«6 ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն չեմ հղիանում: Ո՞րն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին պատասխանում է գինեկոլոգը 

Հարց/Պատասխան

 «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«6 ամիս է՝ ամուսնացած եմ, սակայն չեմ կարողանում հղիանալ: Դաշտանը տեղի է ունենում 34 օր դադարով: Նշեմ, որ գոտկատեղի ցավից բացի, որևէ այլ գանգատ չունեմ: Ո՞րն է չհղիանալուս պատճառը»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

-Բարև Ձեզ: Ամուսնական զույգը համարվում է անպտուղ, եթե կինը մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի պարագայում առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու չի հղիանում:

 

Գոտկատեղի ցավի պատճառն անհրաժեշտ է պարզել. այն կարող է լինել ոչ միայն գինեկոլոգիական:

 

Գինեկոլոգիական պատճառները պարզելու նպատակով պետք է անցնեք գինեկոլոգիական զննում, կատարեք փոքր կոնքի խոռոչի սոնոգրաֆիա, հետազոտվեք՝ պարզելու ինֆեկցիաների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը, ինչպես նաև անցնեք արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն: