Ինչպես է ազդում COVID-19 տղամարդու պտղաբերության վրա

Հարց/Պատասխան

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Վերջին հետազոտությունները փաստում են, որ SARS-CoV-2 (Covid19) վիրուսը գրոհում է արյան կարմիր բջիջների՝ էրիթրթցիտների վրա և կապվում հեմոգլոբինի հետ: Դա հանգեցնում է թթվածնի տեղափոխման խանգարմանը և հյուսվածքների թթվածնաքաղցին։

🔹Օրգանիզմի բջիջներից սերմնաբջիջները առաջիններից են, որ խիստ զգայուն են հիպօքսիայի նկատմամբ: Սկսում է գործակվել օքսիդացիոն սթրեսը, ինչը խիստ բացասական է ազդում տղամարդու բեղմնավորման ունակության վրա: 🔹Սերմնաբջիջները չունեն բջջային անտիօքիդանտային վերականգնվող համակարգեր, ուստի վնասվելուց հետո չեն կարողանում վերականգնվել: Դրանց վրա բացասական ազդեցություն է թողնում նաև COVID19 բուժման ժամանակ կիրառվող հակավիրուսային, անտիբակտերիալ և հորմոնալ (դեքսամետազոն) թերապիան: Սեմնաբջիջների թաղանթում գտնվող չհագեցած ճարպաթթուները նրանց դարձնում են խիստ ընկալունակ օքսիդատիվ սթրեսի ժամանակ ձերբազատվող ագրեսիվ նյութերի նկատմամբ, արդյունքում հանգեցնում են սպերմատոզոիդի ԴՆԹ ֆրագմենտացիայի և տեղի է ունենում բեղմնավորման ունակության կորուստ:

🔻Քանի որ բոլոր վերոհիշյալ գործոնները հանգեցնում են տղամարդու պտղաբերության նվազման, խորհուրդ է տրվում հոգ տանել վերարտադրողական համակարգի մասին և կորոնավիրուսային հիվանդության հաղթահարումից հետո պարբերաբար ստուգել սերմնահեղուկի վիճակը և անհրաժեշտության դեպքում անցնել բուժում:

🔻Օքսիդատիվ սթրեսի բացասական ազդեցությունը մեղմելու և թթվածնի ակտիվ ձևերի բալանսը վերականգնելու համար խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցելուց հետո կիրառել վիտամին E և C, սելեն, կարնիտին, ցինկ, կոէնզիմ Q10:

‼️Կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ պետք է մաքսիմալ հետևել և պաշտպանել նաև վերարտադրողական տարիքում գտնվող մարդկանց պտղաբերության ցուցանիշները: