«Ամուսնուս մոտ սեռական ցանկությունը կորել է: Ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Գոհար

Հարց: Հարգելի բժիշկ,  ամուսնացել եմ մեկ ամիս առաջ: Ունեմ մասնագետի խորհրդի կարիք: Ես և ամուսինս իրար հետ լինում ենք օրը մեջ,  բայց եղել է  դեպք,

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Գոհար

Հարց: Հարգելի բժիշկ,  ամուսնացել եմ մեկ ամիս առաջ: Ունեմ մասնագետի խորհրդի կարիք: Ես և ամուսինս իրար հետ լինում ենք օրը մեջ,  բայց եղել է  դեպք,

երբ երկու օր իրար հետևից:  Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել երեխա ունենալու հարցում: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխան: Միանշանակ պետք է ասել, որ սեքսոլոգիական տեսանկյունից խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություններ ունենալ հատուկ սխեմայով, որպեսզի արձանագրվի հղիություն: Դա որոշակի ավելորդ լարվածություն է մտցնում ամուսնական սեռական կյանքում: Այնպես որ պետք չէ սեռական կյանքով ապրել  միմիայն հղիանալու համար: Բեղմնավորման պրոցեսը բնական երևույթ է և չի պահանջում հատուկ սեռական կյանքի ռիթմ: Միայն անհրաժեշտ է ռեգուլյար  սեռական կյանքով ապրել՝ համապատասխան ձեր սեռական պահանջմունքի:

Անուն: Ալյա

Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Իմ հարցը  հետևյալն է.  ամուսինս տարի ու կես ինչ-ինչ պատճառներով բանտում է եղել: Նոր է վերադարձել: Նկատել եմ, որ  ցանկությունը կորել է. արդեն 10 օր  է այստեղ է, և ոչինչ: Ինձ ասել են, որ այնտեղ պարբերաբար սեռական ցանկությունը նվազեցնող ինչ-որ դեղեր են տվել: Հնարավո՞ր է դրանով է պայմանավորված: Ի՞նչ խորհուրդ կտաք, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ այցելի բժշկի և ստուգվի: Նախապես շնորհակալ եմ արձագանքելու համար:

Պատասխան: Համոզված եմ,  որ ազատազրկման վայրերում, բանակում որևէ դեղորայք, որը կիջեցնի սեռական ցանկությունը, չի տրվում: Սեռական ցանկության նվազումը պայմանավորված է սեռական կյանքի բացակայությամբ, ինչն օրգանիզմի կողմից ենթակա է կարգավորման: Որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի անհատի մոտ վերականգնվի սեռական ցանկությունը: Եթե ինքնուրույն վերականգնումը դժվարանում է, ապա կարող է անհրաժեշտ լինել մասնագիտական սեքսոլոգիական ռեաբիլիտացիա:

Անուն: Նելի

Հարց: Ես 14 տարեկան եմ: Արդեն 2 շաբաթ է  չեմ հիվանդացել: Կասե՞ք` ինչն է  խնդիրը:  Ես ոչ մեկի հետ հարաբերություն չեմ ունեցել: Նախապես շատ շնորհակալություն:

Պատասխան: Այս իրավիճակը մենստրուալ ցիկլի խանգարման նախանշան է, որ կարող է լինել ցանկացած կնոջ կամ աղջկա մոտ՝ անկախ սեռական կյանքի  առկայությունից: Այնպես որ ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Անուն: Աննա

Հարց: 4 տարի է, ամուսնացած եմ: Երեխա չունենք: Ամուսնուս սպերմատազոիդների քանակը 0-1-2 է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Տղամարդու սերմնահեղուկում սերմնաբջիջների խիստ ցածր պարունակություը / օլիգոզոոսպերմիա / արական անպտղության պատճառ է: Ուստի անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դրա պատճառները, և  իրականացնել համապատասխան բուժում:

Անուն: Նանե

Հարց: Սեքսով զբաղվելուց, երբ ամուսինս ներթափանցում է հեշտոց,  լարվածություն եմ զգում: Ինչպե՞ս անեմ, որ սեքսը հաճելի լինի ամուսնուս ու ինձ համար:Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Ցավը սեռական հարաբերության  ժամանակ / դիսպարեունիա / վկայում է որոշակի սեքսոլոգիական խնդիրների մասին: Տարբեր պատճառագիտական գործոններով պայմանավորված` այն հանգեցնում է սեռական խնդիրների, ինչպես նաև օրգազմի բացակայության: Պահանջվում է սպեցիֆիկ  սեքսոլոգիական բուժում, ինչը լիակատար արդյունավետություն է ապահովում: