«Երեխային քանի՞ ամսականից կարելի է գազարի կամ խնձորի հյութ տալ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Հայարփի

Հարց: Բարև Ձեզ,  բալիկս  1.9  տարեկան է, շատ քիչ բառեր է ասում (մոտ 10 բառ), հրամանները լավ  չի   հասկանում,  օրինակ`  երբ ասում  եմ ` գնդակը բեր,

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Հայարփի

Հարց: Բարև Ձեզ,  բալիկս  1.9  տարեկան է, շատ քիչ բառեր է ասում (մոտ 10 բառ), հրամանները լավ  չի   հասկանում,  օրինակ`  երբ ասում  եմ ` գնդակը բեր,

զարմացած  չորսբոլորն է նայում: Կամ հարցնում եմ՝ պապան որտե՞ղ է, զգում եմ, որ լավ չի ընկալում  հարցս, ոչ մի ձև չեմ կարողանում  սովորեցնել,  թե  որտեղ է  քիթիկը, բերանիկը,  աչիկը: Նկարազարդ գրքերով չի սովորում, որ սա ելակ է, սա տնակ  է: Ընդհանրապես շատ քիչ հետաքրքրություններ ունի: Նշեմ, որ ծնված օրից քնում է շատ քիչ, օրական  մոտ 4-10 ժամ,  ուտել շատ չի սիրում, բայց հանգիստ երեխա է, նյարդային չէ, շատ մարդամոտ է, ժպտերես: Ու այս ամենով հանդերձ երբեմն անում է բաներ, որ շատ ենք զարմանում:  Բալիկս ծնվել է 35 շաբաթական, բայց  բժիշկները խնդիրներ  չեն տեսել: Ասացին, որ  առողջ բալիկ է: Սա որևէ կապ ունի՞  նշածս  խնդիրների  հետ: Ինչո՞վ  են պայմանավորված  նշածս խնդիրները և ի՞նչ պետք է անեմ  ես:  Շնորհակալ եմ:

Պատասխան։ Բարև  Ձեզ,  հարգելի  Հայարփի, նախ ասեմ, որ երեխաների զարգացումը պայմանական  բաժանված  է  մի քանի խմբի՝ մոտոր-սենսոր վարքագիծ, ադապտիվ վարքագիծ, անձնային և սոցիալական  վարքագիծ  և այլն։ Տարբեր երեխաների մոտ  տարբեր զարգացման  տեմպեր է  գրանցվում  նշված  ոլորտներում, ընդ որում դրանց  նորմայի  սահմանները  բավականին լայն տիրույթ  ունեն։ Ոմանք ավելի շուտ են սկսում խոսել, ոմանց մոտ ավելի արագ է զարգանում մանր մոտորիկան, ոմանք  ավելի շուտ  են  սկսում  քայլել։ Մանկաբուժությունն  ունի հատուկ ճյուղ, որը  զբաղվում է բացառապես երեխաների զարգացմամբ  և  նրա շեղումներով։  Քանի որ ես ինքս զարգացման  մանկաբուժ  չեմ,   խորհուրդ  կտամ  Ձեզ դիմել համապատասխան մասնագետի  Արաբկիր  բժշկական  համալիրում։

Անուն:Աստղիկ

Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3 ամսական է, մի քանի օր է՝ նկատել եմ, որ  ձեռքերն անընդհատ բարձրացնում է վերև  և  տանում գլխի  հետև, կարծես լարված լինի, եկար պահում է այդ  դիրքով: Կուրծք ուտելիս  էլ  այդպես է ուտում: Պե՞տք  է, արդյոք,  անհանգստանալ, թե՞ ընթացքում կկարգավորվի: Շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Աստղիկ: Եթե Ձեր երեխան ծնվել է առողջ և առանց որևէ խնդրի, ապա կարծում եմ` մտահոգվելու լուրջ պատճառ չունեք, սակայն խորհուրդ կտամ դիմել մանկական նյարդաբանի և պարզաբանել խնդիրը նրա հետ։

Անուն:Հասմիկ

Հարց: Հարգելի մասնագետ,  իմ տղան մեկ ամսից  կլինի 2 տարեկան: Նա իր տարիքին համապատասխան բոլոր գործողությունները կատարում  է  շատ  սահուն, սակայն  շատ քիչ բառեր  է ասում,  միանշանակ  հասկանում  և  լավ  լսում  է: Նշեմ, որ երեխանների հետ շփումը շատ սահմանափակ  է: Խնդրում եմ, ասացեք` ինչպե՞ս  վարվեմ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան։ Հարգելի Հասմիկ, երեխաների  խոսքի  զարգացման մեջ  շատ կարևոր է, որպեսզի  ընտանիքում  և  շրջապատում  խոսեն մեկ լեզվով։ Իսկ սոցիալական զարգացման մեջ շատ  կարևոր է  նաև հասակակիցների  հետ  շփումը,  օրինակ`  մանկապարտեզը։ Մանկապարտեզ  հաճախող  երեխաները շատ ավելի սոցիալականացված   են  ու ավելի հեշտ են ինտեգրվում   հասարակության  մեջ։

Անուն: Անուշ

Հարց: Խնդրում եմ ասեք, թե երեխային քանի ամսականից կարելի է գազարի կամ խնձորի հյութեր տալ ու  ինչ   քանակությամբ:  Կանխավ  շնորհակալ եմ:

Պատասխան։ Հարգելի Անուշ, հյութեր կարող եք տալ երեխային սկսած  4-6 ամսականից։  Սկսեք օրական 1-2 թեյի գդալից`  3  անգամ  և ավելացրեք  մինչև  250 մգ։ Հավելյալ սնունդը պետք է տալ  կրծքով  կերակրումից  հետո։

Անուն:Սեդա

Հարց: Փոքրիկս  1 տարեկան  20 օրական է: Ունի թեթևակի արտադրություն և հեշտոցը կարմրած  է: Օրվա ընթացքում  մի  քանի րոպե ոտքերը  ձգված  պահում է ուղղահայաց  դիրքով: Ի՞նչ  խորհուրդ կտաք:

Պատասխան։ Հարգելի Սեդա, աղջիկ երեխաների սեռական հիգիենան շատ կարևոր է, քանի որ նրանց միզասեռական համակարգն ավելի զգայուն է կապված անատոմիական առանձնահատկությունների հետ։ Խնդիրը լուծելու համար խորհուրդ կտամ ձեզ դիմել մանկական գինեկոլոգի։

Անուն: Հասմիկ

Հարց: Տղաս 1 տարեկան է, շատ  աշխույժ  է, կարողանում է քայլել, վազել քայլասայլակով, սակայն դեռ  չի կարողանում  ինքնուրույն  կանգնել  և  քայլել: Արդյո՞ք  անհանգստանալու կարիք  կա:

Պատասխան։ Հարգելի Հասմիկ, անհանգստանալու պատճառ չունեք, պարզապես խորհուրդ կտամ Ձեզ  խրախուսել նրա քայլքն  առանց քայլասայլակի և ամեն ինչ կընկնի իր տեղը։

Անուն: Նունե

Հարց: Բարև Ձեզ:  Փոքրիկս  արդեն 1 տարեկան 8 ամսական է, շատ խելացի, ուշադիր, շփվող երեխա է: Ինձ  անհանգստացնում  է այն փաստը, որ  լեզուն շատ է դուրս  հանում,  ու ես շատ վատ եմ ինձ զգում: Ինչի՞ հետ կարող է կապված լինել նման վարքագիծը: Նախապես  շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Նունե: Կարծում եմ`  անհանգստանալու պատճառ չունեք, եթե, իհարկե, երեխան չունի ինֆեկցիոն խնդիր բերանում։ Դիմեք ձեր մանկաբույժին՝ խնդիրը լուծելու համար։