«Կարելի՞ է, արդյոք, շարունակել կրծքով կերակրումը, եթե հղի ես». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:

Էմմա

Հարց. Հարգելի բժիշկ,  1 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Ինձ մոտ հայնաբերվել է պատերի լայնացում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:

Էմմա

Հարց. Հարգելի բժիշկ,  1 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Ինձ մոտ հայնաբերվել է պատերի լայնացում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Էմմա, հստակեցրեք հարցը՝ ճիշտ պատասխան ստանալու համար: Ո՞ր օրգանի պատերի լայնացման մասին է խոսքը:

Տաթև

Հարց. Հարգելի բժիշկ, ամուսնության հենց առաջին օրը սկսվեց դաշտանային ցիկլս, հաջորդ  ամիսներին այն սկսվեց ուշացումով այն դեպքում, երբ ինձ մոտ միշտ 4 օր շուտ էր սկսվում: Արդյո՞ք դա կարող է հղիության նախանշան լինել:

Պատասխան. Հարգելի Տաթև, Ձեր նկարագրած վիճակը հղիության հետ որևէ կապ չունի:

Արաքսյա

Հարց. Հարգելի բժիշկ, ես գտնվում եմ հղիության 9-րդ շաբաթում, ինձ մոտ հայտնաբերվել են պապիլոմաներ: Կարելի՞ է, արդյոք, բուժվել դեղորայքի միջոցով:

Պատասխան.Պապիլոմաները վերացնող դեղամիջոցները ցուցված չեն հղիության ընթացքում:

Անի

Հարց. Դաշտանի հաջորդ օրը հարաբերություն եմ ունեցել, որից հետո հաջորդ դաշտանները սկսվում են 24 օրը մեկ: Արդեն 7 օր է՝ գլխապտույտ և սրտխառնոց ունեմ, սակայն թեստը բացասական ցույց տվեց: Հնարավո՞ր է, արդյոք, հղիություն դաշտանի ընթացքում:

Պատասխան.Դաշտան հղիության ժամանակ հազվադեպ է լինում: Քանի որ թեստը ևս բացասական է եղել, ուրեմն սրտխառնոցն ու գլխապտույտն ուրիշ պատճառ ունեն:

Անուշ

Հարց. Արգանդի վզիկի էրոզիան Սոլկովագինով մաքրելուց որքա՞ն ժամանակ հետո կարելի է հղիանալ:

Պատասխան. Ցանկալի է հղիանալ հենց օգտագործումից հետո սկսվող հաջորդ ցիկլում. այն կարող է արդյունավետ լինել:

Արուս

Հարց. Դեկտեմբեր ամսից հանել եմ ներարգանդային պարույրը՝ հղիանալու նպատակով, բայց չեմ հղիանում: Բորբոքումներ չունեմ: Ինչի՞ց  կարող է դա լինել:

Պատասխան. Հարգելի Արուս, խորհուրդ կտամ մանրակրկիտ հետազոտվել, քանի որ չհղիանալու պատճառները բազմազան են:

Աննա

Հարց. Հարգելի բժիշկ, կարելի է՞, արդյոք, հեռացնել ձվարանի վրայի պոլիպը՝ հղիության ընթացքում:

Պատասխան. Հարգելի Աննա, ձվարանի վրա պոլիպներ չեն լինում: Միգուցե խոսքը կիստայի մասին է: Եթե կիստայի չափսերը փոքր են և չկա ոլորման վտանգ, ապա անհանգստանալ պետք չէ: Իսկ եթե չափսերը մեծ են, վտանգվում է մոր առողջությունը:

Տաթև

Հարց. Ունեմ 1 տարեկան երեխա և կերակրում եմ կրծքով: Այժմ հղի եմ, կարո՞ղ եմ շարունակել կրծքով կերակրումը:

Պատասխան. Կերակրելը պետք է դադարեցնել, քանի որ կերակրման ժամանակ արտադրվում են նյութեր, որոնք առաջացնում են արգանդի կծկումներ և կարող են հանգեցնել վիժման:

Արմինե

Հարց. 2 ամիս է ամուսնացած եմ, բայց դեռ չեմ հղիացել:  Պե՞տք է, արդյոք,  անհանգստանալ,  և մի՞շտ է հղիությունը գրանցվում դաշտանից հետո:

Պատասխան. Անհանգստանալ պետք չէ: Անպտղության ախտորոշում տրվում է 1 տարի նորմալ սեռական կյանքի պայմաններում չհղիանալու դեպքում: Հղիություն լինում է ցիկլի մեջտեղում, այլ ոչ թե դաշտանից անմիջապես հետո:

Սաթենիկ

Հարց. Հնարավո՞ր է, արդյոք, հղիություն դաշտանի առկայության դեպքում. ի դեպ, թեստերը  բացասական են ցույց տալիս: Եթե ոչ, ապա ինչի՞ց կարող է լինել սրտխառնոցը և գլխապտույտը:

Պատասխան. Հարգելի Սաթենիկ, եթե առկա է կանոնավոր դաշտան, իսկ թեստերը բացասական են ցույց տալիս, ապա հղիություն չկա: Դիմեք բժշկի, կատարեք փոքր կոնքի հետազոտություն՝ Ձեր կասկածները փարատելու համար: Իսկ սրտխառնոցն ու գլխապտույտը կարող են լինել սթրեսի արդյունք:

Գայանե

Հարց. Ես 20 տարեկան եմ և արդեն 3 տարի է՝ ամուսնացած եմ: Մինչ օրս չեմ հղիացել: Ինձ մոտ հայտնաբերվել է ձվարանի պոլիկիստոզ և դաշտանի խանգարում: Արդեն 3 ամիս է՝ խմում եմ դեքսամետազոն, իսկ հաջորդ ամսվանից սկսած երեք ամիս պետք է օգտագործեմ հակաբեղմնավորիչներ: Ճի՞շտ են, արդյոք, նշանակումները:

Պատասխան. Հարգելի Գայանե, ես իրավասու չեմ գնահատել որևէ բժշկի նշանակումները: Պոլիկիստոզ ձվարանների ախտանիշը կարող է հանդիսանալ ձվազատման բացակայության, հետևաբար՝ անպտղության պատճառ: Ստացեք նշանակումները, որից հետո ձվազատումը կարող է լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ  ինդուկցված:

Ալլա

Հարց. Ես 21 տարեկան եմ և արդեն 6 շաբաթական հղի եմ: Սա իմ առաջին հղիությունն է, բայց ամուսինս ուզում է, որ ընդհատեմ այն: Կարո՞ղ եմ, արդյոք, հետագայում հղիանալ, և ո՞ր տարբերակով խորհուրդ կտաք ընդհատել հղիությունը:

Պատասխան. Ցանկալի չէ ընդհատել առաջին հղիությունը, քանի որ այն կարող է հանգեցնել անպտղության: Սակայն եթե Ձեր որոշումը վերջնական է, նախընտրելի է դեղորայքային ընդհատումը:

Լուսինե

Հարց. 2.5 տարի է ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Տարբեր հետազոտություններից հետո ինձ մոտ հայտնաբերվեց 3 սմ. կիստա: Բժիշկներն առաջարկում են վիրահատություն, բայց ես տարակուսում եմ: Հնարավոր չէ՞, արդյոք, դեղորայքների միջոցով բուժում:

Պատասխան. Հարգելի Լուսինե, բուժիչ-ախտորոշիչ լապորոսկոպիան համարվում է ախտորոշիչ կարևոր մեթոդ: Խորհուրդ կտամ համաձայնել վիրահատության: