոսեքսուալ բավարարվածության բացակայություն, ինչը պահանջում է սեքսոլոգիական հատուկ բուժում, որը լինում է շատ արդյունավետ:

Էրիկա

Հարց. Հարաբերության ժամանակ հեշտոցիցս կարծես գազեր դուրս գան: Բացի դա, միշտ կարծես ջրի ձայն է լսվում: Այս իրավիճակը շատ բացասաբար է ազդում իմ և ամուսնուս վրա: Ի՞նչից կարող է դա լինել, և ի՞նչ անեմ, որ անցնի: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան.Այդպիսի ոչ հաճելի երևույթները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ առատ լուբրիկացիա կնոջ մոտ, որոշակի մկանային տոնուսի թուլացում, սեռական որոշակի դիրք և այլն: Բայց դա, ըստ էության, չի համարվում պաթոլոգիկ երևույթ, և կորեկցիան պետք է իրականացնել ոչ դեղորայքային մեթոդներով՝ ֆիզիոթերապիա, վարժություններ և այլն: