«Հղիության ընթացքում հեշտոցին պահվող տաք ցնցուղը վիժման պատճառ կարո՞ղ է դառնալ». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն` Աննա

 

Հարց՝ Բարև Ձեզ, ես 21 տարեկան եմ, ամուսնացած եմ, մի քանի շաբաթական հղի եմ, բայց վերջերս նկատեցի շականակագույն արտադրություն: Հնարավո՞ր է՝ վիժման նշան լինի: Եվ հնարավոր է՝ հեշտոցին պահվող տաք ցնցուղը վիժման պատճառ դառնալ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Արտադրությունը կարող է վկայել առկա խնդիրների մասին, որոնք կարող են հանգեցնել վիժման: Տաք ցնցուղից աշխատեք զերծ մնալ:

 

 

Անուն` Իրինա

Հարց՝ Բարև Ձեզ, խնդրում եմ՝ ասեք՝ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցից ձայներ գալու պատճառը որն է։

Պատասխան՝ Դա նորմալ երևույթ է, մի անհանգստացեք:

 

 

Անուն` Արինա Հովհաննիսյան

Հարց՝ Ես 33 տարեկան եմ, ամուսնացած և ունեմ 12 տարեկան բալիկ: 1 տարուց ավելի է՝ չի հաջողվում հղիանալ, անալիզների պատասխանները նորմայի մեջ են: Այս ամիս 2 անգամ դաշտան եմ ունեցել, մտահոգ եմ՝ ինչի հետևանք կարող է լինել: Փետրվարի 26-ին ունեցել եմ դաշտան, մարտի ընթացքում չեմ ունեցել, ապրիլի 12-ին սկսվել է դաշտանը, ապրիլի 15-ին հանձնել եմ հորմոնների անալիզ, հորմոնալ խախտումներ չկային: Ապրիլի 26-ին նորից սկսվել է դաշտանս:

Պատասխան՝ Առաջին բալիկից հետո ունեցե՞լ եք, արդյոք, հղիություններ:

 

 

Անուն` Գոհար

Հարց՝ Արդեն չորս ամիս է՝ տեղադրել են ՆԱՊ,  դրանից հետո դաշտանիս օրերին արյուն շատ քիչ եմ ունենում և այն մեկ օրից ավելի չի տևում: Կարո՞ղ եք ասել՝ ինչ խնդրի դեպքում է դա հնարավոր: Նշեմ, որ օգտագործում եմ յարին դեղորայքը:

Պատասխան՝ Հորմոնալ դեղորայքի կիրառման ընթացքում արյունային արտադրության սակավությունը նորմալ է, մանավանդ երբ այն օգտագործում եք երկար ժամանակ:

 

 

Անուն` Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ, դաշտանի սկսվելուն 3 օր դեռ կա, բայց արդեն երկու օր է՝ սպիտակավուն, առատ արտադրություն ունեմ: Արդեն մի քանի օր է՝ մոտս թեթև սրտխառնոց կա, քաղցի զգացում եմ ունենում, թուլություն եմ նաև զգում: Հնարավո՞ր է՝ հղիության նշան լինի, թե՞ պարզապես դաշտանին է պատրաստվում օրգանիզմս:

Պատասխան՝ Հնարավոր հղիությունը հաստատելու կամ հերքելու համար՝ կարող եք արդեն իսկ դիմել թեստի օգնությանը:

 

Անուն` Ժասմինա

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժշիկ, ինձ մոտ վիժում է եղել 8 շաբաթականում, պատճառը չզարգացող հղիությունն է: 6 շաբաթականից հետո պտուղն այլևս չի զարգացել: Անցել է արդեն 1 ամիս 5 օր, բայց դեռ դաշտան չի եղել, հիմա կարո՞ղ եմ դիմել բժշկի և անալիզներ հանձնել, թէ՞ պետք է ապասեմ մինչև դաշտանի սկսելուն: Եվ հնարավոր է  2-րդ հղիություն վիժումից հետո:

Պատասխան՝ 2-րդ հղիությունը հնարավոր է, մի՛ անհանգստացեք: Պարզեք նախորդ հղիության ձախողման պատճառը, լավ կլինի՝ հետազոտություններն անցնեք ստաբիլ դաշտանի կարգավորումից հետո: