«Նախքան դաշտանը հնարավո՞ր է պարզել՝ կա հղիություն, թե ոչ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանը:

Անուն: Շողեր

Հարց: Բարև Ձեզ: Հղիության թեստը ցույց տվեց դրական, ինչը ինձ շատ ուրախացրեց, բայց անհանգստանում եմ փոքր կոնքի ձախ կողմում առկա ճառագայթող ցավերի համար, հատկապես երբ խորը ներշնչում եմ: Ասացեք, խնդրում եմ, ինչո՞վ կարող է այն պայմանավորված լինել, և արդյո՞ք կարող եմ հանգստացնող հաբեր ընդունել: Կանխավ շնորհակալություն:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանը:

Անուն: Շողեր

Հարց: Բարև Ձեզ: Հղիության թեստը ցույց տվեց դրական, ինչը ինձ շատ ուրախացրեց, բայց անհանգստանում եմ փոքր կոնքի ձախ կողմում առկա ճառագայթող ցավերի համար, հատկապես երբ խորը ներշնչում եմ: Ասացեք, խնդրում եմ, ինչո՞վ կարող է այն պայմանավորված լինել, և արդյո՞ք կարող եմ հանգստացնող հաբեր ընդունել: Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Շողեր, պետք է կատարել ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի հաստատեք հղիության փաստը, նաև պարզեք`  հղիությունը զարգանում է  արգանդի խոռոչում, թե՞ ոչ: Այնուհետև հետազոտության արդյունքով  դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի՝ ցավերի բնույթը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

Անուն: Գայանե

Հարց: Բարև Ձեզ, ես ամուսնացած եմ և ունեմ 2 երեխա: Երեխայիս արդեն 2 տարի է՝ չեմ կերակրում: Ես ունեմ խնդիր. պրոլակտինն ինձ մոտ 41.9 է: Ինձ նշանակել են դոստինեկս, 1 ամիս պետք է ընդունեմ հաբը: Ուզում եմ իմանալ` ինչի՞ց է այն բարձրանում և կարող է այն շատ լուրջ հետևանքներ առաջացնել (օրինակ ուռուցք): Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Գայանե, պրոլակտինի մակարդակի բարձրացում կարող  է լինել հիպոթիրեոզի, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի, հիպոֆիզի ուռուցքի, լյարդի ցիռոզի, որոշակի դեղորայքի օգտագործման  դեպքում: Այն կարող է բերել  դաշտանային ցիկլի խանգարումների, կաթի պաթոլոգիկ սեկրեցիայի, անպտղության, մետաբոլիկ խանգարումների և այլն:

Անուն: Գոհար

Հարց: Ես 25 տարեկան եմ, ունեմ 2 երեխա, առողջական խնդիր չունեմ: Ի՞նչ հակաբեղմնավորիչ հաբեր կարող եմ օգտագործել, որ հետագայում երեխա ունենալու խնդիր չլինի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Գոհար, եթե դուք պատրաստվում եք տվյալ հաբերը երկար օգտագործել, ապա ցանկալի է նախապես  կատարել որոշ հետազոտություններ, այնուհետև ընտրել դեղամիջոցը:

Անուն: Անուշ

Հարց: Բարև Ձեզ: Ասեք, խնդրում եմ, եթե փոքր կոնքի խոռոչում ազատ հեղուկ կա, նշանակում է, որ ֆոլիկուլը պայթե՞լ է, օվուլյացիա՞ է կատարվել:

Պատասխան: Հարգելի Անուշ, Ձեր հարցը թերի է ձևակերպված: Դաշտանային ցիկլի, ո՞ր օրն եք կատարել ՈւՁՀ և ի՞նչ քանակի ու  բնույթի է եղել ազատ հեղուկը: Բացի օվուլյացիայից, կան այլ պատճառներ փոքր կոնքի խոռոչում ազատ հեղուկի առկայության:

Անուն: Ալկա

Հարց: Բարև Ձեզ: Ես վիժեցի երկու ամսական հղիության ժամանակ, կատարեցին աբորտ: Նշեմ, որ երկվորյակ էր: Ես և ամուսինս սիրով էինք զբաղվում երկու օրը մեկ: Հնարավո՞ր է վիժման պատճառը լինի սեքսը, քանի որ բազմապտուղ հղիություն էր: Խնդրում եմ՝ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Ալկա, առանց որևէ ախտաբանության  ընթացող  հղիության դեպքում սեռական հարաբերությունը արգելված չէ: Ձեզ հարկավոր է մանրամասն հետազոտվել՝ բուն պատճառը հասկանալու համար:

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ կարելի՞ է, արդյոք, գրիպով հիվանդանալու դեպքում հղիանալ:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, գրիպը  մինչ հղիությունը և հղիության ընթացքում ցուցում չէ՝ լուրջ անհանգստության կամ հղիության ընդհատման:

Անուն: Նազելի

Հարց: Բարև Ձեզ: Ես 28 տարեկան եմ, իմ վերջին դաշտանը հոկտեմբերի 1-ին է եղել, նոյեմբերի 4-ին գնացել եմ ՈՒՁՀ-ի, ասացին` հղիություն չկա, ցիկլի խանգարում է: Դեղ նշանակեցին` նոռկոլուտ, որը 5 օր խմեցի: Հետո թեստ եմ դնում ու  հղիություն է ցույց տալիս, բայց դաշտան չի լինում. դա վտանգավո՞ր է: Ի՞նչ անեմ: Շատ եմ խնդրում, պատասխանեք: Նախապես շնորակալություն:

Պատասխան: Հարգելի Նազելի, վտանգավոր չէ, հանգիստ եղեք: Պարզապես կատարեք ՈՒՁՀ, հաստատեք ձեր հղիության փաստը և դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի հետագա հսկողության նպատակով:

Անուն: Լուսի

Հարց: Եթե դաշտանին մնացել է 3 օր, հնարավո՞ր է թեստի միջոցով պարզել հղիություն կա, թե ոչ:

Պատասխան: Հղիության թեստը դրական է լինում բեղմնավորումից 14 օր անց: Որոշ արտադրողներ ասում են`  8-9 օր անց: Առավել ինֆորմատիվ է թեստը դնել դաշտանի ուշացման առաջին օրվանից:

Անուն: Գոհարիկ

Հարց: Բարև Ձեզ, ես մեկ տարի է՝ ամուսնացած եմ: Սկզբում բալիկ չէինք ուզում ունենալ, իսկ հիմա շատ ենք ուզում, բայց չի լինում: Գնացել եմ ՈւՁՀ-ի, ձվազատում եմ ստուգել, իսկ ամուսինս սպերմայի անալիզ է տվել, ամեն ինչ նորմալ է, բայց չի լինում: Չնայած, մեզ ծանոթ մասնագետներն ասում են՝ 3 ամիսը շատ քիչ է, որ մտածենք հղիության մասին: Խնդրում եմ, ասեք ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ: Ես շատ եմ ուզում մայրանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Գոհարիկ, անպտղության համար պետք է անհանգստանալ մեկ տարի առանց պաշտպանվելու կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայության դեպքում: Սակայն միայն ՈւՁՀ-ն ու ամուսնու սպերմայի հետազոտությունը քիչ է՝ պատճառները հասկանալու համար: Դիմեք  Շենգավիթ  բժշկական կենտրոն: