«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զգացել եմ հղիության նշաններ, սակայն այսօր դաշտան սկսվեց: Ի՞նչ է կատարվում». պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.

«Բարև ձեզ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զգացել եմ հղիության նշաններ: Զգում էի, որ հղի եմ, բայց թեստ չեմ արել: Այսօր դաշտան սկսվեց: Կասե՞ք՝ ի՞նչ է կատարվում»:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

        - Բարև Ձեզ, հղիության նշանները, որոնք կինը կարող է զգալ՝ գլխապտույտ, սրտխառնոց, քնկոտություն, թուլություն, կրծքերի հատվածում պնդացում կամ ցավ,  հավանական նշաններ են: Նման երևույթների առկայության պարագայում հղիության մասին հավաստի տվյալ կարող է տալ սոնոգրաֆիկ հետազոտությունը: Իսկ տվյալ դրևորումները կարող են նաև վկայել նախադաշտանային համախտանիշի մասին: Եթե Ձեզ մոտ նման երևույթներն առաջին անգամ չեն,  դիմեք գինեկոլոգի՝ պարզելու պատճառները, և եթե դրանք նախադաշտանային համախտանիշի նշաններ են, ապա գինեկոլոգը կնշանակի համապատասխան բուժում: