«Ի՞նչ անել, եթե փոքրիկն ունի դիաթեզ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Էլյա

Հարց. Երեխաս 6 ամսական է: Արդեն գրեթե ծլկթում են նրա առաջին ատամիկները: Ունի փորլուծութուն, սակայն ջերմությունը բարձր չէ : Հնարավո՞ր է՝ դա կապված է աղիքային ինֆեկցիայի հետ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Էլյա

Հարց. Երեխաս 6 ամսական է: Արդեն գրեթե ծլկթում են նրա առաջին ատամիկները: Ունի փորլուծութուն, սակայն ջերմությունը բարձր չէ : Հնարավո՞ր է՝ դա կապված է աղիքային ինֆեկցիայի հետ:

Պատասխան. Հարգելի Էլյա, Ձեր նշած սիմպտոմները կարող են կապված լինել աղիքային ինֆեկցիայի հետ: Իսկ ջրի օգտագործումն ամբողջական և ադեկվատ կրծքով կերակրման ժամանակ արդարացված չէ:

 

Արմինե

Հարց.Փոքրիկս  1տարեկան 6 ամսական է: Արդեն 2 անգամ  հիվանդացել է գրիպով. ջերմություն է ունենում,  աչքերի ներքևի հատվածը կապտում է: Ինչը՞ կարող է պատճառ լինել:

Պատասխան. Հարգելի Արմինե, դժվարանում եմ Ձեզ միանշանակ պատասխան տալ: Հնարավոր է՝ դա նրա օրգանիզմի ռեակցիան է՝ ի պատասխան հիվանդությանը:

 

Հերմինե

Հարց. Երեխաս 3.8 տարեկան է: Նրա մոտ հայտնաբերվել է բրոնխիտ: Ինգալացիայով բուժում է ստանում: Կարո՞ղ է կրկնվել այն, և ճի՞շտ է բուժման այս մեթոդը:

Պատասխան. Հարգելի Հերմինե, երեխայի բրոնխիտը կարող է լիարժեք բուժվել և կրկնվել կյանքի ընթացքում, ոչ ոք դրանից ապահովագրված չէ:

 

Եսթեր

Հարց. Բալիկս 7 ամսեկան է:   3 շաբաթ է՝ հրաժարվում է որեւէ բան ուտել, բացի մայրական կաթից՝ այն էլ միայն քնած ժամանակ: 1 շաբաթ էր, ինչ սկսել էր ամեն ինչ ուտել, այժմ ո՛չ ուտում է բանջարեղենով ապուր,  ո՛չ մրգային խյուսեր, ո՛չ էլ յոգուրտներ, իսկ եթե ստիպողաբար եմ կերակրում, փսխում է, որի մեջ միայն լորձ է: Լորձ նաև նկատել եմ կղանքի մեջ: Չե՞ք կարող ասել՝ ինչն է պատճառը այդ լորձի, ո՞րն է դրա բուժումը:

Պատասխան. Հարգելի Էսթեր, լորձը կղանքի մեջ, իհարկե, ուշադրության արժանի է: Խորհուրդ կտամ ձեզ հանձնել բակ. անալիզ: Ախորժակի պակասն էլ կարող է կապված լինել ստամոքսաղիքային խնդրի հետ, սակայն ամեն դեպքում սխալ է երեխային ստիպել ուտել, դա նրա մոր ուտելիքի հանդեպ զզվանք կառաջացնի: Ձեզ պետք է առաջնահերթ պարզել՝ կա՞, արդյոք, խնդիր՝ կապված ստամոքսաղիքային համակարգի հետ, այնուհետև զբաղվել երեխայի ախորժակով:

 

Ռուզան

Հարց. Աղջիկս 10 ամսական է: Նրա վարքագծում  նկատում եմ որոշակի հիստերիա, հաճախ ճչում է, խփում, ագրեսիվ ձայներ հանում: Ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան. Հարգելի Ռուզան, դժվարանում եմ Ձեզ միանշանակ պատասխան տալ: Հնարավոր է՝ նրան ինչ որ բան անհանգստացնում է կամ ինչ-որ բանի պահանջ ունի, որը չի կարողանում ձեզ ասել:

 

Գայանե

Հարց. Երեխաս 4 ամսական է: Նրա աղիները ուշ-ուշ են գործում: Ի՞նչ անեմ:

Պատասխան. Հարգելի Գայանե, ցավոք դուք ինձ շատ քիչ ինֆորմացիա տվեցիք, որպեսզի ես կարողանայի հասկանալ խնդիրը և օգնել ձեզ: Մի շարք հարցեր կան, որոնց պատասխանների հիման վրա ես կկարողանամ օգնել ձեզ:

 

Աննա

Հարց. Աղջիկս 1 տարեկան է, և նրա մոտ առկա է դիաթեզ: Բուժքրոջ խորհրդով օգտարործել եմ  Լորենդեն Ց քսուքը, սակայն ոչ մի փոփոխություն, ավելի է տարածվում: Երեխաս զզվում և չի ուտում լոլիկ, մրգեր, կովի կաթ: Ի՞նչ կարելի է անել:

Պատասխան. Հարգելի Աննա, դիաթեզն աղիների խնդրի մաշկային արտահայտությունն է: Այլ կերպ ասած՝ աղիներում խնդիրն արտահայտվում է մաշկային ցանավորմամբ՝ որպես հետևանք: Ձեզ պետք է վերացնել խնդիրը, իսկ հետևանքը (տվյալ դեպքում մաշկի ցանավորումը) կվերանա ինքնուրույն: Ավելի մանրամասն խորհրդատվության համար պետք է տեսնել երեխային:

 

Հերմինե

Հարց. Տղաս արդեն 1 տարեկան է: Ծնվել է 36 շաբաթականում՝ 2.570քաշով:  Հիմա կշռում է 9կգ, ուտում է կրծքի կաթ, բայց հավելյալի շատ դժվար ենք անցել՝ գրեթե 10 ամսականում: Մինչև հիմա շարունակում է շատ վատ սնվել: Կաթնամթերք, բանան ընդանրապես չի ուտում, իսկ ապուրներ՝ շատ քիչ , գրեթե 4-5 գդալ: Եթե նույնիսկ ամբողջ օրվա ընթացքում ես հավելյալ չտամ, չի էլ նեղվի, միայն հաճույքով կրծքի կաթ է ուտում: Արդեն անհանգստանում եմ, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Հերմինե, ձեր երեխայի քաշի դինամիկան նորմայի սահմանում է: Աշխատեք այնպիսի միջավայր ստեղծել երեխայի համար (օրինակ՝ մաքուր օդին), որ կարողանաք համոզել նրան ուտել, բայց ձախողման դեպքում մի ստիպեք ուտել, այլապես նրա մոտ զզվանք կառաջացնեք ուտելիքի հանդեպ:

 

Հերմինե

Հարց. Տղաս 4 տարեկան է, հիվանդացել էր սուր բրոնխիտով: Բուժվել է: Կա՞, արդյոք, կրկնվելու վտանգ:

Պատասխան. Հարգելի Հերմինե, բրոնխիտի հարուցիչը սպեցիֆիկ չէ և նրա հանդեպ չի ստեղծվում կայուն իմունիտետ, ուստի կրկնակի բրոնխիտով հիվանդանալը հնարավոր է:

 

Լուսինե

Հարց. Պտուկս ամբողջությամբ վնասված է, ջերմությունս բարձրանում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի  Լուսինե, տարբեր քսուքներ կան՝ պտուկների ճաքերի համար նախատեսված: Իսկ կոշտանալը կանխելու համար կթեք ձեր կրծքերը, քանի որ շատ կոշտ կուրծքը կարող է դժվարություն ստեղծել: