«Քանի՞ օրում է կատարվում բեղնավորումը և ե՞րբ է պտուղը արգանդափողից ընկնում արգանդ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանը:

 

Անուն: Արևիկ

Հարց: Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ: Արդեն 1 տարի է` ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ: Ամուսնության 9-րդ ամսում վիժել եմ, որից հետո քսուքի անալիզ եմ հանձնել, պարզվեց, որ ինձ մոտ լեյկոցիտները 8-ով ավել են, սա կխանգարի՞ ինձ նորից հղիանալ:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանը:

 

Անուն: Արևիկ

Հարց: Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ: Արդեն 1 տարի է` ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ: Ամուսնության 9-րդ ամսում վիժել եմ, որից հետո քսուքի անալիզ եմ հանձնել, պարզվեց, որ ինձ մոտ լեյկոցիտները 8-ով ավել են, սա կխանգարի՞ ինձ նորից հղիանալ:

 

 

Պատասխան: Հարգելի Արևիկ, դուք պետք է մանրամասն հետազոտվեք, միայն քսուքի անալիզն ինֆորմատիվ չէ: Լեյկոցիտների տվյալ քանակը, եթե չկա այլ պաթոլոգիա, խանգարող հանգամանք չէ:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ: 6 ամիս առաջ անենցեֆալիայի պատճառով դիմել եմ հղիության արհեստական ընդհատման: Շատ անալիզներ եմ հանձնել, բայց ոչ մի ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ուզում եմ կրկին հղիանալ: Նշանակել են ֆոլաթթու և դյուֆաստոն:  Վերջինիս օգտագործման իմաստը չեմ հասկանում: Կարիք կա՞ այդ հաբերը խմել:

 

Պատասխան: Հարգելի Անի, եթե դուք իսկապես անցել եք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և արդյունքները նորմայի սահմաններում են, նշանակում է՝ կարող եք հղիանալ, օգտագործել ֆոլաթթու:

 

Անուն: Մարինե

Հարց: Հարգելի բժշկուհի,  վիժումից հետո կատարվել է արգանդի խոռոչի քերում: Ուլտրաձայնային հետազոտության միջոցով ինձ ասացին՝ ամեն ինչ նորմալ է: Շատ եմ խնդրում, մանրամասն կարո՞ղ եք ասել` ինչ են իրենցից ներկայացնում պոլիպը կամ էնդոմետրիումի պոլիպոզը, թրոմբոֆիլիկ մուտացիաները, ինչպե՞ս են դրանք ստուգվում: Ինչպիսի՞ անալիզներ է պետք հանձնել: Շատ շնորհակալություն օգնելու համար:

 

Պատասխան: Հարգելի Մարինե, էնդոմետրիումի պոլիպը հիպերպաստիկ պրոցես, բարորակ գոյացություն է: Ախտորոշվում է ՈւՁՀ-ի միջոցով կամ արգանդի խոռոչից վերցված նյութի հետազոտությամբ: Գենետիկ թրոմբոֆիլիաները ժառանգականությամբ պայմանավորված վիճակ է, որի դեպքում կա թրոմբագոյացման հակում: Անհրաժեշտ հետազոտությունների ցանկի համար կարող եք կապ հաստատել ինձ հետ:

 

Անուն: Լիանա

Հարց: Բարև Ձեզ: Ես արդեն 2 ամսական հղի եմ, մի քանի օր է`  մոտս նկատվում է արտադրություն, մեկ-մեկ էլ արյան տեսքով: Վտանգավո՞ր է դա: Ասեմ, որ սա իմ 3-րդ հղիությունն է:

Պատասխան: Հարգելի Լիաննա, դուք պետք է դիմեք մանկաբարձ-գինեկոլոգի, ուլտրաձայնային հետազոտություն կատարեք, նաև քսուք հանձնեք:

 

 

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ, ուզում եմ մի հարց տալ: Ես երեք տարի՝  ծննդաբերությունից հետո, դաշտան չեմ ունեցել, ստուգմամբ պարզվեց, որ պրոլակտին հորմոնս բարձր է ու ինձ բրոմոկրիպտին նշանակեցին, դրանից հետո վերականգնվեց դաշտանս: Ուզում եմ իմանալ՝ այդ դեղը որքա՞ն կարելի է խմել և հղիությանը որքանո՞վ է վնասում:

 

Պատասխան: Եթե Ձեզ մոտ  պրոլակտին հորմոնի մակարդակն այժմ նորմայի սահմաններում է, և դաշտանը կարգավորվել է, պետք է դադարեցնել խմելը: Եթե պլանավորում եք հղիություն, ահրաժեշտ է դեղորայքը դադարեցնել:

 

Անուն: Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքիր, խնդրում եմ, եթե հնարավոր է,պատասխանել: Կցանկանայի իմանալ, թե քանի օրում է կատարվում բեղնավորում և ե՞րբ է պտուղը արգանդափողից ընկնում արգանդ: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Լիլիթ, սերմնաբջիջը կնոջ օրգանիզմ թափանցելուց հետո 48-72 ժամ ընդունակ է բեղմնավորման, ձվաբջիջը՝ 24 ժամ: Բեղմնավորումից հետո 5-7 օր անց զիգոտան հայտնվում է արգանդի խոռոչում:

 

Անուն: Անուշ

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ մեկ ամսական հղիություն է, ունեմ մեջքացավ, դա վտանգավո՞ր է:

 

Պատասխան: Հարգելի Անուշ, հարկավոր է կատարել ՈւՁՀ, որպեսզի  հասկանաք՝ այդ ցավը կապված է հղիությա՞ն հետ, թե՞ այլ պաթոլոգիայի:

 

Անուն: Արմինե

Հարց: Հարգելի բժիշկ, ամուսնացել եմ վերջերս: Ցանկացած հարաբերության ժամանակ ունենում եմ կծկումներ ու վախի զգացողություն: Վերջին հարաբերությունից հետո որովայնիս շրջանում զգում եմ ծանրություն, ինչի՞ հետևանք կարող է լինել: Շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Արմինե, հարկավոր է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի կամ սեքսապաթոլոգի՝ մանրամասն զրուցելու և հետազոտվելու համար:

 

Անուն: Աշխեն

Հարց: Բարև Ձեզ: Ես 18 շաբաթական հղիություն ունեմ, առաջին հղիությունս է, բայց երեխայի խաղը լավ չեմ զգում, շատ թեթև: Դա վտանգավո՞ր է:

 

Պատասխան: Հարգելի Աշխեն, առաջին հղիության պարագայում  տվյալ ժամկետում կարևոր է, որ դուք խաղ զգում եք:

 

Անուն: Նանա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 23 տարեկան եմ, կույս եմ, բայց հղիացել եմ: Երեխան դեռ 3-4 շաբաթական է: Ի՞նչ հաբեր օգտագործեմ, որպեսզի արհեստական վիժում սկսվի:

 

Պատասխան: Հարգելի Նանա, հղիության դեղորայքային ընդհատում պետք է կատարվի միայն բժշկի հսկողության տակ: Հաբերը հիվանդանոցում  են տրամադրվում: