«Արգանդի թեքվածությունը կարո՞ղ է ազդել հղիույթյան վրա». «Իմ փոքրիկին» ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

 

Անուն՝ Երանկա

Հարց՝ Բարև Ձեզ, իմ առաջին հղիությունից հետո 5 տարի է սեռական հարաբերությունների ժամանակ պաշտպանվել ենք ընդհատված սեռական հարաբերություների միջոցով: Արդյոք դա նորմալ է: Արդեն 3 ամիս է՝ նորմալ հարաբերություն ենք ունենում, սակայն չեմ հղիանում: Նշեմ, որ առաջին երեխայիս հղիությունից առաջ էրոզիայի դեմ բուժում եմ ստացել, սակայն երեխայի ծննդից հետո չեմ ստուգվել: Ընդհատված սեռական հարաբերությու՞նը, թե՞ էրոզիան է պատճառը, որ չեմ հղիանում:

Պատասխան՝ Սերմնահեղուկի ներթափանցման բացակայության պարագայում հղիություն հնարավոր չէ:

 

 

Անուն՝ Մարինա

Հարց՝ Բարև Ձեզ, անցյալ տարի մայիսին, ցավոք, կորցրել եմ իմ առաջին բալիկին, մի տարի բուժվելուց հետո նոր-նոր կարող եմ հղիանալ: Ամբողջ միտքս հղիանալու մասին է, հնարավոր է՝ դա ազդի հղիանալու վրա: Շատերն ասում են՝ ընդհանրապես չպետք է դրա մասին մտածել: Որքանո՞վ է դա ճիշտ:

Պատասխան՝ Հոգեհուզական վիճակն ունի իր ազդեցությունը օրգանիզմում իրականացվող բոլոր պրոցեսների վրա: Մի՛ լարվեք:

 

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ, ես ունեցել եմ ուժեղ ցավով ուղեկցվող դաշտան: Հաճախ եմ դիմել բժշկի, ինձ ասել են, որ ունեմ արգանդի վզիկի թեքվածություն և ցավերը կմեղմանան ամուսնանալուց հետո: 5 ամիս է՝ արդեն ամուսնացած եմ, դաշտանի ժամանակ ցավ չեմ ունենում: Արդյոք արգանդի թեքվածությունը կարող է ազդել հղիության վրա:

Պատասխան՝ Բարև Ձեզ, ոչ, արգանդի թեքվածությունը չի ազդի հղիության վրա:

 

 

Անուն՝ Լիկա

Հարց՝ Բարև Ձեզ, 1 տարի է՝ չեմ հղիանում: Ինձ ասել են, որ արգանդափողերի հետ կապված խնդիր ունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպես են ստուգում արգանդափողերը և լապարասկոպիկ եղանակով վիրահատությունն ի՞նչ արժե:

Պատասխան՝ Արգանդափողերի ստուգում կարող եք իրականացնել 2 եղանակներով՝ հիդրոսոնոգրաֆիայի և Ռենտգեն հետազոտության միջոցով: Վիրահատության գումարը պարզեք այն բուժհաստատությունից, որտեղ պատրաստվում եք վիրահատվել: