«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:
Արմինե
Հարց: Բարև ձեզ, մի հարց՝ հնարավո՞ր է դաշտանի ընթացքում հարաբերություն ունենալ եւ հղիանալ, եթե աղջիկը կույս է և սերմնահեղուկ հեշտոցին չի եղել:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:
Արմինե
Հարց: Բարև ձեզ, մի հարց՝ հնարավո՞ր է դաշտանի ընթացքում հարաբերություն ունենալ եւ հղիանալ, եթե աղջիկը կույս է և սերմնահեղուկ հեշտոցին չի եղել:
Պատասխան: Հարգելի Արմինե, Ձեր հարցն անհասկանալի է: Դաշտանի ընթացքում հղիանալու հավանականություն կա, բայց փոքր է: Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով հարաբերություններ ունենալ և կույս լինել:
Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ: Ես պսորիազ ունեմ, ամուսինս էլ բուժվել է մաշկային քաղցկեղ (հիվանդության անունը կոնկրետ չեմ հիշի հիմա): Ինձ կասե՞ք, թե ոնց ու ինչ անենք, որ մեր երեխան, որին պլանավորում ենք ունենալ, մաքսիմալ հեռու լինի մաշկային հիվանդություններից: Ու որքա՞ն է ժառանգականության հավանակությունը: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Պսորիազը և քաղցկեղը վերջնականապես պարզաբանված և բացահայտված հիվանդություններ չեն հանդիսանում: Պսորիազի զարգացման գործընթացում մեծ է ժառանգականության դերը և ներկայիս բժշկությունը հակված է ուսումասիրելու ժառանգականության դերը: Իսկ մաշկի քաղցկեղի դեպքում կարելի է ասել հակառակը:
Գոհար
Հարց: Բարև Ձեզ: 34 տարեկան եմ, փոքրիկիս ունենալուց հետո ( նա հիմա 3 տարեկան է) դաշտանս անկանոն է դարձել, վերջին անգամ էլ սկսվեց 3 ամիս ընդհատումով` hաճախ նաև քիչ քանակով: 1 տարի է, ինչ կրծքով չեմ կերակրում: Սոնոգրաֆիկ հետազոտությունից պարզվեց, որ ֆոլիկուլյար կիստա ունեմ: Ի՞նչ պետք է անեմ:
Պատասխան: Հարգելի Գոհար, ձեզ անհրաժեշտ են հորմոնալ հետազոտույուններ, ինչպես նաև բորբոքային խնդիրների հերքում: Դաշտանի անկանոնությունները հետծննդաբերական շրջանում կապված են հորմոնալ դիսբալանսի հետ: եթե ունեք հետազոտություններ, ուղարկեք ինձ:
Մարի
Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է հետ թեքված արգանդն անպտղության հանգեցնի:
Պատասխան: Հարգելի Մարի, նորմայում բոլոր կանանց արգանդներն ունեն որոշակի դիրք, հետ թեքված, առաջ թեքված: Եթե ձեր դեպքում չկա խիստ արտահայտված ախտաբանություն, անհանգստանալու կարիք չկա:
Աննա
Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես հղիության 16-րդ շաբաթում եմ: 13 շաբաթականում երեխայիս օձիգային տարածությունը -0,28 է: Խնդրում եմ, ասեք՝ նորման ինչքա՞ն է, ու արդյոք վտանգավո՞ր է: Նախապես շնորհակալ եմ։
Պատասխան: Հարգելի Աննա, անհարժեշտ է կրկնակի կոնսուլտացիա: Դա դեռևս ոչինչ չի նշանակում: Ցանկալի է կրկնեք ՈՒՁՀ-ն և ավելի ուշ հանձնեք սկրինինք թեստ, որն ավելի մեծ ինֆորմացիա կտա:
Շուշաննա
Հարց: Բարև ձեզ, իմ հարցն է՝ հղիության դեռեւս առաջին ամսում եմ: Արդյո՞ք կարելի է ներկել մազերը և կարելի է լցնել եղունգները: Եւս մեկ հարց՝ ինձ մոտ սուր ծակոցներ կան որովայնի հատվածում հատկապես գիշերները: Շնորհակալություն
Պատասխան: Հարգելի Շուշան, ներկայում կան նյութեր, որոնք անվնաս են, իսկ ծակոցների հետ կապված կատարեք ՈՒՁՀ, միգուցե ունեք վիժման վտանգ և անհրաժեշտ է դեղորայքի ընդունում:
Կիմա
Հարց: Բարև ձեզ: Ես 19 շաբաթական հղի եմ, 6-12 շաբաթական հղիության ընթացքում ունեցել եմ հեմատոմա, հիվանդանոցում բուժում ստանալուց հետո հեմատոման փակվել է: Կցանկանայի իմանալ` կարելի՚ՙ է ինձ ինքնաթիռ նստել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Կիմա, ձեր հարցին կարող է պատասխանել միայն ձեզ հսկող բժիշկը , քանի որ գոյություն ունեն շատ հանգամանքներ, որ պետք է իմանալ: