«Բալիկս 1.5 տարեկան է, ամեն կերպ փորձում եմ կտրել ծծակից, բայց չի ստացվում: Ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Մարինա

Հարց.  Եթե երեխան սկսած 6 ամսականից չի ստանում բավարար սնունդ`  բանջարեղեն, միրգ, հետագայում կարո՞ղ է այդ պակասը

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Մարինա

Հարց.  Եթե երեխան սկսած 6 ամսականից չի ստանում բավարար սնունդ`  բանջարեղեն, միրգ, հետագայում կարո՞ղ է այդ պակասը

ազդել  երեխայի ուղեղի զարգացման վրա,  ուշանա երեխայի խոսքը և այլն:

 

Պատասխան. Ֆիզիկական և հոգեկան զարգացումները ընթանում են զուգահեռ և կախված են մեկը մյուսից: Բնականաբար ֆիզիկական զարգացման հապաղումը կարող է հանգեցնել նաև հոգեկան զարգացման հապղման: Սակայն, հնարավոր չէ ասել, թե ձեր դեպքում ինչն է պատճառը:

Անանուն

Հարց. Հղիությանս ընթացքում ծանոթներիցս մեկը մահացավ: Այդ դեպքից հետո, ցանկացած մահ շատ ծանր եմ ընդունում՝ անգամ անծանոթների, միշտ վախեր ունեմ, ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան. Ամենայն հավանականությամբ տևական սթրեսի արդյունքում Ձեզ մոտ որոշակի տագնապային արձագանքներ են ձևավորվել: Եթե ավելի կենցաղային լեզվով ասեմ, ապա Ձեզ մոտ որոշակի նևրոտիկ բնույթի փոփոխություններ են սկվել, հնարավոր է կպչուն մտքեր և վախեր են առաջացել: Ցանկալի է դիմել մասնագետի՝  հոգեբանի խորհրդատվության:

Օվսան

Հարց. Տղաս 3 տարեկան 3 ամսական է: Շատ ագրեսիվ երեխա է: Ոչ մի կերպ չեմ կարողանում դաստիարակել: Նյարդային է, հաճախակի կրծում է եղունգները: Ինքնուրույն ոչինչ չի անում: Բարկանում եմ, երբեմն ապտակում, բայց անարդյունք: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Դուք նշում եք մի շարք դրսևորումների մասին և Ձեր երեխայի վարքում և անձամբ Ձեր, որոնք մի փոքր անհանգստացնող են: Եթե երեխան ագրեսիվ է, տագնապային, ունի կպչուն սովորություններ՝ եղունգներն է կրծում, դա նշանակում է, որ նա ոչ լիարժեք և ոչ համապատասխան հոգեբանական և դաստիարակչական մթնոլորտում է ապրում: Դուք նաև խոսում եք Ձեր վարքի մասին, նշելով, որ չեք տիրապետում Ձեզ, հաճախակի բարկանում եք, անգամ ապտակում: Այս ամենը չի կարող նպաստել երեխայի առողջ հոգեբանական զարգացմանն ու աճին: Առաջին խորհուրդը, որ կարող եմ տալ, դա մասնագետ հոգեբանին դիմելն է: Եթե դա այս պահին հնարավոր չէ, ապա փորձեք չանել այն, ինչը համարում եք սխալ: 3 տարեկան երեխան չի կարող անել այնպիսի մի բան, որը արժանի լինի ապտակի: Ամենայն հավանականությամբ Ձեր նյարդերն են տեղի տալիս, իսկ դա երեխայի խնդիրը չէ: Լավ կլինի, որ մեկ անգամ գոնե հոգեբանի խորհրդատվություն ստանաք:

Գոհար

Հարց. Տղաս 1 տարեկան 8 ամսական է: Նրա ծնվելուց հետո, բոլորին անդադար ստիպում եմ լվացվել օճառով: Անընդհատ լարված եմ, ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան. Հնարավոր է, որ հետծննդյան լարվածության և հոգնածության ֆոնի վրա ձևավորվել է կպչուն վախ, որ երեխային կարող են կեղտոտ ձեռքով դիպչել կամ գրկել նրան: Դա, իհարկե, անհրաժեշտ հիգիենա է բոլորիս համար, անկախ նրանից`  երեխաներ կան տանը, թե ոչ: Սակայն, այն ինչ դուք նկարագրում եք, նման է կպչուն վախի և կպչուն մտքի: Պետք է դիմել հոգեբանական խորհրդատվության, հակառակ դեպքում  այդ վախը կարող է խորանալ և տարածվել նաև այլ ոլորտների վրա:

Թամարա

Հարց. Բալիկս 1.5 տարեկան է,ամեն կերպ փորձում եմ կտրել ծծակից, բայց չի ստացվում,շատ նյարդային է դառնում, բացարձակ չի քնում առանց դրա: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Եթե ոչ մի կերպ  չի կարողանում երեխան առանց դրա, նշանակում է դեռ ժամանակը չէ իր համար: Փորձեք մի փոքր հանգիստ թողնել, ապա նորից փորձեք աստիճանաբար: Սկզբում ծծակը վերացրեք ցերեկը, ապա նոր միայն նաև  գիշերը: