«Հինգ շաբաթականում արհեստական ընդհատվել է հղիությունս. կարո՞ղ եմ կրկին հղիանալ». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«Բարև Ձեզ, ես 22 տարեկան եմ: Արդեն 2 տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ 1 տարեկան, 2 ամսական աղջիկ: 7 ամիս առաջ հղիացել էի, բայց 5 շաբաթական ժամկետում արհեստական վակուումով ընդhատել եմ հղիությունս: Ե՞րբ խորուրդ կտաք նորից հղիանալ: Եվ 3 ամիս է՝ ամեն ամիս 1 կամ 2 օրով դաշտանս առաջ է ընկնում: Ի՞նչը կլինի դրա պատճառը»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

-Բարև Ձեզ, հղիություն կարող եք պլանավորել արդեն հիմա: Հղիության հետագա բարեհաջող ընթացքի վրա ավելի վստահ լինելու համար խորհուրդ կտամ անցնել անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո կարող եք հղիանալ: Ինչ վերաբերում է հղիության արհեստական ընդհատմանը, ապա պատշաճ կատարված ընդհատման պարագայում հետագա վտանգ չի սպառնում: Սակայն պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր արհեստական ընդհատված հղիություն բարձրացնում է հետագայում չհղիանալու հավանականությունը: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլին, ապա 1-2 օրվա փոփոխությունը խնդիր չէ, ուստի անհանգստանալու կարիք չկա: