ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Նանո
Հարց. Արդեն 1 տարի 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Հորմոնալ խնդիրներ չունեմ: Հետազոտման արդյունքում պարզվել է, որ ձվաբջիջս ուշ է պայթում: Ի՞նչ կարող եմ անել:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:
Նանո
Հարց. Արդեն 1 տարի 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Հորմոնալ խնդիրներ չունեմ: Հետազոտման արդյունքում պարզվել է, որ ձվաբջիջս ուշ է պայթում: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Եթե սոնագրաֆիկ հետազոտությամբ արձանագրվում է օվուլյացիա, ապա կարծում եմ դա խնդիր չի հանդիսանում: Ամեն դեպքում կարելի է խորհրդակցել գինեկոլոգի հետ, սակայն շատ կարևոր է որպեսզի ձեր ամուսինը ևս անցնի հետազոտություն, սպերմոգրամմա: Միայն ամուսինների միաժամանակյա և կոմպլեքսային հետազոտությունն է ապահովում անպտղության արդյունավետ ախտորոշում և բուժում:
Մ. Ա.
Հարց. Դաշտանիս 25-րդ օրը ունեցել եմ առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն: Թեև նշանածիս սերմահեղուկը թույլ է, և նա պետք է երկար բուժում անցնի, այնուամենայնիվ մտավախություն ունեմ, որ հղի եմ: Ունեմ դաշտանային ցավեր, սրտխառնոց, փորկապություն: Հնարավո՞ր է արդյոք, որ հղի եմ:
Պատասխան. Տեսականորեն հնարավոր է , սակայն քիչ հավանական, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ երբեմն օվուլյացիայի օրերի ճշգրտությունը կարող է խախտվել: Սակայն համոզվելու համար անհրաժեշտ է կատարել հղիության թեստ առավոտյան մեզի միջոցով, այնուհետև անհրաժեշտության դեպքում՝ սոնոգրաֆիկ հետազոտություն:
Օֆելյա
Հարց. 4 ամիս է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ձվաբջիջս չի հասունանում և չի պայթում: Նշանակեցին Դյուֆաստոնի 20 հաբ և Ֆոլացինի 30 հաբ: Վտանգավոր չե՞ն արդոք:
Պատասխան. Եթե ձեզ մոտ առկա են անօվուլյատոր ցիկլեր, ապա անհրաժեշտ է անցնել գինեկոլոգիական խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում: Յուրաքանչյուր դեպքում բժիշկն ինդիվիդուալ կերպով որոշում է հիվանդին անհրաժեշտ բուժման սխեման:
Անի
Հարց. Երբևէ հարաբերության ժամանակ ցավ չեմ ունեցել, սակայն վերջերս որովայնի ստորին հատվածում ուժեղ ցավ զգացի: Նշեմ, որ ունեմ ֆոլիկուլյար կիստոզ: Ինչի՞ց կարող է դա լինել:
Պատասխան. Չի բացառվում , որ ցավոտ սեռական հարաբերության պատճառ հանդիսանան գինեկոլոգիական խնդիրները, բորբոքային պրոբլեմները և այլն: Սակայն ցավոտ սեռական հարաբերության պատճառ կարող են հանդիսանալ նաև սեքսոլոգիական խնդիրները՝ վագինիզմ՝ թեթև աստիճանի, դիսպարինուա, կոիտոֆոբիա և այլն: Այդ պատճառով, կարծում եմ, անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական , անհրաժեշտության դեպքում նաև գինեկոլոգիական խորհրդատվություն:
Մել
Հարց. Հնարավո՞ր է հղիություն առանց սեռական օրգանի ներհրման, այսինքն հպումով:
Պատասխան. Այո, հնարավոր է , սակայն քիչ հավանական: Երբ տղամարդու մոտ գրգռման պրոցես է, սերմնաբջիջները պասիվ հոսքով կարող են հայտնվել գրգռման հեղուկում և հղիության պատճառ հանդիսանալ:
Արուսիկ
Հարց. Հունվար ամսից հանել եմ ներարգանդային պարույրը, սակայն չեմ հղիանում: Ինչի՞ց կարող է դա լինել:
Պատասխան. Կարող ենք այս վիճակը համարել երկրորդային անպղություն, որը ներկայումս, ցավոք սրտի, ավելի հաճախացել է: Այս պարագայում անհրաժեշտ է անցնել հետազոտություններ, հատկապես ամուսնու առումով, քանի որ տարբեր գործոններից նույնիսկ 3 ամսվա ընթացքում կարող է արձանագրվել սերմնահեղուկի հղիացնող ունակությունների իջեցում:
Տաթևիկ
Հարց. 2009 թվականին ծննդաբերել եմ բնական ճանապարհով, դրանից հետո վիժում և արհեստական ընդհատում չեմ ունեցել: Հիմա կանոնավոր հարաբերություն եմ ունենում, բայց չեմ հղիանում: Հարաբերությունից հետո սերմը դուրս է թափվում հեշտոցիցս: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան. Հաճախ կնոջ մոտ տեղի է ունենում սեռական հարաբերությունից հետո սերմնահեղուկի արտահոսք, ինչը որոշակիորեն կարող է խոչընդոտել հղիանալուն: Կոնքի որոշակի բարձր դիրքը կարող է կարգավորել այս խնդիրը: Կարող ենք այս վիճակը համարել երկրորդային անպղություն: Այս պարագայում անհրաժեշտ է անցնել հետազոտություններ, հատկապես ամուսնու առումով, քանի որ տարբեր գործոններից նույնիսկ 3 ամսվա ընթացքում կարող է արձանագրվել սերմնահեղուկի հղիացնող ունակությունների իջեցում:
Անուշ
Հարց. Կցանկանայի իմանալ ծննդաբերության հետևանքով արտաքին կարերի առկայության դեպքում ե՞րբ է թույլատրելի սեռական հարաբերություններ ունենալ:
Պատասխան. Դա, իհարկե, խիստ անհատական է , քանի որ պայմանավորված է նրանով, թե ինչպիսին են ձեզ մոտ մաշկի ռեգեներացիոն ունակությունները: Եթե արդեն ապաքինվել են վերքային մակերեսները, ապա սեռական հարաբերություններ ունենալու համար որևէ խոչընդոտ չկա: