«Աղջիկս հաճախ է քորում սեռական օրգանը, ի՞նչը կարող է պատճառ լինել». ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Նինա

հարց՝ Բարև Ձեզ, գազիկների համար ի՞նչ անել։ Երեխաս շատ է ուժ տալիս, արդյոք դա վտանգավոր է պորտի համար։

Պատասխան՝ Գազերի խնդիրը հիմնականում երեկոյան ժամերին է սրվում։ Հիմնականում օգնում են տաք լոգանքները, մաշկի շփումը որովայնի շրջանում։ Դեղորայքային միջոցները քիչ էֆեկտիվ են, սակայն որոշ դեպքերում կարող են փոքր ինչ թեթևացնել վիճակը։

 

Անուն՝ Լյուսի

Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս արդեն 40 օրական է, պտուկս շատ կարճ է, սկզբում փորձեցի կերակրել, սակայն հետ էր քաշվում, ստիպված կրկնապտուկով եմ կերակրում։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Ձեր ընտրությունը, իհարկե, կրկնապտուկն է։ Կարող եք փորձել տարբեր արտադրողների կրկնապտումներ և ընտրել Ձեզ համար ամենահարմարը։

 

Անուն՝ Ցողիկ

Հարց՝ Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ, բալիկս աղջիկ է, 4 տարեկան է, հաճախակի ունենում է սեռական օրգանների քոր, նկատվում է լորձանման արտադրություն, բժշկի խորհրդով տվել եմ ճիճվի դեղ, բայց փոփոխություն չեմ նկատում։ Խնդրում եմ՝ ասեք՝ անհանգստանալու կարիք կա։ Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան՝ Մեծ հավանականությամբ սնկային ինֆեկցիա է։ Դիմեք մանկական գինեկոլոգի։

 

Անուն՝ Մերի

Հարց՝ Բարև Ձեզ, աղջիկս 1,6 տարեկան է, օրվա ընթացքում գլուխը մի քանի անգամ քրտնում է, լինում է լացելու ժամանակ է քրտնում, լինում է՝ առամց որևէ պատճառի։ D վիտամին եմ տվել մինչև 8 ամսականը։ հենց 8 ամսականում էլ կտրել եմ կրծքից։ Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյոք անհանգստանալու կարիք ունեմ։

Պատասխան՝ Գլխի քրտնելը, իհարկե, կարող է հուշել D վիտամինի դեֆիցիտի մասին, սակայն պարտադիր չէ, որ հենց դրանից լինի։ Իհարկե շուտ եք դադարեցրել D վիտամինը։ Շարունակեք ևս 4 ամիս առնվազն։