«Ո՞ր լեզվով շփվել երեխայի հետ, եթե բնակվում ենք հայրենիքից դուրս»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։  

 

Անուն` Հասմիկ

Հարց` Բարև Ձեզ: Բնակվում ենք Ռուսաստանում: Փոքրիկս 1 տարեկան 4 ամսական է: Ո՞ր  լեզվով շփվել երեխայի հետ, որպեսզի խոսքի հապաղում չլինի: Հայերե՞ն, թե՞ ռուսերեն:

Պատասխան՝ Երեխայի հետ շփվեք ձեր ընտանիքում դոմինանտ լեզվով: Եթե իրար հետ խոսում եք հայերեն, ապա երեխայի հետ նույնպես հայերենով շփվեք:  Շրջապատի խոսքի վերաբերյալ բալիկը պատկերացում կկազմի ապագայում, երբ գրեթե ամբողջությամբ կտիրապետի իր մայրենի լեզվին: Իրավիճակային խոսքի ձևավորման սկզբնական փուլում ցանկալի է սկսել խոսել մեկ կոնկրետ լեզվով, այնուհետ նոր լեզուներ ավելացնել, որպեսզի երեխան շփոթմունքի մեջ չընկնի մտքերը շարադրելիս: Այդպես կխուսափեք նաև խոսքային ծանրաբեռնվածությունից: