«Մեկ շաբաթ հետո պետք է ծննդաբերեմ: Մի քանի օր է՝ արտադրություն ունեմ: Ի՞նչն է պատճառը». «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին պատասխանում է գինեկոլոգը  

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«Բարև Ձեզ, մեկ շաբաթ հետո պետք է ծննդաբերեմ: Մի քանի օր է՝ արտադրություն ունեմ: Կասե՞ք՝ ինչից կարող է լինել»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

-Բարև Ձեզ: Հնարավոր է՝ Ձեր նշած արտադրությունը լինի լորձային խցանի դրսևորում՝ հաշվի առնելով Ձեր հղիության ժամկետը: Տվյալ երևույթը վկայում է արգանդի պարանոցում կատարվող փոփոխությունների մասին, այսինքն՝ սկսվում է պարանոցի փափկելու և բացվելու գործընթացը, դրա նախապատրաստումը ծննդաբերական գործունեությանը: Սակայն արտադրությունը կարող է լինել նաև ինֆեկցիայի կամ սնկային խնդրի դրսևորում, դրա համար անհրաժեշտ է դիմել Ձեզ հսկող բժշկին: