ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Նարինե
Հարց: Ես 3 տարի է ամուսնացած եմ, 7 ամիս է ինչ ծնվել է մեր փոքրիկը, ծնվելուց հետո
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Նարինե
Հարց: Ես 3 տարի է ամուսնացած եմ, 7 ամիս է ինչ ծնվել է մեր փոքրիկը, ծնվելուց հետո
սեռական ցանկություն չունեմ, երեխայից առաջ և հղիության ընթացքում նման խնդիր չկար։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխան: Հաճախ է կանանց մոտ ծննդաբերությունից հետո նկատվում սեռական ցանկության նվազում: Այն պայմանավորված է ինչպես երեխայի հետ կապված հոգնածության գործոնով, այնպես էլ կրծքով կերակրման ժամանակ պրոլակտին հորմոնի քանակի բարձրացմամբ: Կնոջ մոտ կարծես սեռական էներգիայի սուբլիմացիա է տեղի ունենում՝ առաջնային է դառնում երեխայի նկատմամբ խնամքը: Սակայն այս խնդիրը կարող է ինքնուրույն կարգավորվել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել սեքսոլոգիական խորհրդատվության:
Նինա
Հարց: Սեռական ակտից հետո, թեև երկար ժամանակ պառկում եմ ոտքերս վերև բարձրացրած, բայց բավական է պառկեմ մեջքի վրա, կամ ոտքերս իջեցնեմ, ինձ թվում է ամբողջ սերմնահեղուկը թափվում է: Դա նորմա՞լ երևույթ է: Շնորհակալություն:
Պատասխան: Սեռական ակտից և սերմնաժայթքումից հետո սերմնաբջիջները ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հոսքի միջոցով, անցնում են արգանդի վզիկի լուսանցքով: Հաճախ սերմնահեղուկի ոչ լրիվ չափաբաժինն է անցնում, և մնացած բաժինը դուրս է թափվում հեշտոցից: Սակայն դա էական խոչընդոտ չի հանդիսանում հղիության համար, կարևորը սերմնահեղուկի բեղմնավորող նորմատիվային որակական և քանակական հատկություններ ունենալն է:
Գրետա
Հարց: Ես արդեն 10 ամսվա ամուսնացած եմ, ինձ մոտ հարաբերություն եղել է միայն առաջին օրը, մեկ շաբաթ հետո ինձ մոտ կուսաթաղանթի կիսատ վնասման պատճառով արնահոսություն սկսվեց: Դրանից հետո ինձ մոտ վախ է առաջացել սեռական հարաբերությունից: Բժիշկն ինձ ասել է, որ ինձ մոտ վագինիզմ է: Ինչպե՞ս կարող եմ այդ հիվանդությունից ազատվել:
Պատասխան: Ցավոք սրտի, այդպիսի դեպքերի հաճախ ենք ականատես լինում մեր պրակտիկայում, երբ առաջին սեռական հարաբերության ժամանակ տարբեր ստրեսածին, ցավային ազդակները մեծ բացասական հետք են թողնում կնոջ սեռականության վրա, ինչը հանգեցնում է վախի և սեռական կյանքից հրաժարվելուն: Պետք է ասել, որ իզուր եք երկար ժամանակ հապաղել, վագինիզմը սեքսոլոգիական խնդիր է և անհետևանք ու բարձր արդյունավետությամբ բուժվում է:
Տիգրան
Հարց: Եթե աղջիկը կույս է, անալ սեքսի պահին հետանցքի մեջ մի քանի կաթիլ սերմնահեղուկ թափվի, կարո՞ղ է հղիանալ:
Պատասխան: Իրարկե ոչ, անալ հարաբերության ժամանակ սերմնահեղուկը լցվում է ուղիղ աղիք և չի կարող հանգեցնել հղիության:
Լենա
Հարց: Ես ունեմ թութք: Ցանկանում եմ տեղեկանալ` արդյո՞ք այն խնդիրներ չի առաջացնի հղիության ընթացքում, քանի որ պլանավորում եմ մայրանալ: Շնորհակալություն:
Պատասխան: Հնարավոր է, որ հղիության ընթացքում, պայմանավորված ներորովայնային ճնշման բարձրացմամբ, առաջ գա հեմորոիդալ հանգույցների գերարյունալեցում, երակային արյան կանգ, ուստի վիճակի գնահատման համար անհրաժեշտ է խորհրդակցել պրոկտոլոգի հետ:
Մելանյա
Հարց: Հարգելի Սևադա, կարո՞ղ եք ասել, թե հակաբեղմնավորիչ ինչ մոմիկներն է ցանկալի օգտագործել (անուններ) և ինչպե՞ս է պետք օգտագործել, այսինքն սեքսից որքան ժամանակ առաջ է պետք տեղադրել հեշտոցում:
Պատասխան: Պետք է ասել, որ հակաբեղմնավորիչ մեթոդի ընտրությունը պետք է իրականացվի բժշկի հետ՝ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները և առողջական վիճակը մանրամասն ուսումնասիրելուց հետո, հակաբեղմնավորիչ մոմիկների առումով նույնպես: Նաև բժշկական տեսանկյունից ճիշտ չէ կոնկրետ դեղամիջոցների անվանումներ նշելը, քանի որ պետք է ուսումնասիրել դրանց հակացուցումները և նպատակահարմարությունը կոնկրետ անհատի համար:
Արմինե
Հարց: Ես արդեն 9 ամիս է, ամուսնացած եմ և չեմ հղիանում: Ամուսնական աոաջին երկու ամիսներին սեռական հարաբերությունները շատ ցավոտ էին, ու չէի թողնում ավարտին հասներ: Գնացինք բժշկի, ամուսնուս խորհուրդ տվեցին հարաբերությունից առաջ օգտագործել կրեմ կամ քսուկներ, և ամեն ինչ նորմալացավ, մինչ այսօր նորմալ սեռական կյանքով ենք ապրում: Բայց սերմնահեղուկի կեսը դուրս է թափվում ու նաև սերմնահեղուկը շատ ջրիկ է: Փորձնական մոտ 20 օր հարաբերություն չունեցանք, որից հետո հարաբերություն ունեցանք, սերմնահեղուկը պնդացած էր, արդյո՞ք այս ամենը կապ ունի չհղիանալուս հետ:
Պատասխան: Միանշանակ պետք է կատարել սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշների ուսունմասիրություն պարզելու համար արդյոք առկա են խնդիրներ թե ոչ: Սերմնահեղուկը սերմնաժայթքման ժամանակ կազմված է սկզբնական պորցիան ավելի մածուցիկ, այնուհետև ավելի նոսր ֆրակցիաներից, որոնք 30-45 րոպե հետո տարրալուծվում են և դառնում համասեռ: Այնպես որ անհրաժեշտ է կատարել սերմնահեղուկի հետազոտություն:
Օվսաննա
Հարց: Հարաբերվելու ընթացքում պասիվ եմ, ինչ-որ բան միշտ խանգարում է, չեմ կարողանում լիարժեք բավարարվել: Ունենում եմ հաճախակի արտադրություն, և հարաբերվելու ընթացքում տհաճ հոտ է գալիս հեշտոցիցս: Ինչո՞ւմն է խնդիրը:
Պատասխան: Ըստ ձեր նկարագրության` հնարավոր է առկա լինեն բորբոքային խննդիրներ՝ հեշտոցային արտադրություն, տհաճ հոտի առկայություն: Այդպիսի խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ սեռական հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի, օրգազմի զգացողության արգելակման: Անհրաժեշտ է անցնել հետազոտություն` անպայման ընդգրկելով նաև զուգընկերոջը:
Անանուն
Հարց: Արդեն մի քանի ամիս կլինի, ինչ հարաբերությունից հետո ամուսնուս մոտ նկատվում է առնանդամի մաշկի կարմրություն, ճաքճքվածություն, չորություն: Ասեմ, որ ինձ մոտ 31-32 շաբաթական հղիություն է, անալիզներ հանձնում եմ հաճախակի: Վերջին անգամ սնկեր ունեի: Դեղորայքից հետո գանգատները շարունակվում են: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Պետք է նշեմ, որ հղիության ընթացքում կնոջ մոտ ակտիվանում են սնկային խնդիրները, որը պայմանավորված է նաև իմունիտետի անկմամբ և հեշտոցային տեղային պաշտպանական մեխանիզմների ընկճմամբ: Ինչպես նաև փոխվում է հեշտոցի թթվահիմնային բալանսը, ինչը կարող է տղամարդու մոտ առնանդամի լորձաթաղանթի խնդիրներ առաջացնել: Խորհուրդ է տրվում սեռական հարաբերություն ունենալ միայն պահպանակով, իսկ ամուսինը պետք է անցնի բուժման լիարժեք կուրս:
Աննա
Հարց: Ես ամուսնացած եմ արդեն 5 տարի: Ունեմ աղջիկ: Բայց այդ շրջանում, կարելի է ասել, 2 անգամ եմ օրգազմ ապրել: Երբևէ չեմ դիմել մասնագետի: Ինչքանո՞վ է վտանգավոր:
Պատասխան: Օրգազմի բացակայությունը կնոջ օրգանիզմին ուղղակիորեն չի վնասում, սակայն կարող է վնասել միջանձնային հարաբերություններին, ամուսնական ներդաշնակությանը: Օրգազմի բացակայությունը կարող է հետագայում սեռական կյանքից կնոջ հրաժարվելու պատճառ դառնալ: Ուստի ցանկալի է սեքսապաթոլոգի օգնությամբ վերականգնել այդ ֆունկցիան:
Սահակ
Հարց: Հարգելի մասնագետ, 6-ամյա ամուսնական կյանքից հետո նկատում եմ, որ իմ համբույրներն ու քնքշանքը կնոջս չեն տրամադրում սեքսին: Այսինքն նույնիսկ էրոգեն գոտիները համբուրելից անտարբերություն եմ զգում, գրգռում չի լինում իր մոտ: Ինքն էլ է նկատել ու ասել: Մենք իրար շատ սիրում ենք, սեքսով հաճույքով ենք զբաղվում, բայց զբաղված ու հոգնած օրերի պատճառով ոչ հաճախակի: Ասեմ, որ երկուսս էլ օգազմ ապրում ենք:
Պատասխան: Ընդհանրապես գոյություն ունի թափառող էրոգեն գոտիներ հասկացությունը, երբ նույն մարդու մոտ կարող են տեղափոխվել էրոգեն գոտիները: Հաճախ ստերեոտիպային սեռական կյանքը կարող է դրա պատճառ հանդիսանալ, ուստի խորհուրդ է տրվում սեռական կյանքում մտցնել նորամուծություններ՝ կնոջ մոտ նոր էրոգեն գոտիներ արթնացնելու համար: