«Ի՞նչ անել, եթե պատվաստումից հետո փոքրիկը ջերմում է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Արմենուհի

Հարց. Փոքրիկս 4.5 տարեկան է, և ատամներն ամբողջությամբ փչացած են: Պարբերաբար ունենում է ատամնացավ: Ատամնաբույժն ասում է, որ ոչինչ չի կարող անել, մինչև որ ատամի ջիղը չփչանա: Դա այդպե՞ս է: Ի՞նչ կարելի է անել:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Արմենուհի

Հարց. Փոքրիկս 4.5 տարեկան է, և ատամներն ամբողջությամբ փչացած են: Պարբերաբար ունենում է ատամնացավ: Ատամնաբույժն ասում է, որ ոչինչ չի կարող անել, մինչև որ ատամի ջիղը չփչանա: Դա այդպե՞ս է: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան. Ձեր  հարցին ճիշտ կլինի, որ պատասխանի մանկական ատամնաբույժը:

Արմենուհի

Հարց. Օրերս նկատեցի, որ տղայիս ոտքի տակ պայթած բշտիկներ կան. բշտիկը լավացել է, կողքերի կաշին մնացել, իսկ աղջիկս 3.4 տարեկան է, մաշկը հակված է չորության: Ի՞նչ քսուքներ կարող եմ օգտագործել: Նշեմ նաև, որ ունի դիաթեզ ձվից և ցիտրուսային մրգերից:

Պատասխան. Ցանկացած մաշկային խնդիր լուծելու համար պետք է տեսնել այն: Դիաթեզն աղիներից եկող խնդիր է, հնարավոր է պրոբիոտիկները և  ադսորբենտները փոխեն իրավիճակը, սակայն որոշ մարդիկ պարզապես ալերգիա են ունենում որոշ սննդամթերքների հանդեպ, և դա ոչ միշտ է հաջողվում շտկել:

Լիա

Հարց. Փոքրիկս 1 տարեկան 2 ամսական է, սակայն դեռ ատամ չի հանել: Ներքևի լնդերը մի փոքր ուռած են: Նորմա՞լ է, արդյոք,  դա:

Պատասխան. Ձեր բալիկի մոտ, իհարկե, ուշանում է ատամների դուրս գալը: Դա  հնարավոր է լինի Դ վիտամինի կամ կալցիումի պակասի արդյունք: Որոշ էնդոկրին խնդիրներ, ռախիտը և վաղ նորածնային շրջանում տարած որոշ հիվանդություններ նույնպես կարող են բերել ատամների դուրս  գալու ուշացման:

Վարսիկ

Հարց. Աղջիկս 4 տարեկան է: Նա գիշերները շատ է քրտնում, հատկապես գլուխը: Ի՞նչ պետք է անեմ, որ այն անցնի:

Պատասխան. Դա կարող է լինել ինչպես ռախիտի, այնպես էլ որոշ էնդոկրին  խանգարումների նշան, օրինակ վահանագեղձի դիսֆունկցիայի: Նախևառաջ հարկավոր է հերքել այս խնդիրները. եթե պարզվի, որ երեխան առողջ է, ապա պատճառը փնտրեք կենցաղային սխալների մեջ, օրինակ՝ եթե երեխան գլխին երկար ու շատ մազեր ունենա, ապա զարմանալի չի լինի, որ շոգ սենյակում  նա կարող է քրտնել:

Արմինե

Հարց. Երեխաս առաջին պատվաստումից հետո անհանգիստ է, և ներարկված տեղը ուռած է:  Դեղորայքի անհրաժեշտություն կա՞:

Պատասխան. Ներարկման  տեղում փոքր այտուց, թեթև կարմրածություն, ցավ և երբեմն նաև երեխայի ջերմելը  նորմալ հետպատվաստումային ռեակցիաներ են: Որպես ցավազրկող և ջերմիջեցնող կարող եք օտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքիչ պրեպարատներ՝ իրենց ստանդարտ  տարիքային դեղաչափերով:

Սոֆի

Հարց. Ունեմ 8 ամսական բալիկ: Կարելի՞  է, արդյոք,  նրա սննդակարգում ընդգրկել յոգուրտ և կաթնաշոռ:

Պատասխան. Իհարկե: Կարելի է և անհրաժեշտ է: Ցանկալի է՝ երկուսն էլ պատրաստվեն տնային պայմաններում:

Էլեն

Հարց. Փոքրիկս երեք ամսական է և նրան ամեն անգամ քնեցնելիս  բարձր լացում է: Ինչի՞ց կարող է դա լինել և ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Եթե դուք քնեցնում եք ձեր երեխային միևնույն տեղում,  միգուցե  նրան ուղղակի տեղը հարմար չէ: Կարող եք փորձել բնիկ սարքել նրա համար՝ տակաշոր փաթաթեք գլանի պես և դրեք սավանի տակ օվալաձև այնպես, որ նա սավանի տակից գրկի երեխային և իհարկե, շատ չծածկեք նրան, որովհետև  շոգ եղանակին երեխան կարող է պարզապես շոգել և անհանգստանալ:

Սիրանուշ

Հարց. Երեխաս 2 տարեկան է ու լավ չի ուտում: Խնդրում եմ, ասեք, թե  ինչ անեմ, որ սկսի ուտել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Եթե Ձեր երեխայի քաշը 10-15 կգ է, ապա դա տարիքային  նորմա է: Որոշ երեխաներ ավելի լավ են ուտում, երբ նրանց ուտելու վայրը փոխվում է: Եթե քաշն ավելի ցածր է, քան տարիքային նորման, ապա կարող եք վիտամիններ տալ, որոնք իրենց հերթին կլավացնեն ախորժակը:

Սոնա

Հարց. Աղջիկս 4 տարեկան է . Մասնագետը նշանակել է օմեգա 3: Դեղատանն ասացին՝ 2 տեսակ կա՝ հաբի տեսքով եւ կոնֆետի նման: Կուզենայի իմանալ՝  ո՞րն է ավելի օգտակար:

Պատասխան. Դեղորայքի ձևը հարմարեցնում են երեխայի տարիքին: Ավելի վաղ հասակի երեխային ավելի հեշտ է տալ կոնֆետը, քան սովորեցնել և համոզել հաբ կուլ տալ: Ձեր երեխան ավելի հաճույքով կընդունի կոնֆետը, իսկ օգտակարության առումով՝ էական տարբերություն չկա:

Կարինե

Հարց. Փոքրիկս 6 ամսական է: 2.5 ամսականում հիվանդացել էր գրիպով: Ստացավ հակաբիոտիկային բուժում: Այժմ դարձյալ հիվանդ է: Ինչպե՞ս կարելի է բուժել՝ բացառելով հակաբիոտիկները:

Պատասխան. Ես հուսով եմ՝ դուք ժամանակ չեք կորցնում սպասելով իմ պատասխանին և դիմել եք բժշկի՝ հաշվի առնելով նաև այն, որ ես չեմ պատրաստվում այստեղ երեխային դեղատոմս գրել առանց նրան տեսնելու: Վիրուսային ինֆեկցիաների դեպքում հակաբիոտիկի կիրառումն արդարացված է միայն այն դեպքում, երբ առկա է երկրորդային միացած բակտերիալ ինֆեկցիա, քանի որ հակաբիոտիկը վիրուսների վրա չի ազդում և որպես կողմնակի էֆեկտ՝ իջեցնում է իմունիտետը: Վիրուսային ինֆեկցիաների դեմ օգտագործում են հակավիրուսային պրեպարատներ: