5 շաբաթական հղի եմ, արդեն երկու օր է՝ ջերմում եմ: Դա վտանգավո՞ր է պտղի համար. «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն` Հռիփսիմե

Հարց՝ 5 շաբաթական հղիության ժամանակ ինչի՞ համար են նշանակում Կարդիոասպիրին: Առաջին հղիությունս եղել է չզարգացող, հնարավո՞ր է՝ նմանատիպ բարդություններից խուսափելու համար լինի:

Պատասխան՝ Հնարավոր է՝ նշանակումը հիմնավորված լինի անամնեստիկ տվյալներով՝ նախորդ հղիության խնդիրների հետ կապված։

 

Անուն` Անի

Հարց՝ 5 շաբաթական հղի եմ, արդեն երկու օր է՝ ջերմում եմ 37 աստիճան: Այլ գանգատներ չունեմ: Դա վտանգավո՞ր է պտղի համար։

Պատասխան՝ Նախ՝ պետք է պարզել ջերմության պատճառը։ Դիմեք թերապևտի։

 

Անուն` Դինա

Հարց՝ Բարև Ձեզ: Ես 20 տարեկան եմ, զուգընկերոջս հետ չեմ ունեցել սեռական հարաբերություն: Հանդիպել ենք, հպումներ եղել են, համբույր, շոյանքներ եղել են: Ոչինչ չի թափանցել հեշտոց՝ ոչ մատ, ոչ ինչ-որ իր ու ոչ էլ առավելևս առնանդամ: Ձեռնաշարժությամբ նույնպես չեմ զբաղվել: Ցավեր չեմ զգացել, արյան հետքեր՝ նույնպես (բացի դաշտանի օրերից): Այս դեպքում, խնդրում եմ, ասեք՝ հնարավոր է՝ կուսաթաղանթս վնասվի, այսինքն՝ այդ զգացողությունները, հպումները, շոյանքները  հնարավո՞ր է՝ հանգեցնեն կուսաթաղանթի վնասման կամ պատռման: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Առանց ֆիզիկական ներգործության՝ վնասում հնարավոր չէ։

 

Անուն` Սեդա

Հարց՝ Բարև Ձեզ, ես 5 տարի է՝ ամուսնացած եմ, երեխա չունեմ: 2 անգամ դիմել եմ բժշկի: Պատճառը վարակն էր՝ տրիխոմոնազ էր կոչվում: Մարտի 20-ին ամուսնուս հետ գնացինք բժիշկի, բուժում նշանակեց: Կուրսը 10 օր էր: Դեղերի ընդունման 6-րդ օրը թեսթ  արեցի, քանի որ 5 օր ուշացել էր դաշտանս: Արդյունքը դրական էր: Բայց 6 օր խմել եմ այդ դեղերը՝ գումարած, որ 2 շաբաթ առաջ ուժեղ ատամի ցավ ունեի ու դարձյալ դեղեր եմ խմել, այնուհետև գնացել եմ ատամնաբույժի մոտ, ով ներարկում է կատարել՝ ատամս հեռացնելու համար: Խնդրում եմ՝ ասեք՝ այդ դեղերը ազդեցություն կունենա՞ն հղիության վրա:

Դեղերի ցանկը՝ ստորև՝

1.Յունիդոկս

  1. Վիլպրաֆեն
  2. Ազիբիոտ
  3. Ֆլուկոնազոլ
  4. Տերժինալ
  5. Նեմիսիլ
  6. Կետոնալ
  7. Ցիտրամոն

 

Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան՝ Հղիության առաջին եռամսյակում դեղորայքի օգտագործումից աշխատում ենք զերծ մնալ՝ դրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու հաար։ Այս պարագայում միանշանակ չէ բացասական ազդեցությունը։ Դիմեք մասնագետի, սահմանեք հսկողություն հղիության և զարգացման ընթացքում։

 

Անուն` Աստղիկ Պողոսյան

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, մի քանի տարի առաջ զբաղվել եմ ինքնաբավարարմամբ, սակայն ոչինչ հեշտոց չեմ ներհրել և անգամ ձեռքս չի դիպչել: Ինքնաբավարարվել եմ՝ փափուկ կտորի միջոցով սեռական օրգանս քսելով մի տեղին, բայց արյուն է եկել քիչ քանակությամբ: Հնարավո՞ր է՝ դա կուսաթաղանթի պատռում է, եթե արյուն է եղել:

Պատասխան՝ Առանց ֆիզիկական ներգործության վնասում հնարավոր չէ։ Արյան առկայության պատճառը  հասկանալու նպատակով անցեք գինեկոլոգիական զննում։

 

Անուն` Աննա

Հարց՝ Բարև Ձեզ: Ծննդաբերությունից հետո դաշտան չեմ ունեցել և հղիացել եմ: Սպասում եմ զույգ բալիկների: Դա վտանգավո՞ր է առողջության համար:

Պատասխան՝ Շնորհավորում եմ։ Հնարավորինս շուտ դիմեք մասնագիտական օգնության։ Համապատասխան խնամքի, անհրաժեշտության պարագայում նաև բուժման դեպքում ամեն ինչ բարեհաջող կլինի։