«Ի՞նչ անեմ, որ երեխաս ոչ թե լացով, այլ խոսքով որեւէ բան ուզի». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: Սիմա
Հարց: Հարգելի հոգեբան, տղաս 5 տարեկան է և արդեն 1 ամիս է՝ հաճախում է նախակրթարան, բայց միայնակ դասերին չի նստում, պետք է ես էլ անպայման իր կողքին նստած լինեմ: Նշեմ, որ մանկապարտեզ չի գնացել, և տան միակ երեխան չէ: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք, թե ինչպես առանձնացնեմ ինձնից:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն: Սիմա
Հարց: Հարգելի հոգեբան, տղաս 5 տարեկան է և արդեն 1 ամիս է՝ հաճախում է նախակրթարան, բայց միայնակ դասերին չի նստում, պետք է ես էլ անպայման իր կողքին նստած լինեմ: Նշեմ, որ մանկապարտեզ չի գնացել, և տան միակ երեխան չէ: Խնդրում եմ՝ մի խորհուրդ տվեք, թե ինչպես առանձնացնեմ ինձնից:

 

Պատասխան: Երեխայի անկախացման համար պետք է դրան պատրաստ լինի և մայրը, և երեխան: Եթե դուք աստիճանաբար երեխային ազատություն տաք, թողնեք անկախ լինել, թույլ տաք, որ նրա ինքնուրույնությունը մեծանա, խրախուսեք ինքնուրույն քայլեր անել, նա ավելի ինքնավստահ կդառնա  և կուզենա «պոկվել» ձեզանից: Երբ երեխային ծառայում են, երեխան սովորում է այդ իրավիճակին և չի կարողանում առանց դրա ապրել: Օգնեք, որ երեխան ինքնուրույն լինի և անկախ: Այդ դեպքում աստիճանաբար նա կառանձնանա ձեզանից ու ժամանակավոր կկարողանա հեռանալ:


Անուն: Իրինա

Հարց: Բարև Ձեզ: Տղաս շուտով կդառնա 2 տարեկան, բայց չի խոսում: Երբեմն ինչ-որ բառեր արտաբերում է, սակայն երբ ինքը ցանկանա ջուր, բակ իջնել կամ այլ պահանջներ ունենա,  միայն լացով կամ շարժումներով է բացատրում: Ինչպե°ս կարող եմ օգնել նրան, որպեսզի խոսքով բացատրի իր ուզածը: Կանխավ, շնորհակալ եմ:

Պատասխան: Ամենայն հավանականությամբ երեխան արդեն ունի լավ զարգացած պասիվ խոսք, այսինքն՝ բառապաշար, խոսքի ընկալում, բառերի իմաստի ընկալում, սակայն դեռ չի կարողանում խոսել և ցանկության դեպքում պարզապես չի համբերում և նյարդայնանում է:

Պարզ, միավանկ կամ երկվանկ բառերը սկսեք շատ պարզ ասել նրա մոտ, կրկնել և գործողություններ անել այդ բառերի հետ՝ ջուր, տուր, բացի, հաց, ճաշ, կաթ, ուտեմ, մամա, տատա, պապա և այլն: Հաճախակի կրկնեք այդ բառերը և համապատասխան իրավիճակներում, և խաղի մեջ: Շատ խոսեք և հուզական շփում ապահովեք երեխայի հետ:


Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, իմ փոքրիկը  7 ամսական է: Արդեն բավական ժամանակ է՝ երեխայի մոտ ներվային շարժումներ եմ նկատում. օրինակ, երբ ուզում է մի բան վերցնել, բայց չի ստացվում, ձերքերն ու ոտքերn արագ շարժում է, մինչև  վերցնում է այն, ինչ ցանկանում է: Եթե ուտելու բան է ուզում, գլուխն է շարժում: Ի՞նչ խորհուրդ կտաք, կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Առաջին հերթին պետք է մանկաբույժին և անհրաժեշտության դեպքում նյարդաբանին ցույց տալ: Գուցե դա Ձեզ թվում է նյարդային շարժում, բայց կարող է լինել պարզապես երեխայի ոգևորության դրսևորում: Պիտի մասնագետը տեսնի, թե ինչի մասին եք ասում:


Անուն: Լուսին
Հարց: Բարև Ձեզ: Տղաս առաջին դասարան է և շատ ընդունակ է: Նա շատ շուտ է հիասթափվում, նույնիսկ ամենաչնչին բանից, ասում է, թե իր մոտ ոչինչ չի ստացվում և ահավոր ցրված է ու չի կենտրոնանում ոչ մի բանի վրա: Ինչո°վ կարող եմ օգնել երեխայիս, օգնեք խնդրում եմ:

Պատասխան: Դա խոսում է այն մասին, որ երեխան ունի ցածր կամ անկայուն ինքնագնահատական: Հնարավոր է՝ նաև ունի ուշադրության պակաս և կենտրոնացման դժվարություններ: Մասնագետի կողմից կոնկրետ իմացական ոլորտը գնահատող թեստերի և հուզական ոլորտն ուսումնասիրող մեթոդների միջոցով երեխայի խնդիրների բացահայտման կարիք կա: Առանց դրա հնարավոր չէ որևէ ստույգ բան ասել: Երեխայի խնդիրներից կախված`  կլինեն նաև երեխային աջակցելու խորհուրդներն ու հանձնարարականները:


Անուն: Անուշ
Հարց: Բարև Ձեզ: Ճի՞շտ է, արդյոք, որ մայրիկներն իրենք են որոշում, թե երեխան երբ և որքան քնի, թե՞ պիտի թողնել երեխայի կամքին, չստիպել: Իմ տղան 2 տարեկան է, քնելու խնդիր ունի. կեսօրին շատ է քնում, իսկ գիշերը` ուշ և արթնանում է 2 անգամ, շշով կաթ խմում: Երբեմն ես կեսօրին չեմ թողնում շատ քնի, արթնացնում եմ դժվարությամբ, որպեսզի օրվա ռեժիմը որոշ չափով կարգավորվի, բայց մեկ օր ստացվում է, մեկ օր՝ ոչ: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Իհարկե,  սա մանկաբույժը պիտի ասի, բայց իմ կարծիքով, 2 տարեկան երեխան գիշերը կաթ խմելու կամ որևէ սնունդ ընդունելու կարիք չունի: Պետք է այդ սովորությունից երեխային ազատել: Ցերեկվա քունը խախտել և արթնացնել երեխային, իհարկե, պետք չէ, բայց ռեժիմն աստիճանաբար և նրբորեն փոխել հնարավոր է: Եթե դուք ցանկացած քայլ կարողանում եք իրականացնել աստիճանաբար, ապա դա ոչ մի բանին չի խանգարի: Եթե նախորդ օրվա արթնանալուց մի 15 րոպե առաջ սկսեք մի փոքր աղմկոտ լինել և թեթևակի նպաստեք երեխայի արթնանալուն, դա ուրիշ բան է, իսկ այլ բան է, եթե իր սովորական քնից մեկ ժամ շուտ եք արթնացնում երեխային: Սակայն ամեն դեպքում երեխան ունի իր ռեժիմը, պետք է օգնել նրան կարգավորել այն, միայն աստիճանաբար: