«Սեռական հարաբերությունից հետո հեշտոցում այրոց եմ զգում. ի՞նչ անեմ ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Սիրանույշ

Հարց: Հարգելի բժիշկ, մի հարց՝ ես հարաբերւթյունից հետո բավականին ցավոտ մրմռոց եմ զգում, սակայն արտադրություն կամ այլ գանգատ չունեմ: Ասեմ, որ 2 տարի է, ինչ ամուսնացած եմ ու երեխա չեմ կարողանում ունենալ:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Սիրանույշ

Հարց: Հարգելի բժիշկ, մի հարց՝ ես հարաբերւթյունից հետո բավականին ցավոտ մրմռոց եմ զգում, սակայն արտադրություն կամ այլ գանգատ չունեմ: Ասեմ, որ 2 տարի է, ինչ ամուսնացած եմ ու երեխա չեմ կարողանում ունենալ:

Ունեմ օվուլյացիայի խնդիր ու նաև մի քանի ինֆեկցիա, որոնց դեմ ստացել եմ համապատասխան բուժում: Վերջին մի քանի ամսում, այսինքն՝ նշված բուժումներից հետո,  դաշտանս խանգարվեց, ու հիմա չեմ հասկանում ինչ անել ու նաև մեջքս շատ է ցավում ամբողջ ամիս: Խնդրում եմ, օգնեք ինձ, որովհետև ես շատ եմ ուզում մայրանալ:

 

Պատասխան: Հարգելի Սիրանույշ, Ձեր տված տեղեկությունը շատ քիչ էր, կարելի է ասել, ոչ մի հստակ ինֆորմացիա ինձ չտվեցիք: Կխնդրեի ձեր բոլոր հետազոտություններն ուղարկել ինձ: Այդ դեպքում ավելի գրագետ մոտեցում կլինի ձեր խնդրին:

 

Լուսինե

Հարց: Բարեւ ձեզ, հարգելի բժիշկ: Հնարավո՞ր է, արդյոք, ֆոլիկուլի չպայթելու հետևանքով առաջանա կիստա: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Հարգելի Լուսինե, իհարկե հնարավոր է: Դա հիմանակնում լինում է բորբոքային ֆոնի դեպքում կամ հորմոնալ խախտումների ժամանակ: Այդ կիստաները կոչվում են ֆոլիկուլյար կիստաներ:

 

Արփինե Վարդանյան

Հարց: Բարև ձեզ, բժիշկ ջան, վերջին դաշտանս եղել է հուլիսի 9-ին, սեպտեմբերի 1-ին իմացել եմ, որ հղի եմ: Սեպտեմբերի 25-ին արնահոսություն ունեցա, գնացի բժշկի, ասացին, որ պտուղը 6 շաբաթականից հետո մահացել է: Բայց ասեմ, որ ես մինչև հուլիսի 23-ը գնացել եմ ֆոլիկուլների ստուգման, եւ բեղմնավորում չի եղել: Սեպտեմբերի 26 -ին վակուումի միջոցով հեռացրին պտուղը: Ասում են, որ պտուղը սիրտ չի ունեցել, բայց 6 շաբաթականում երեխայի սիրտը ձևավորված լինու՞մ է: Որքա՞ն ժամանակ հետո կարող եմ հարաբերություն ունենալ և որքա՞ն ժամանակ անց կարող եմ հղիանալ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Արփինե, պտղի սիրտը ձևավորվում է և կարող է երևալ 5 շաբաթական ժամկետից սկսված, բայց դա չի նշանակում, որ եթե 6 շաբաթականում սիրտը դեռևս չի երևացել, ապա մահացած պտուղ է: Այդ դեպքում կատարվում է ՈՒՁՀ կոնտրոլ 10-14 օր հետո, և երևում է՝ կա՞, արդյոք, աճ պտղի մոտ, թե՞ ոչ:

 

Անի

Հարց: Ես 23 տարեկան եմ, տղաս արդեն 5 տարեկան է:  3 տարի պաշտպանվել եմ եւ հիմա ուզում եմ ունենալ 2-րդ երեխան, բայց չեմ կարողանում: Ի՞նչ անեմ:

Պատասխան: Հարգելի Անի, նախ շատ կարևոր է, թե ինչ կերպ եք պաշտպանվել, եղե՞լ են հղիության ընդհատումներ, թե՞ ոչ: Կխնդրեի ձեզ կապ հաստատել ինձ հետ և ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել:

 

Անահիտ

Հարց: Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. ամուսնացած եմ, ու հենց առաջին ամիսը դաշտանս ուշացավ 1 ամիս, մտածեցի՝ հղի եմ, դիմեցի բժշկի, բայց ավաղ: Նշանակեցին Դյուֆաստոն 10 օր, խմեցի, դաշտանս սկսվեց վերջին կոճակից 3 օր հետո: Նորից գնացի ստուգման՝ պարզելու՝ նորմալ է ամեն ինչ, և ինձ ասեցին, որ ձվարանների չափսերը մեծ են( 4,2-2,1, 4,2-2,3 սմ, էնդոմետրիայի լայնությունը՝ 0,7սմ) և ասացին պոլիկիստոզ է: Բայց ինձ մոտ դաշտանի ուշացում 3 անգամ է եղել ամբողջ 12 տարիների ընթացքում, որոնք պայմանավորված են եղել հիմնականում քննաշրջանի հետ, չնայած որ անկանոն է օրերի առումով: Հիմա նորից կարծես թե կրկնվում է, էլի 5 օր է՝ ուշանում է: Ասեք, խնդրեմ, ի՞նչ անալիզներ պետք է հանձնել, ի՞նչ հետազոտություն պետք է անցնել և իսկապես պե՞տք է անհանգստանալ:

Պատասխան: Հարգելի Անահիտ, անհրաժեշտ է հետազոտել ձեր հորմոնալ համակարգը: Անհարժեշտ է հանձնել պրոլակին հորմոնը, ինչպես նաև որոշել անդրոգենների քանակությունը: Կխնդրեի ուղարկել ինձ նաև ձեր ՈՒՁՀ տվյալները:

 

Աննա

Հարց: Բարև ձեզ: Ծննդաբերությունից հետո 5-րդ և 6-րդ ամիսներին դաշտան տեսել եմ, իսկ 7-րդ ամսում՝ ոչ: Հղի լինելը բացառվում է, քանի որ հակաբեղմնավորիչ ենք օգտագործել: Ի դեպ, երեխաս կրծքի կաթ է ուտում: Նորմա՞լ է, արդյոք, այս ընթացքում անկանոն դաշտան ունենալը, թե՞ ինչ-որ խնդիր կա:

Պատասխան: Հարգելի Աննա, հակաբեղմնավորիչ ընդունելը դեռևս հղիության բացառման պատճառ չէ: Դրե՞լ եք, արդյոք, հղիության թեստ, թե՞ ոչ: Կատարե՞լ եք, արդյոք,  ՈՒՁՀ: Դիմեք բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

 

Լիլիթ

Հարց: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` եթե ինձ մոտ կանոնավոր դաշտան է լինում, իսկ օվուլյացիայի օրերին մոտ 1-2 օր առատ արտադրություն, արդյո՞ք դա նշանակում է, որ ինձ մոտ ձվազատում եղել է: Շնորհակալություն

Պատասխան: Հարգելի Լիլիթ, նորմայում օվուլյացիայի օրերին առատ լորձային արտադրություն է դիտվում: Դա բժշկական տերմինաբանությամբ կոչվում է արգանդի պարանոցի խցանի հեռացում, բայց օվուլացիան հստակ հաստատվում է միայն ՈՒՁՀ-ի միջոցով:

 

Արմինե

Հարց: Բարև ձեզ: Ամուսնացած եմ,  ունեմ երկու երեխա: Մի քանի ամիս է, ինչ սեռական ակտից հետո մոտս առաջանում է այրոց և ցավ: Ինչի՞ց դա կարող է լինել: Ասեմ, որ դրել եմ ներարգանդային պարույր:

Պատասխան: Հարգելի Արմինե, ձեզ անհրաժեշտ է հանձնել միզասեռական քսուք, անհրաժեշտության դեպքում՝ նաև բակտերիոլոգիական քսուք: Հետագա խնդիրներից խուսափելու համար դիմեք բժշկի: