«Ի՞նչ պետք է անել հղիության ժամանակ արյուն տեսնելիս». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Տաթեւիկ

Հարց. Հարգելի՛  բժիշկ, ես 24 շաբաթական հղի եմ ու հեշտոցիցս սպիտակավուն նյութի արտադրություն ունեմ։ Սկզբում անհանգստացա` կարծելով, որ բորբոքում ունեմ, սակայն հետո իմանալով, որ բորբոքման կամ սնկային հիվանդության դեպքում արտադրությունը սովորաբար դեղնավուն է լինում եւ ունենում է տհաճ հոտ, հանգստացա, քանի որ երկու նախանշաններն էլ բացակայում էին։

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Տաթեւիկ

Հարց. Հարգելի՛  բժիշկ, ես 24 շաբաթական հղի եմ ու հեշտոցիցս սպիտակավուն նյութի արտադրություն ունեմ։ Սկզբում անհանգստացա` կարծելով, որ բորբոքում ունեմ, սակայն հետո իմանալով, որ բորբոքման կամ սնկային հիվանդության դեպքում արտադրությունը սովորաբար դեղնավուն է լինում եւ ունենում է տհաճ հոտ, հանգստացա, քանի որ երկու նախանշաններն էլ բացակայում էին։

Ճիշտ է, արտադրությունը քիչ է, սակայն համարյա ամեն օր ունենում եմ։ Հնարավո՞ր է, որ դա ներքին բորբոքման կամ սնկային հիվանդության հետևանք լինի։ Կա՞, արդյոք, անհանգստանալու պատճառ: Դա նորմա՞լ է հղիության համար։ Նշեմ նաև, որ նախքան հղիանալը նմանատիպ խնդիր չեմ ունեցել։ Նախապես շնորհակալություն՝ հարցիս պատասխանելու ու խնդիրը լուսաբանելու համար։

 

Պատասխան. Հարգելի Տաթևիկ, անհրաժեշտ է հանձնել միզասեռական քսուք, որը պատկերացում կտա՝ Ձեր արտադրությունն ունի պաթոլոգիկ, թե ֆիզիոլոգիական բնույթ: Եթե լինի որևէ պաթոլոգիա, դա ևս վախենալու չէ,  քանի որ ցանկացած խնդրի ժամանակին հայտնաբերումը և գրագետ բուժումը չի բերի հետագա բարդությունների առաջացման:


Իռա

Հարց. Բարև Ձեզ:  Խնդրում եմ օգնել ինձ՝ ինֆորմացիա տրամադրելով. ես ու ամուսինս բալիկ ենք ուզում ունենալ: Ես փսորիազ ունեմ, նրա մոտ էլ եղել է մաշկի քաղցկեղ:  Ֆրանսիայում բուժում ստանալուց հետո անցել է:  Ինձ հետաքրքիր է՝ որքա՞ն է հավանականությունը, որ մեր ապագա երեխան կժառանգի մեր հիվանդություններից,  և  հնարավո՞ր է, արդյոք,  որոշակի գենետիկ հետազոտություն  կամ բուժում ստանալ հենց հղիության ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ շատ:

Պատասխան. Հարգելի Իռա, Ձեր հարցը շատ լուրջ խնդրի շուրջ է: Ուռուցքաբանության մեջ չկա ուղիղ կապ՝ մաշկի քաղցկեղի  և գենետիկ փոխանցման մեջ: Փսորիազի էթիոպաթոգենեզն ամբողջությամբ պարզաբանված չէ: Գենետիկ փոխանցումն ապացուցված  չէ, բայց գոյություն ունի տեսություն, ըստ որի՝ փոխանցում գենետիկ ճանապարհով հնարավոր է: Ձեր դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտում:


Մարի

Հարց. Հարգելի բժշկուհի, Լակտինետ դեղահաբն ի՞նչ խնդրի դեպքում են խմում: Նախապես շնորհակալություն։

Պատասխան. Հարգելի Մարի, Լակտինետը գեստագեն պարունակող հակաբեղմնավորիչ միջոց է: Ունի նշանակման մի շարք ցուցումներ և, իհարկե, հակացուցումներ:


Լուսինե

Հարց: Բարև ձեզ: Ինձ մոտ առաջին հղիությունն ավարտվել է 9 շաբաթականում. պտուղը եղել է չհասունացած: Բուժվել եմ ինֆեկցիայի և սնկայինի դեմ՝ օգտագործելով Դեպանտոլ մոմիկ՝ 20  հատ, այնուհետև մեկ հատ Զալաին մոմիկ: Բժիշկն ասաց, որ հաջորդ հղիությունը պետք է լինի 6 ամիս անց, սակայն 4 ամիս է անցել,  և ես հղի եմ: Խնդրում եմ,  ասեք` կա՞, արդյոք, վտանգ ժամանակի կամ օգտագործած դեղամիջոցների պատճառով:

Պատասխան. Հարգելի Լուսինե, Ձեր հարցերին պատասխանելու համար Ձեր տված տեղեկությունները քիչ են: Իհարկե, միանշանակ կարող եմ ասել, որ ժամանակը Ձեզ չի կարող վնասել: Ցավոք նույն համոզմունքով  չեմ կարող պատասխանել՝ Ձեր վիժման պատճառը եղել է ինֆեկցիա՞ն, թե՞ այլ խնդիր: Իսկ եթե եղել է ինֆեկցիա, ապա ի՞նչ ինֆեկցիա է եղել, և ընդունված դեղամիջոցները բավարար արդյունք տվե՞լ են, թե՞ ոչ:


Սաթի

Հարց. Բարև Ձեզ: Ես հանձնել եմ պրոլակտինի, ֆոլեկուլ խթանող հորմոնի, լյուտեինի, հակամյուլերյան և Դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ հորմոնների անալիզ: Հանձնելուց մի քիչ հետո ցիկլս սկսվել է: Կա՞ վտանգ, որ պատասխանները կարող էին սխալ լինել: Բժիշկը չասաց՝ երբ հանձնեմ, իսկ ես առաջին անգամ էի հանձնում: Արժե՞ նորից հանձնել:

Պատասխան. Հարգելի Սաթի, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ ճիշտ է Ձեր նշված հորմոնները հանձնել դաշտանի 1-ին փուլում, իսկ հակամյուլերյան հորմոնը՝ դաշտանի 2-րդ, 3-րդ օրերին: Հանձնման օրը, ինչպես նաև հանձնման պայմանները շատ կարևոր են արդյունքների ճշգրիտ գնահատման համար:


Մելինե

Հարց. Հնարավո՞ր է հղիություն,  եթե սեռական հարաբերությունից հետո արդեն 2 անգամ դաշտան եմ ունեցել: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ոչ մի հղիության նշան չկա, պարզապես փորս անհասկանալի պատճառով մեծանում է:

Պատասխան. Հարգելի Մելինե, նկարագրված են դեպքեր, երբ կինը նշել է դաշտանանման արյուն հղիության առաջին ամիսներին: Իհարկե, հղիությանը բնորոշ են նաև այլ երևույթների առկայություն ևս: Հղիությունը հերքելու կամ հաստատելու համար կան բազմաթիվ ձևեր, հղիության թեստեր, ԽԳ-ի որոշումը արյան մեջ և ամենակարևորը՝ ԳՁՀ, որը լիարժեք պատկերացում կտա, թե ինչ է կատարվում Ձեր փոքր կոնքում և որովայնի խոռոչում:


Մարինե

Հարց. Բարև ձեզ,  ես ունեմ խնդիր.  ամուսնացել եմ ու հղիացել նույն ամսում: Անընդհատ միզելու ցանկություն եմ ունենում, բայց կեղծ, ինչպես նաեւ քոր: Ասում են՝  դա ցիստիտ է ու սնկային: Ի՞նչ մեթոդով ես ինքս կարող եմ օգնել ինձ մինչև կարողանամ դիմել բժշկի:

Պատասխան. Հարգելի Մարինե, այս դեպքում պարզապես անհրաժեշտ է մոտենալ բժշկի և պարզել Ձեր գանգատների առաջացման պատճառները: Հարկավոր է անցնել կլինիկո-լաբորատոր հետազոտություններ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:


Հաս

Հարց. Բարև ձեզ: Ես հղիության 8-րդ ամսում եմ,  առատ քրտնարտադրություն ունեմ հատկապես կրծքավանդակիս և գլխիս շրջանում:  Խնդրում եմ, ինձ անպատասխան չթողնեք:

Պատասխան. Առատ քրտնարտադրությունը կարող է լինել ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ ախտաբանական: Առատ քրտնարտադրության ֆիզիոլոգիական պատճառներից են հորմոնալ տատանումները, շրջանառող արյան ծավալի բարձրացումը եւ այլն: Գոյություն ունեն ախտաբանական պատճառներ ևս: Ձեր դեպքում դիմեք բժշկի և հետազոտեք  առատ քրտնարտադրության պատճառները:


Աննա

Հարց. Բարև ձեզ, ես 4 շաբաթ 4 օրական հղիություն ունեմ, բայց 2 օր առաջ արյուն եմ տեսել:  Դյուֆաստոն եմ խմում, հիմա քչացել է ու բաց մարմնագույն երանգ ունի: Ցավեր չունեմ, որքանո՞վ է դա վտանգավոր:  Կարո՞ղ է վիժման նշան լինել: Սպասում եմ զույգի, հղիությունս 30-31 շաբաթական է,  և ինձ մոտ մի քանի օր առաջ հայտնաբերվել է թրոմբոֆիլիա հիվանդությունը: Խնդրում եմ, ասեք՝ դա ի՞նչ է իրենից ներկայացնում և որքանո՞վ է վտանգավոր երեխաներիս համար: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Աննա, հղիության ընթացքում արյան առկայությունն արդեն իսկ պաթոլոգիկ է, և անհրաժեշտ է դիմել բժշկի: Թեև բաց մարմնագույն արտադրությունն արդեն իսկ հանգստացնող է: Պետք է նաև Դուք և Ձեր բժիշկը պարզեք արյան առաջացման պատճառները՝ հետագա բարդություններից խուսափելու համար: