«Ինչի՞ց է առաջանում վաղ սերմնաժայթքում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար

Սևադա Հակոբյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ին ուղղված հարցերի հերթական խմբաքանակին:

 

Արտակ

Հարց: Ասացեք, խնդրում եմ, առնանդամի բարակ սանձիկի վիրահատությունը բա՞րդ, ցավո՞տ ու երկարատև՞ պրոցես  է: Ու՞մ է անհրաժեշտ դիմել` հարցին ճիշտ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն:

 

Պատասխան: Առնանդամի սանձիկի վիրահատությունը կատարվում է այն ժամանակ, երբ առկա է կարճ սանձիկ, և/կամ այն խանգարում է լիարժեք էրեկցիային, առնանդամի պրկման ժամանակ պատճառ է հանդիսանում գլխիկի ծռման դեպի ներքև, խոչընդոտում է գլխիկի լիարժեք բացմանը: Վիրահատության ժամանակ կատարվում է կամ սանձիկի հատում, կամ պլաստիկա՝ երկարացում: Այն կարող են իրականացնել ուրոլոգները, պլաստիկ վիրաբույժները, բարդ չէ, և պրոցեդուրան երկար չի տևում:

 

Անանուն

Հարց: Հարգելի բժիշկ, եթե վաղաժամ սերմնաժայթքումը կապված է առնանդամի բարակ սանձիկի առկայության հետ, արդյո՞ք վիրահատությունից հետո այն կվերականգնվի:

 

Պատասխան: Երբեմն կարճ սանձիկը կարող է վաղաժամ սերմնաժայթքմանը նպաստել, սակայն վաղաժամ սերմնաժայթքման ձևավորման մեխանիզմում կան նաև շատ այլ գործոններ ևս, ուստի միանշանակ հնարավոր չէ պնդել, որ այդ պրոցեդուրան կլինի արդյունավետ: Առնանդամի սանձիկի վիրահատությունը կատարվում է այն ժամանակ, երբ առկա է կարճ սանձիկ, և/կամ այն խանգարում է լիարժեք էրեկցիային, առնանդամի պրկման ժամանակ պատճառ է հանդիսանում գլխիկի ծռման դեպի ներքև, խոչընդոտում է գլխիկի լիարժեք բացմանը: Վիրահատության ժամանակ կատարվում է կամ սանձիկի հատում, կամ պլաստիկա՝ երկարացում: Այն կարող են իրականացնել ուրոլոգները, պլաստիկ վիրաբույժները, պրոցեսը բարդ չէ, և պրոցեդուրան երկար չի տևում:

 

Քրիստինա

Հարց: Իմ ամուսինը գտնվում է երկրից դուրս, ուստի մեզ մոտ սեռական կյանքը տեղի է ունենում 2-3  ամիսը մեկ անգամ, և նա շատ շուտ է վերջացնում: Արդեն 3 տարի է՝ դիմել ենք մասնագետի, սակայն ոչ մի արդյունքի չենք հասել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Նախ պետք է ասել, որ վաղաժամ սերմնաժայթքման բուժման կարևոր պայման է հանդիսանում ռեգուլյար սեռական կյանքը, ուստի ձեր պարագայում կա որոշակի դժվարություն այդ հարցում: Սեռական համակարգը գործում է որպես օրգանիզմի անընդհատ ֆուկցիոնալ ակտիվություն իրականացնող համակարգ, և այդ պարագայում տևական դադարը՝ աբստինենցիաները, վատ են անդրադառնում դրա կարգավորման վրա: Սակայն վստահ պետք է ասել, որ եթե կարգավորվի սեռական ռեգուրյար ակտիվությունը և իրականացվի միաժամանակ բուժում, արդյունքը կլինի գոհացուցիչ:

 

Մարգարիտա

Հարց: Հարգելի մասնագետ, վերջերս զգում եմ, որ չեմ գրգռվում. զուգընկերս համբուրում է ամբողջ մարմինս, սիրում, գուրգուրում է, ես ոչինչ  չեմ զգում: Խնդիրը ֆիզոլոգիակա՞ն է, թե՞ մտավոր կամ հոգեբանական: Նշեմ, որ նոր ենք սկսել հանդիպել:

 

 

Պատասխան: Կնոջ մոտ էրոգեն ռեակտիվականության արգելակումը՝ ինչը  Դուք նկարագրում եք, մեծապես ոչ օրգանական պատճառներով է պայանավորված, չնայած հնարավոր է նաև որոշակի հորմոնների դիսբալանս: Երբեմն դերակատարություն են ունենում զուգընկերոջ վարքագծային որոշ առանձնահատկութուններ, զույգի սեռական գուրգուրանքների թույլատրելիության շրջանակի անհամապատասխանությունը և բազմաթիվ այլ սեքսոլոգիական գործոններ: Խնդիրը հնարավոր է կարգավորվել որոշ ադապտացիոն շրջանից հետո, իսկ հակառակ դեպքում կպահանջվի սեքսոլոգիական բուժում /կորեկցիա/: