Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
Անուն՝ Վարս
Հարց՝ Բարև Ձեզ, երեխաս 1 տարեկան 6 ամսական է, ատամների ծկթման դժվար փուլում է, ոսկրային խնդիր է առաջացել, մանկաբույժը ասաց, որ կանցնի, ատամներից է, 2 դեղ նշանակեց, բայց բալիկս չի խմում, դժվարությամբ եմ տալիս։ Փոփոխություն չեմ նկատում։ Ի՞նչ խորհուրդ կտաք, կամ ատամներից հնարավո՞ր է նման խնդիր, թե՞ ոչ։
Պատասխան՝ Ես կապ չեմ տեսնում «ոսկրային խնդրի» և ատամների միջև։ Պետք է պարզաբանել բուն խնդիրը։ Գրեք ինձ անձնական նամակով, որպեսզի հասկանամ՝ որն է իրական խնդիրը։
Անուն՝ Էմմա
Հարց՝ Բարև Ձեզ, ինչի հետ է կապված քնած ժամանակ ատամների կրճտացնելը։ Երեխաս 7 տարեկան է, 2 տարի է՝ ունենք այս խնդիրը։ Շնորհակալություն։
Պատասխան՝ Նման ախտանշան կարող է ասկարիդոզի ժամանակ լինել։ Դրա հետ մեկտեղ երբեմն նաև քնած ժամանակ առատ թքարտադրություն է լինում։ Պետք է հետազոտել երեխային։
Անուն՝ Վարդիթեր
Հարց՝ Բարև Ձեզ, կարելի՞ է երեխային լողացնել պոռտը դեր չընկած։
Պատասխան՝ Իհարկե, կարելի է։