«Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը հղիության ընթացքում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Նանո

Հարց. Բարև ձեզ: Արդեն 1 տարի, 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ , բայց չեմ հղիանում: Դիմել եմ տարբեր բժիշկների, ասում են, թե հորմոնալ

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Նանո

Հարց. Բարև ձեզ: Արդեն 1 տարի, 6 ամիս է, ինչ ամուսնացած եմ , բայց չեմ հղիանում: Դիմել եմ տարբեր բժիշկների, ասում են, թե հորմոնալ

խնդիրներ չունեմ։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս, որ ձվաբջիջը ուշ է մեծանում և ուշ է պայթում։ Խնդրում եմ, ասեք ինչ անել և ում դիմել:

Պատասխան. Հարգելի Նանո, նախևառաջ 1 տարին դեռևս անպտղություն չի համարվում: Ինչևէ, եթե ցանկանում եք հղիանալ, անհրաժեշտ է մի քանի հարցերի պատասխանել՝ արդյո՞ք նորմալ է Ձեր ամուսնու սերմի ակտիվությունը, ինչու՞ է ուշ հասունանում Ձեր ձվաբջջիջը և այլն… Դիմեք բժշկի Ձեր բոլոր հետազոտություններով՝ հետագա քայլերը որոշելու և խնդիրների վերացման համար:

Կարինե

Հարց. Խնդրում եմ պատասխանեք՝ հնարավո՞ր է կույս լինել, բայց հղի լինել:

Պատասխան. Եթե տեղի է ունեցել սպերմատոզոիդների ներթափանցում հեշտոց, ապա հնարավոր է նաև հղիության զարգացում: Կույսերի մոտ հղիացման հավանականություն կա, բայց շատ փոքր:

Արմինե

Հարց. Հարգելի բժիշկ, ես դաշտան տեսնում եմ ամեն ամիս, բայց մի քանի օր ուշացումով։ Դա կարո՞ղ է հետագայում խնդիրներ առաջացնել հղիանալու համար։ Շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Արմինե, նորմալ դաշտանային ցիկլ է համարվում 21-35 օրվա տատանումը:

Անի

Հարց. Հղիության երկրորդ ամիսն է, իմ մոտ նկատվում է իմուն համակարգի թուլություն, շատ արագ գրիպ եմ վարակվում: Ինչպե՞ս կարելի է ամրացնել իմունիտետը:

Պատասխան. Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչու է ընկճվել Ձեր իմունիտետը, գուցե դա թերսնուցմա՞ն հետևանք է կամ ավիտամինոզի՞: Կանոնավորեք Ձեր սննդակարգը, օգտագործեք մեծ քանակությամբ միրգ, սննդամթերք, որոնք պարունակում են Վիտամին C: Անհրաժեշտ է ճշգրիտ պարզել իմուն համակարգգի թուլության պատճառը և բարձրացնել այն՝ բժշկի հսկողության տակ գտնվելով:

Աննա

Հարց. Բարեւ ձեզ, ես մի հարց ունեմ․ 5 ամիս է՝ ամուսնացած եմ,  3-րդ ամսվա սկզբին պառկեցի հիվանդանոց, 10 օր ջերմում էի, արգանդիս մեջ հեղուկ էր հավաքվել։ 2 մլ չափով քաշեցին եւ պարզեցին, որ վտանգավոր բան չկար։ Հնարավո՞ր է՝ դա ազդի իմ հղիության վրա:

Պատասխան. Հարգելի Աննա, ցավոք չեմ կարող սպառիչ պատասխանել, քանի որ Ձեր տված ինֆորմացիան շատ քիչ էր՝ խնդրի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար:

Նունե

Հարց. Բարև ձեզ, հարգելի բժիշկ։ Համապատասխան հետազոտության արդյունքում ինձ մոտ հայտնաբերվել է ուրեապլազմա պարվում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն։ Կա՞, արդյոք, անհանգստանալու պատճառ եւ ո՞րն է բուժումը։

Պատասխան. Ուրեոպլազմաները պայմանական ախտածին բակտերիաներ են: Նրանց առկայությունը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ: Հարգելի Նունե, իհարկե գոյություն ունի համապատասխան բուժում: