«Պե՞տք է մտահոգվել, եթե հեշտոցից արտադրություն է նկատվում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Սառա

Հարց. Հարգելի բժիշկ, ինձ մոտ հայտնաբերվել է հիփոթիրեոզ: Սոնոգրաֆիայի արդյունքում պարզվեց, որ աջ և ձախ բլիթներում կան պսևդո հանգույցներ, ընդհանուր V-10.6 սմ 3, նեղուցի հաստությունը՝ 4 մմ: Բժիշկը նշանակել է Eutiroks դեղը, նաև էնդոկրինոլ քսուքը, որը քսում եմ

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Սառա

Հարց. Հարգելի բժիշկ, ինձ մոտ հայտնաբերվել է հիփոթիրեոզ: Սոնոգրաֆիայի արդյունքում պարզվեց, որ աջ և ձախ բլիթներում կան պսևդո հանգույցներ, ընդհանուր V-10.6 սմ 3, նեղուցի հաստությունը՝ 4 մմ: Բժիշկը նշանակել է Eutiroks դեղը, նաև էնդոկրինոլ քսուքը, որը քսում եմ

օրը 2 անգամ պարանոցիս: Ես մեկ շաբաթական հղի եմ: Խնդրում եմ, խորհուրդ տվեք ինչ անել, արդյո՞ք այս նշանակումը բավարար է, թե՞ պետք է էլի հետազոտություն անցնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան. Հարգելի Սառա, անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների քննություն՝  հստակ դեղորայքային դեղաչափի որոշման համար: Հորմոնալ բալանսի ճշգրիտ կոնտրոլը շատ կարևոր է հղիության նորմալ զարգացման համար:

Հերմինե

Հարց. Նորմա՞լ է, արդյոք, արտադրությունը կնոջ օրգանիզմում:

Պատասխան. Այո՛, եթե չկա հոտ, տհաճություն, քոր, մրմռոց, և կինը տեսում է թափանցիկ լորձային արտադրություն, դա նորմալ է: Հոտի կամ արտադրության գույնի և բնույթի փոփոխությունը ահազանգ է` բժիշկի դիմելու համար:

Լիլիթ

Հարց. Վերջին դաշտանս եղել է ապրիլ ամսին, կոնկրետ օրը չեմ հիշում։ Հուլիսի 22-ին գնացել եմ սոնոգրաֆիայի, ասացին, որ 4-5 շաբաթական հղիություն է։ Խնդրում եմ ասել, թե կոնկրետ որ ամսին եմ հղիացել, արդյո՞ք սոնոգրաֆիան ճիշտ կարող է ասել հղիության ամիսը կամ չափը՝ կոնկրետ դաշտանի օրը չիմանալով:

Պատասխան. Հարգելի Լիլիթ, երբ նշվում է հղիության ժամկետը (4-5 շաբաթ), այն ընկալվում է որպես մանկաբարձական շաբաթներ, այսինքն ՝ հաշվարկվում է պտղի չափսն ու հաշվվում, թե հղիության որ ժամկետին է համապատասխանում: Սոնոգրաֆիկ ճշգրիտ ինֆորմացիա չենք կարող ունենալ, քանզի կարող է դիտվել 1-2 շաբաթվա տատանում՝ կախված պտղի չափերից:

Աննա

Հարց. Բարև ձեզ, հարգելի բժիշկ։ Ես 23 տարեկան եմ։ 4 ամիս է՝ ամուսնացած եմ, հղի եմ, մոտ 16-շաբաթական։ Հանձնել եմ անալիզներ, և ինձ ասացին, որ երեխայի հետ ամեն ինչ լավ է, բայց իմ անալիզների պատասխաններն այդքան էլ լավը չեն․արյան ընդհանուր անալիզ եմ տվել, որի պատասխանները հիմնականում ցածր են՝ հեմոգլբինը 105 է, իսկ գլյուկոզան՝ 2,95։ Բացի դրանից ասացին, որ վահանաձև գեղձի հորմոնի թիվը նորմայից բարձր է (5,990)։ Բժիշկ ջան, դա վտանգավո՞ր է իմ երեխայի, նրա առողջության համար, և ես այս պարագայում ինչպե՞ս վարվեմ, որպեսզի չտուժենք ես և երեխաս։ Նախապաես շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Աննա, նախևառաջ մի անհանգստացեք, քանի որ Ձեր նշած հեմոգլոբինի և գլյուկոզայի ցուցանիշներն անհանգստանալու չեն, իսկ ինչ վերաբերում է վահանաձև գեղձի՝ Ձեր ուղարկած ցուցանիշին, ապա այն  շատ քիչ է՝  որևէ ճշգրիտ ինֆորմացիա տալու համար: Ամեն դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ զննություն, ինչի հետևանքով կարելի է հասնել լավ ցուցանիշների:

Արուսիկ

Հարց. Բարև ձեզ, մի հարց ունեմ՝ հունվար ամսից հանել եմ ներարգանդային պարույրը ու մինչև հիմա չեմ հղիանում, ունեմ 4 տարեկան երեխա, անալիզները տվել եմ, բոլորը նորմալ են։ Խնդրում եմ ասել, թե ինչը կարող է պատճառ դառնալ եւ ինչ անել:

Պատասխան. Հարգելի Արուսիկ, անհրաժեշտ է դիմել բժիշկի։  Ձեր անամնեզի գանգատների վերլուծությունը հիմք ընդունելով՝ կնշանակվի անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր, գործիքային հետազոտություններ, ինչի արդյունքների վերլուծությունը, խանգարող հանգամանքների վերացումը կբերի ցանկալի արդյունքի:

Վիկա

Հարց. Բարև Ձեզ, կցանկանայի իմանալ՝ ինչի՞ց է, որ ինձ մոտ դաշտանը շատ երկար է տևում, առաջին 3 օրը՝ առատ կարմիր գույնով, այնուհետև մոտավորապես ևս 7 օր՝ արդեն մուգ, ոչ կարմիր, ավելի շատ մուգ շագանակագույն, արդեն ոչ այդչափ առատ արտադրությամբ: Շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Վիկա, Ձեր տված ինֆորմացիան սակավ է՝ Ձեր հարցին պատասխանելու համար: Հաշվի է առնվում Ձեր տարիքը, հորմոնալ ստատուսը, ապրու՞մ եք, արդյոք, սեռական կյանքով, թե ոչ, օգտագործու՞մ եք կոնտրացեպցիայի միջոցներ, թե՞ ոչ: Այնպես որ, ցանկալի է դիմել բժիշկի: