«Ի՞նչ անել, եթե երեխան հրաժարվում է հավելյալ սննդից կամ ունի փորկապություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, երեխայիս մոտ կա դիաթեզ, որի համար տալիս եմ Լորինդեն Ց, բայց թուշիկների կարմրությունը չի անցնում: Վիզն ամբողջովին թեփոտվել է: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ մաշկը փափկացնելու համար: Շնորհակալ եմ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, երեխայիս մոտ կա դիաթեզ, որի համար տալիս եմ Լորինդեն Ց, բայց թուշիկների կարմրությունը չի անցնում: Վիզն ամբողջովին թեփոտվել է: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ մաշկը փափկացնելու համար: Շնորհակալ եմ:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Սոնա, դիաթեզը երեխայի աղիների պրոբլեմի մաշկային արտահայտությունն է։ Եթե մաշկի կարմրածությունը և ցանավորումն արտահայտված է, ապա Լորինդեն Ա-ի կարճատև օգտագործումը կարող է արդարացված լինել, սակայն ոչ Լորինդեն Ց-ն։ Խնդիրն արմատապես լուծելու համար պետք է բուժել երեխայի աղիները։ Հաճախ աբսորբենտների և պրոբիոտիկների կարճատև կիրառումը բավականին օգնում է։

 

Անուն: Գոհար

Հարց: Բարև Ձեզ: Բալիկս 1 տարեկան 6 ամսական է և ունի աջ ոտքի ծուռթաթություն: Ինչպե՞ս շտկել: Շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Գոհար, դիմեք մանկական օրթոպեդի, քանի որ դա նրանց պրոֆիլն է։

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, փոքրիկիս ծնվելուց մեկ ամիս անց գլխի ձախ կողմում նկատեցի փոքրիկ գնդիկ: Բժշկին հարցրեցի, ասաց՝ եթե շարժվում է, վտանգ չկա: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ եք մտածում Դուք:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Աննա: Չեմ կարող ձեզ օգնել, քանի որ ինքս չեմ տեսել դա, սակայն լավ կլինի դիմել մանկական վիրաբուժի։

 

Անուն: Նենո

Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան 5 ամսական է: Այս ամսվա ընթացքում արդեն երկու անգամ է` օրվա ընթացքում 30-37 աստիճան տաքություն է ունենում: Ջերմությունը կարող է մեկ ժամ հետո իջնել ու  նորից բարձրանալ: Չնայած այդ վիճակին` աղջիկս ժպտում է ու ակտիվ է: Ինչի՞ հետևանքով կարող է  դա լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նենո: Նորածինների մարմնի ջերմության նորման տատանվում է 36,5°-37,5°C-ի սահմաններում և 37°C-ը չի համարվում ջերմություն։ Բացի այդ, կրծքի հասակի երեխաների ջերմակարգավորումը դեռ լիակատար չէ և չափից շատ տաք սենյակը, ավելորդ հագուստը կամ ֆիզիկական աշխատանքը (օրինակ՝ կրծքով կերակրումը) կարող են դառնալ երեխայի մարմնի ջերմաստիճանի փոքր-ինչ բարձրացման պատճառ։

 

Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ, երեխաս 1 տարեկան 9 ամսական է: Խնդրում եմ, ասացեք` ինչո՞վ է պայմանավորված երեխայի կղանքի մուգ գույնը, բացի ուտելիքի գույնից: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Աննա։ Երեխայի կեղտի մուգ գունավորման պատճառ, բացի ուտելիքներից, կարող են  լինել նաև տարբեր տեսակի դեղորայքները։ Բացի այդ, մուգ գունավորման հետ կեղտը ձեռք է բերում մածուցիկ կոնսիստենցիա, որը կարող է լինել ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածներից արյունահոսության նշան։ Եթե կեղտի ոչ նորմալ գույնը չի ուղեկցվում երեխայի ինքնազգացողության վատացմամբ և տևում է 1-2 օր, ապա անհանգստանալու պատճառ չկա։ Եթե երևույթը ձեռք է բերում պարբերական բնույթ, ապա խորհուրդ կտամ Ձեզ դիմել մանկական գաստրոէնտերոլոգի։

 

Անուն: Կարինկա

Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 11 ամսական է: Արդեն մեկ ամիս է՝ շատ դժվարությամբ է ուտում կրծքի կաթ, այն էլ միայն գիշերները, սակայն լինում է այնպես, որ գիշերները չի արթնանում: Ստացվում է, որ երկու օրը մեկ է ուտում: Արդյո՞ք վնաս չէ այդքան մնացած կաթը ուտել: Ասացեք նաև` ո՞ր տարիքից է կարելի կովի կաթը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ:  Հարգելի Կարինկա, կրծքի կթած կաթը կարելի է պահել սառնարանում 1-2 օր, իսկ եթե դուք երեխային կրծքով եք կերակրում, ապա կրծքի մեջ կաթի փչանալու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Կովի կաթը՝ մաքուր վիճակում, խորհուրդ կտամ ավելացնել երեխայի սննդացանկում 1,5 տարեկանը լրանալուց հետո։

 

Անուն: Արմինե

Հարց: Բարև Ձեզ: Իմ աղջիկը 5 տարեկան է: Նրա քաշը 23.300 է,  իսկ հասակը` 116 սմ : Կարո՞ղ եք ասել՝ դա նորմայի սահմաններում է, թե՞ ոչ:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Արմինե։ Ձեր աղջկա աճի ցուցանիշները շատ լավն են։

 

Անուն: Քնքուշ

Հարց: Իմ երեխան 1 տարեկան է և արհեստական կաթից բացի, ոչ մի սուպիկ չի ուտում, միրգն ուտում է իր ձեռքով և շատ քիչ: Խնդրում եմ, օգնեք լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Քնքուշ, 1 տարեկան երեխայի աճող օրգանիզմի պահանջները չեն բավարարվի միայն արհեստական կաթով։ Նրա ռացիոնում պետք է լինեն ընտանեկան սեղանից գրեթե ամեն ինչ։ Խորհուրդ կտամ  փոխել երեխայի կերակրման տեղը։ Դուրս եկեք տնից, կերակրեք նրան բակում, այգում։ Եթե կերակրման համար նախատեսած սեղան կամ աթոռ ունեք, փոխեք դրանք։ Երբեք մի ստիպեք երեխային ուտել.  դրանով ավելի կխորացնեք խնդիրը։ Եթե նա սոված է և ուտել է ուզում, մի տվեք նրան իր ուզած կաթը, տվեք այն, ինչ ուզում եք, որ նա ուտի` անտեսելով նրա վրդովմունքն ու բողոքը։ Կարճատև դժվարություններից հետո Ձեզ կհաջողվի ընդլայնել նրա ռացիոնը։

 

Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ: Եթե հնարավոր է, խնդրում եմ որևէ խորհուրդ տալ: Տղաս 2 ամսական է, ծնվելու առաջին օրվանից կոկորդում խորխ է հավաքվում: Երեխայի մանկաբույժի կարծիքով`  պտղաջրեր կուլ տալու հետևանք է, և խորհուրդ տվեց անիսոնի թուրմ խմեցնել: Դեռ ոչ մի փոփոխություն չեմ նկատում, կարելի է ասել, որ խորխն ավելի է շատացել և խանգարում է երեխային: Խնդրում եմ, ասեք՝ ինչ միջոցով կարելի է ազատվել դրանից: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Մարինե, բոլոր երեխաները ծնվում են ստամոքսում պտղաջրերի որոշակի չափաբաժնով, և դա ոչ մի կապ չունի կոկորդում խորխի հետ։ Անիսոնի թուրմ խորհուրդ կտամ չխմեցնել։ Եթե դրա հետ մեկտեղ առկա է նաև դժվարացած քթային շնչառություն, ապա դա կարող է լինել քթային արտադրության արտահոսք դեպի կոկորդ։ Եթե քթային շնչառությունը նորմալ է, ապա պետք է պատճառը փնտրել  ուրիշ տեղ, սակայն շփման այս ձևով ես ձեզ օգնել չեմ կարող։

 

Անուն: Նելլի

Հարց: Բարև Ձեզ: Իմ տղան 8 ամսական է, ծնված օրվանից ունի փորկապության խնդիր: Ես նրան միշտ արհեստական (փոշի) կաթ եմ տվել, մանկաբույժն առաջարկեց փոխել կաթը, դրանից հետո որոշ ժամանակ ահագին լավ էր,  չնայած միշտ էլ դժվարանում էր: Հիմա ավելի է վատացել, փորձում եմ տալ բանջարեղեն և հեշտ մարսվող ուտելիքներ, բայց ոչինչ չի օգնում: Ուզում եմ նաև նշել, որ ես ապրում եմ Հայաստանից դուրս և այստեղ բշիշկները, բացի կաթը փոխելուց, ուրիշ ոչինչ չեն անում: Խնդրում եմ, ասացեք, անհանգստալու լուրջ կարիք կա՞ և արդյո՞ք դա կանցնի, թե. աղիքային խնդիր է ի ծնե: Շնորհակալություն

Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի ՆԵլլի, խորհուրդ կտամ Ձեզ երեխայի ռացիոնում ավելացնել բջջանյութ պարունակող մթերք (բանջարեղեն, միրգ, դդում, սև սալոր, բանան)։ Որոշ դեպքերում օգնում է նաև կարճատև պրոբիոտիկների կիրառումը։