«Էրեկցիայի հետ կապված խնդիր չունեմ, բայց ոչ մի կերպ ավարտին չեմ հասնում. ո՞րն է խնդիրը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի  համալսարանական կլինիկայի  ղեկավար  Սևադա Հակոբյանը  պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Աննա

Հարց: Ամուսինս 25 տարեկան է: Հնարավո՞ր է առանց բժշկի միջամտության, առանց ցավի, անդամի «բարակ լար» կոչվածը հետ տանել և բացել ամբողջությամբ: Կանխավ շնորհակալություն:

 Պատասխան: Կարծում եմ` խոսքն  առնանդամի սանձիկի մասին է, որը խնդիր է հարուցում, երբ լինում է «կարճ սանձիկ»։ Այդ պարագայում այն խանգարում է առնանդամի լիարժեք էրեկցիային, երբեմն պատճառ է հանդիսանում էրեկցիայի ժամանակ անդամի թեքման, ինչը խոչընդոտում է սեռական հարաբերությունը: Եթե վերոհիշյալ գործոններն առկա են, ապա լուծումը միայն վիրահատական է՝ սանձիկի հատում կամ սանձիկի պլաստիկա:

Անուն: Հովհաննես

Հարց: Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ տեսնել բժշկին:

Պատասխան: Ես աշխատում եմ Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայում, նաև ղեկավարում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնը, ք. Երևան, Աբովյան 58, հեռ. 094/46-49-18:

Անուն: Սամվել

Հարց: Հարգելի մասնագետ, ես ամուսնացած եմ, ապրում եմ սեռական կյանքով: Վերջերս որոշել ենք օգտվել պահպանակից, բայց հանդիպում եմ այսպիսի մի խնդրի` անկախ իմ գրգռվածության աստիճանից, հենց հագնում եմ պահպանակը, վայրկյաններ անց առնանդամս թուլանում է: Այսպես, կարելի է ասել, եղել է միշտ: Խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք խորհրդով: Ինչի՞ հետ կարող է կապված լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հաճախ մեր կլինիկական գործունեության ժամանակ առնչվում ենք այդ խնդրին, երբ հորդորում ենք պացիենտներին կիրառել պահպանակ` անվտանգ սեռական կյանք ունենալու, սեռավարակներից կամ անցանկալի հղիությունից խուսափելու համար: Պահպանակի կիրառման ժամանակ էրեկցիայի կորուստը երբեմն կարելի է բացատրել զգացողությունների որոշակի իջեցմամբ, երբեմն նաև դա կրում է հոգեբանական, սովորութային բնույթ: Այդ ժամանակ խորհուրդ է տրվում կիրառել գերբարակ պատերով լատեքսային պահպանակներ՝ զերծ որևէ արոմատիկ կամ այլ հավելանյութերից, և փորձել չսևեռվել պահպանակի կիրառման փաստի վրա:

Անուն: Օֆելյա

Հարց: Սեռակաան հարաբերության ընթացքում հաճույք զգում եմ, բայց այն երբևէ օրգազմի չի հասնում: Ասացեքխնդրում եմո՞րն է պատճառը, դա ֆիզիոլոգիակա՞ն, թե՞ հոգեբանական խնդիր է, և ի՞նչ անել:

Պատասխան: Կանանց մոտ երբեմն լինում է այն թյուր պատկերացումը, որ օրգազմն ինչ-որ գերբնական հաճույքաբեր վիճակ է, և պետք է ուղեկցվի «արտասովոր» երևույթներով: Այդ պատճառով երբեմն կանայք սևեռվում են այդ պրոցեսի վրա, սեռական հարաբերության ժամանակ անընդհատ սպասում են, թե երբ է լինելու այդ «գերբնական» կոչվածը, և չեն զգում հոգեսեքսուալ բավարարվածություն: Պետք է ասել, որ օրգազմի հասնելը կնոջ մոտ կապված է ռեգուլյար սեռական կյանքի հետ, և այդ հմտությունը երբեմն  կարող է ձևավորվել ծննդաբերությունից հետո:

Անուն: Անանուն

Հարց: Բարև Ձեզ, ես 35 տարեկան եմ: 5 տարի է՝ ամուսնացած եմ, սեռական կյանքս շատ բուռն է ու ակտիվ,  միայն կնոջս հետ: Հղիությունից պաշտպանվելու համար վերջին պահին ձեռքով եմ հանգստացել, հիմա մոտ 6 ամիս կլինի, որ անդադար կարող եմ սեքսով զբաղվել, միշտ ցանկություն ունեմ: Էրեկցիայի հետ կապված խնդիր չունեմ, բայց ոչ մի կերպ ավարտին չեմ հասնում: Խնդրում եմ, ասեք` որն է խնդիրը:

Պատասխան: Սա բավականին բարդ խնդիր է և պայմանավորված է բեղմնականխման սխալ մեթոդի կիրառմամբ՝ այն է ընդհատված սեռական ակտ, որն ավարտվել է ձեռնաշարժությամբ: Այս մեթոդի տևական կիրառման դեպքում անհատի մոտ ձևավորվում է պաթոլոգիական ֆիքսացիա՝ ձեռնաշարժման միջոցով սեռական հարաբերությունը ավարտելու, և հեշտոցային սերմնաժայթքումը դառնում է անհնար: Սեքսոլոգիական տեսանկյունից ձևավորվում է ejaculation tarda (դժվարացած կամ ուշացած սերմնաժայթքում) ֆենոմենի արտահայտված տարբերակը: Միանշանակ պահանջվում է սեքսոլոգիական բուժում, այն փոքր-ինչ տևական է, սակայն լինում է արդյունավետ:

Անուն: Քեթի

Հարց: Բարև Ձեզ: Ես ամուսնացած եմ արդեն 1 տարի 6 ամիս, շատ սիրում եմ իմ ամուսնուն: Ունեմ մեկ խնդիր` նախքան հարաբերությունը չեմ գրգռվում, բայց օրգազմ ապրում եմ, նույնիսկ մի քանի անգամ, կասե՞ք՝ դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Նշեմ նաև, որ երեխա դեռ չունենք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Ըստ նկարագրության, կարծում եմ, խոսքը հեշտոցի ոչ բավարար խոնավացման մասին է, քանի որ գրգռման փուլը բնորոշվում է հեշտոցի լուբրիկացիայով: Այս խնդիրը հիմնականում պայմանավորված է կանացի հորմոնների՝ էստրոգենների ոչ բավարար մակարդակով արյան մեջ: Սակայն, եթե օրգաստիկ ֆունկցիան պահպանված է, ապա նաև կարող եք լյուբրիկանտ գելեր կիրառել:

Անուն: Արտակ

Հարց:Ասացեք, խնդրում եմ, առանց միջամտության հնարավո՞ր է անդամի բարակ սանձիկը պոկել, ինչպես նաև ցավո՞տ է, թե ոչ:

Պատասխան: Կարծում եմ` խոսքն  առնանդամի սանձիկի մասին է, որը խնդիր է հարուցում, երբ լինում է կարճ սանձիկ։ Այդ պարագայում այն խանգարում է առնանդամի լիարժեք էրեկցիային, երբեմն պատճառ է հանդիսանում էրեկցիայի ժամանակ անդամի թեքման, ինչը խոչընդոտում է սեռական հարաբերությունը։ Եթե վերոհիշյալ գործոններն առկա են, ապա լուծումը միայն վիրահատական է` սանձիկի հատում կամ սանձիկի պլաստիկա: