«Ամուսնուս սերմի քանակը 1 միլլիոն է: Հնարավո՞ր է հղիություն». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները 

Հարց/Պատասխան

Գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:


Անուն
: Տաթև

Հարց: Բարև Ձեզ, ես հղի եմ, դեռ չեմ անցել հսկողության տակ: Վերջին դաշտանը հոկտեմբերի 20-ին է եղել: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ պետք է անցնեմ հսկողության տակ:

Պատասխան: Դուք գտնվում եք 27 շաբաթ հղիության շրջանում և անհրաժեշտ է շտապ հաշվառվել` հետագայում բարդություններից խուսափելու համար:


Անուն: Մանե

Հարց: Բարև Ձեզ, ես դեկտեմբերի 3-ին գնացել եմ ՈՒՁՀ-ի: Ինձ ասեցին, որ 5 շաբաթական հղի եմ: Առաջին հղիությունս է, և հիմա ունեմ ցավեր որովայնի հատվածում ու մի քանի օր կլինի՝ շականակագույն արտադրություն է գալիս: Ամսի 26-ին նորից գնացի ՈՒՁՀ-ի: Ասեցին՝ 6 շաբաթ ու կես է հղիությունս, բայց պետք է լիներ 8 շաբաթական, ու ոչ մի կենդանության նշաններ չեն երևում պտղի մոտ: Խնդրում եմ, բժիշկ ջան, ասեք՝ ինչպե՞ս պահեմ հղիությունս:

Պատասխան: Անհրաժեշտ է խորիոնային գոնադրոտրոպին հորմոնի դինամիկ կոնտրոլ, որը կհաստատի կամ կհերքի հղիության զարգացումը:


Անուն: Աննա

Հարց: Բարև Ձեզ: Ամուսնուս սերմի քանակը 1 միլլիոն է: Հնարավո՞ր է հղիություն: Շնորհակալություն:

Պատասխան: Կախված է ոչ միայն քանակական, այլ նաև որակական բնութագրից: Անհրաժեշտ է դիմել անդրոլոգի խորհրդատվության:


Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մի հարց է անհանգստացնում: Ինձ թվում է՝ հղի եմ, բայց չեմ կարողանում հստակ հասկանալ՝ այդպե՞ս է թե ոչ: Դաշտանս 3 օր ուշացավ: Շատ քիչ էր արտադրությունն ու սկզբում մուգ շագանակագույն էր, հետո բաց վարդագույն դարձավ: 2 օր էլ չտևեց: Թեստի արդյունքը բացասական էր: Անալիզ եմ հանձնել, դիագնոստիկ կենտրոնում ասեցին՝ հստակ չենք կարող ասել  (ԽԳՉ 29,3):

Պատասխան: Անհրաժեշտ է ԽԳՉ դինամիկ հսկողությունը մեկ շաբաթ անց կրկնել: Եթե կա ԿԳՉ-ի բարձրացում, ապա հղիությունը զարգանում է, իսկ եթե ցուցանիշը ցածր է, հղիություն չկա:


Անուն: Անահիտ

Հարց: 3 ամիս առաջ 10 շաբաթական հղիությունս ընդհատվեց: Անալիզներն ամեն ինչ մաքուր ցույց տվեցին: Բժիշկը վերագրեց գրիպին, որով այդ ժամանակ վարակված էի: Ասաց, որ որոշ ժամանակ անց կարելի է նորից հղիանալ: Անցել է 3 ամիս: Արդյոք, բավարար է 3 ամիսը:

 

Պատասխան: Եթե անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել եք, և չկա որևէ պաթոլոգիկ ախտահարումներ, ապա կարելի է :