«Սեռական հարաբերությունից հաճույք չեմ զգում. ինչպե՞ս վարվեմ» «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին: 

Էսթեր

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ։ Գրեթե հինգ տարի է` ամուսնացած ենք, ունենք երկու երեխա: Հարբերությունից երբեք  հաճույք չեմ զգացել մինչ օրս, ինձ համար դա զզվելի և ցավոտ, տհաճ երևույթ է.  ստիպված սթրեսով կատարում եմ ամուսնական պարտականությունս։ Դա շա՞տ լուրջ խնդիր է և կա՞ ինչ-որ լուծման միջոց։ Նախապես շնորհակալություն։  

Պատասխան:  Ամենաառաջին և ամենատարածված սխալը այն է, որ զույգերց որևէ մեկը կամ երկուսն էլ վերաբերում են ամուսնական սեռական կյանքին որպես «ամուսնական պարտականություն»: Դա չպետք է լինի պարտականություն. այն պետք է զույգերին հոգեսեռական բավականություն պատճառի: Օրգազմի բացակայությունն իրապես խնդիր է համարվում, սակայն, կարծում եմ, եթե դա քննարկվի ամուսնու հետ, ապա համատեղ որոշմամբ, վստահ եմ, կարող եք սեքսոլոգիական բուժման կուրս անցնել և խնդիրը կարգավորել:

 

Արա

Հարց: Բարև Ձեզ, եթե տղամարդու մոտ 33-35 տոկոս չբերություն է, հնարավո՞ր է կինը հղիանա:

Պատասխան: Պետք է ասել, որ չբերության տոկոս հասկացողություն բժշկության մեջ չկա: Կարծում եմ` դուք նկատի ունեք սպերմոգրամմայում տեղ գտած որևէ ցուցանիշի պաթոլոգիկ շեղում, ընդհանուր առմամբ անպղության կառուցվածքում արական գործոնը (այսպես կոչված՝ տղամարդու մասնաբաժինը) կազմում է գրեթե 45-50 տոկոս, ուստի անպայման անհրաժեշտ է իրականացնել սերմնահեղուկի հետազոտություն՝ պարզելու համար սերմի պտղաբերության  (ֆերտիլություն) ցուցանիշները:

 

Անանուն

Հարց: Հարգելի բժիշկ, ես 29 տարեկան եմ, մոտ 5 տարի ամուսնացած ենք, ունենք 2 երեխա, բայց ի սկզբանի ես հարաբերություններից հաճույք չեմ ստացել մինչ օրս: Ինձ համար դա տհաճ և զզվելի երևույթ է, որը ստիպված եմ ամիսը գոնե մի քանի անգամ որպես պարտականություն դիմանալ: Խնդրում եմ, ասեք՝ դա լու՞րջ խնդիր է և կա՞, արդյոք, լուծման որեւէ միջոց: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Նախ՝  ամենաառաջին և ամենատարածված սխալն այն է, որ զույգերց որևէ մեկը կամ երկուսն էլ վերաբերում են ամուսնական սեռական կյանքին որպես «ամուսնական պարտականություն»: Դա չպետք է լինի պարտականություն, այն զույգերին պետք է պատճառի հոգեսեռական բավականություն: Օրգազմի բացակայությունն իրապես խնդիր է համարվում, սակայն, կարծում եմ, եթե դա քննարկվի ամուսնու հետ, ապա համատեղ որոշմամբ, վստահ եմ, կարող եք սեքսոլոգիական բուժման կուրս անցնել և խնդիրը կարգավորել: 

 

Վիկա

Հարց: Բարև Ձեզ: 5 ամիս է՝ ամուսնացած ենք, բայց ամուսնուս մոտ ոչինչ չի ստացվում: Նշեմ, որ մինչ ամուսնանալը մեծ էր սեռական ցանկությունը: Խնդրում եմ, ասեք, հնարավո՞ր է, արդյոք, ինչ-որ հաբերի օգնությամբ վերականգնել սեռական կարողությունը: Եթե ոչ,  ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ բուժման համար: 

Պատասխան: Ընհանրապես մեր կլինիկական պրակտիկայում հաճախ ենք առնչվում այդպիսի խնդիրների: Այն ժամանակ, երբ «չի կարելի» (նկատի ունենք, որ զույգի ընկերության ժամանակ արգելված է սեռական կյանքը, ինչը բխում է մեր հասարակական-բարոյական նորմերից), տղամարդն ունենում է արտահայտված ցանկություն և բավարար էրեկցիա, սակայն այն ժամանակ, երբ արդեն կարելի է, ամուսնական առաջին օրը և հետագայում առաջանում է արգելակում և էրեկցիայի խանգարում: Ձեր պարագայում բավականին մեծ ժամանակ է՝ խնդիրը կա, ուստի պահանջվում է սեքսոլոգիական բուժում իրականացնել: 

 

Սոֆյա

Հարց: Բարեւ Ձեզ, իմ տղան 4 տարեկան է և անընդհատ պուպուլիկի հետ է խաղում:  Հենց այդ պահին նայում եմ, շատ լարված է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Ըստ էության, դա վկայում է մանկական մինչպուբերտատային պսևդոմաստուրբացիայի մասին: Այն պահանջում է սեքսոլոգիական մոտեցում, անհրաժեշտ է փորձել շեղել երեխայի ուշադրությունը, ծանրաբեռնել ֆիզիկական ակտիվությամբ, չթողնել միայնակ, երբեք չպատժել, չծեծել:

 

Ռուզաննա

Հարց: Բարև Ձեզ: Ես 2 տարի է՝ ամուսնացած եմ, 1 տարի 10 ամիս մենք պաշտպանվել ենք, բայց հարաբերության ընթացքում ձեռնաշարությամբ էլ ենք զբաղվել: 2 ամիս է՝ ուզում եմ հղիանալ, բայց չեմ հղիանում: Գնացել եմ ստուգման, ասացին, որ խնդիրներ չունեմ, բայց ասացին, որ լարվածությունից արգանդս հետ է քաշվել, ու արգանդի վզիկը թեք է: Ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է, արդյոք, ձեռնաշարժության պատճառով արգանդս հետ քաշված լինի ու վզիկը թեքված լինի: Խնդրում եմ,  ասեք` որքանո՞վ է դա վտանգավոր և ինչպե՞ս անեմ կամ ի՞նչ դեղ օգտագործեմ, որ շուտ հղիանամ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:

Պատասխան: Ձեռնաշարժությունը կամ մաստուրբացիան ինքնին չեն կարող հանգեցնել անպտղության կամ  կոնքի խոռոչի ներքին օրգանների անատոմիական փոփոխությունների: Անպղության դեպքում հավասարապես դերակատարություն ունեն ինչպես կանացի, այնպես էլ տղամարդու գործոնը, ուստի անհրաժեշտ է հետազոտվել՝ պարզելու՝ առկա է, արդյոք, որևէ պաթոլոգիկ պրոցես, թե ոչ՝ ֆոլիկուլամետրիա, հիստերոսալպինգոգրաֆիա, սպերմոգրամմա և այլն: 

 

Նարեկ

Հարց: Բարև Ձեզ: Ես 29 տարեկան եմ, ունենում եմ գիշերամիզություն, բայց հազվադեպ ու հիմնականում երազ տեսնելու պահին: Երազում տեսնում եմ, որ միզում եմ ու այդ պահին կամ հասցնում եմ արթնանալ կամ ոչ: Խնդրում եմ` օգնեք ձեր խորհրդով: 

Պատասխան: Գիշերամիզությունը համարվում է բազմագործոն խնդիր, կարող են ընդգրկված լինել տարբեր ֆուկցիոնալ համակարգեր, ուստի անհրաժեշտ է համալիր ուսումնասիրություն տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ՝ նյարդաբան, ուրոլոգ, քնի խանգարումների մասնագետ և այլն: 

 

Վիկա

Հարց: Հարգելի բժիշկ, ես 20 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 25:  Սեռական հարաբերություն ունենում ենք ամեն 5-րդ օրը մեկ: Դա նորմա՞լ է:

Պատասխան: Ամուսինների միջև սեռական կյանքի ռիթմը ձևավորվում է որոշակի ժամանակ համատեղ սեռական կյանքով ապրելուց հետո: Այն պայմանավորվում է հիմնականում ամուսինների սեռական կոստիտուցիայի տիպով՝ ուժեղ, միջին և թույլ: Եթե սեռական կյանքի ռիթմը բավարարում է ամուսիններին, ապրում են հոգեսեքսուալ բավարարություն, ապա դա տվյալ զույգի համար համարվում է նորմա:

 

Արամ

Հարց: Բարև Ձեզ, հարգելի մասնագետ: Ես 23 տարեկան եմ, ունեմ մշտական զուգընկերուհի, նրա հետ ամեն ինչ շատ լավ է անկողնում, բայց 1 օր առաջ ես ունեցա հարաբերություն մեկ այլ աղջկա հետ առանց պահպանակի՝ համոզված լինելով, բայց սեքսը սկսելուց 3 րոպե անց անդամս թուլացավ և էրեկցիայի չեկավ նույնիսկ առավոտյան: Դա առաջին անգամ էր ինձ մոտ: Շատ եմ անհանգստանում, խնդրում եմ, օգնեք հասկանալ պատճառը և լրջությունը: 

Պատասխան: Սա կարելի է համարել իրավիճակային գործոններով պայմանավորված էրեկտիլ դիսֆունկցիա (էրեկտիլ դիսֆունկցիայի պաթոռեֆլեկտոր տեսակ): Այն պայմանավորված է գլխավորապես ոչ օրգանական գործոններով, այսինքն՝ առանց  էրեկցիայի պրոցեսի բարդ մեխանիզմների խանգարման: Այս պարագայում կամ անհատն ինքն է հաղթահարում հոգեբանական բարդույթը կամ պահանջվում է սեքսոլոգիական բուժում: 

 

Հովհաննես

Հարց: Բարև Ձեզ: Սեռական հարաբերությունները և ձեռնաշարժությունը շատ կարճ են տևում: Դրա դեմ բուժում կա՞: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Սա համարվում է վաղաժամ սերմնաժայթքում: Այն բավական հաճախ հանդիպող խնդիր է և պայամավորված է տարբեր գործոններով: Ձեր պարագայում, կարծում եմ, առկա է վաղաժամ սերմնաժայթքման առաջնային տեսակը, որի բուժումը բավականին տևական է և իրականացվում է սեքսոլոգիական հատուկ մշակված սխեմայով:

 

Անուշ

Հարց: Ես արդեն 3 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ կարողանում երեխա ունենալ. ամուսնուս առնանդամը ցավում է, երբ պահպանակով չի անում: Միգուցե պահպանակի խոնավությու՞նն է պատճառը: Պահպանակի առաջամասը կտրում է, որպեսզի հեղուկը թափանցի, և հեղուկը մտնելիս մրմռում է ինձ մոտ: Հնարավո՞ր է՝ բորբոքում լինի: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Կարծում եմ՝ այս պարագայում առկա են մի քանի խնդիրներ: Նախ՝ տղամարդու մոտ արձանագրվող ցավը կարող է պայմանավորված լինել առնանդամի անատոմիական խնդիրներով և/կամ կնոջ մոտ` հնարավոր վագինիզմի երևույթներով: Չի բացառվում նաև որոշակի բորբոքային խնդիրների առկայություն: Ուստի անհրաժեշտ է անցնել խորհրդատվություն՝ պարզելու այս բազմագործոն խնդրի առաջացման մեխանիզմները:

 

Անուշ

Հարց: Հնարավո՞ր է` պրիսիպկան չբերություն առաջացնի, խանգարի հղիանալուն: Շնորհակալություն:

Պատասխան: Տեսականորեն հնարավոր է, քանի որ կախված դրա բաղադրությունից և հավելյալ նյութերի առկայությունից, հնարավոր է արգելակվի սերմնաբջիջների շարժունակությունը: 

 

Մանիկ

Հարց: Խնդրում եմ, պատասխանեք: Հնարավո՞ր է` վաղաժամ սերմնաժայթքումը կապված լինի անդամի բարակ լար կոչվածի առկայությունից:

Պատասխան: Ընդհանրապես վաղաժամ սերմնաժայթքումը բազմագործոն հիվանդություն է, կարող է պայմանավորված լինել սերմնաժայթքման կեղևային կամ ողնուղեղային կենտրոնների դիսհարմոնիկ գործունեությամբ, սակայն հնարավոր են նաև տեղային  (լոկալ) անատոմիական խնդիրները (այս պարագայում կարճ սանձիկը) ունենան որոշակի դերակատարություն:

 

Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ի՞նչ անեմ, որ չհղիանամ, ունեմ 1 բալիկ: 

Պատասխան: Գոյություն ունեն բեղմնականխման մի շարք մեթոդներ, որոնք ունեն իրենց առավելությունները և թերությունները: Ընդհանրապես որևէ մեթոդ չի ապահովում 100 տոկոս արդյունավետություն: Երբեմն խորհուրդ է տրվում համակցել 2 մեթոդներ: Ձեր պարագայում, երբ արդեն ունեք երեխա, կարող եք կիրառել ներարգանդային պարույրի մեթոդը և/կամ մեխանիկական մեթոդը  (պահպանակ):

 

Նադիկո

Հարց: Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում. սեռական հարաբերությունից հետո սերմը թափվում է հեշտոցիցս: Ինչի՞ հետ է դա կապված:

Պատասխան: Սովորաբար սեռական հարաբերությունից հետո հնարավոր է սերմնահեղուկի որոշակի քանակի արտահոսք հեշտոցից, սակայն եթե դա լինում է ամբողջապես, ապա հնարավոր է պատճառ հանդիսանա անպտղության: Ուստի այդ պարագայում խորհուրդ է տրվում կիրառել կոնքի տակ որոշակի բարձրություն՝ թեքություն ապահովելու համար: