«Մեկ շաբաթ առաջ իմացել եմ, որ հղի եմ, բայց հիմա դաշտան է սկսվել․ դա նորմա՞լ է»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանը:

 Անուն՝ Դայանա

Հարց՝ Բարև Ձեզ: Ինձ մոտ առանց դեղորայքի ձվազատում տեղի չի ունենում: Ուզում եմ արհեստական բեղմնավորում անել: Կստացվի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Պատասխան՝ Եթե խնդիրը միայն ձվարանների  մեջ է, արտամարմնային բեղմնավորում պետք չէ կատարել: Այն ունի իր բնորոշ ցուցումները:

  

Անուն՝ Ալինա

Հարց՝ Մեկ շաբաթ առաջ պարզել եմ, որ հղի եմ, սակայն դաշտանս կրկին սկսվել է: Արդյո՞ք դա նորմալ է:

Պատասխան՝  Հղիության ժամանակ արյունային արտադրությունը հնարավոր է, բայց անպայման պետք է գտնվել բժշի հսկողության ներքո:

  

Անուն՝ Նունե

Հարց՝ Ամուսինս խմում է  «Լամիկտալ» և այլ երկու տեսակի հանգստացողներ, որոնք օգտագործում են հիմնականում էպիլեպսիայի դեպքում: Նրա մոտ  էպիլեպսիա չէ, մեծ սթրեսի պատճառով են նրան նշանակել տվյալ դեղերը: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք սա կխանգարի հղիանալուն կամ կունենա՞ որևէ հետևանք պտղի վրա, եթե հղիանամ:

Պատասխան՝ Սկզբում անհրաժեշտ է հանձնել սերմի անալիզ: 

 

Անուն՝ Լիլիթ

Հարց՝ Բարև Ձեզ: Հղիության 27-րդ շաբաթն է, հեմոգլոբինս 102 է, նշանակել են «Սորբիֆեր»: Արժե՞ խմել:

Պատասխան՝ Դա բավականին լավ պրեպարատ է և եթե 102 է, ապա կարելի է: 

 

Անուն՝ Լունա

Հարց՝ Ծննդաբերել եմ առանց բարդությունների, սեփական ուժերով: Երկու ամիս անց դաշտանս սկսվել է ու տևել 5 օր: Դրանից հետո դաշտան չեմ ունեցել այլևս, հղիության թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Խնդրում եմ ասել՝ հնարավո՞ր է, որ հղի լինեմ:

Պատասխան՝ Հնարավոր է, որ թեստը ցույց չտա հղիությունը: Ցանկալի է արյան անալիզի միջոցով բացառել հղիությունը: 

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Ամուսնուս սպերմատոզոիդները շարունակ  5% են: Նշանակել են «Անդրոդոզ»: Միայն այդ պրեպարատը կարո՞ղ է բարձրացնել սերմնահեղուկի որակական և քանականան ցուցանիշները: Հնարավո՞ր է, որ նկարագրածովս պայմանավորված լինի սեռական ցանկության նվազումը:

Պատասխան՝ Դա կապված չէ սեռական ցանկության հետ, իսկ դեղերն ունեն ինդիվիդուալ ազդեցություն: 

 

Անուն՝ Անգելինա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, քսան տարեկան եմ, կես տարի է՝ ամուսնացած եմ: Այցելել եմ գինեկոլոգի և պարզել, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, ժամանակ է անհրաժեշտ հղիանալու համար: Ինձ մի հարց է անհանգստացնում: Հարաբերության ժամանակ գրգռված եմ լինում, հեղուկը դուրս չի թափվում, սակայն ամեն առավոտ միզելու ժամանակ նկատում եմ հեղուկ, չեմ հասկանում՝ սպիտակ հեղուկ է, թե սեմնահեղուկ: Ինչու՞ է այդպես լինում: Միգուցե օրգանիզմս սերմնահեղուկը չի՞ ընդունում, թե՞ դա հնարավոր չէ: Կարո՞ղ է սեմնահեղուկը հարաբերության ժամանակ չթափվել, փոխարենը՝ առավոտյան դուրս գալ:

Պատասխան՝ Ո՛չ, սեմնաբջիջները մինչև առավոտ արդեն անցնում են արգանդի մեջ: Մի՛ անհանգստացեք: 

 

Հարց՝ Ռուզաննա

Հարց՝ Խլամիդիա վիրուսը կարո՞ղ է ազդել սերմի տոկոսի վրա:

Պատասխան՝ Կարող է:

  

Անուն՝ Անի

Հարց՝ Ամուսնացած  եմ 1 տարի 5 ամիս, բայց դեռ հղի չեմ: Ստացել եմ տարբեր բուժումներ՝ բորբոքումերի, ցիտոմեգալովիրուսի դեմ և կրկին ոչ մի արդյունք: Ասեմ, որ ունեցել եմ կույր աղիքի լապարասկոպիկ վիրահատություն:  Հնարավո՞ր է արդյոք դրանից կպումներ առաջանան, որոնք էլ նպաստեն չհղիանալուն:

Պատասխան՝ Իհարկե, հնարավոր է: Բացի դրանից գոյություն ունեն  անպտղության այլ պատճառներ, որոնց համար պետք է հետազոտվել, ցանկալի է գնալ ռեպրոդուկտոլոգի մոտ:

  

Անուն՝ Վանուհի

Հարց՝ Բարև Ձեզ: Վերջին դաշտանից մոտ 22 օր հետո ունեցել եմ սեռական ակտ: Մեկ ամիս անց հետազոտվեցի և ասացին՝ հղի եմ, այն էլ՝ 7-8 շաբաթական: Ինչպե՞ս են հաշվարկն անում:

Պատասխան՝ Հաշվարկը սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից:

  

Անուն՝ Դայանա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ունեմ պարբերական հիվանդություն և ուզում եմ անել արտամարմնային բեղմնավորում: Փոքր-ինչ անհանգստություն ունեմ: Նշածս  հիվանդության համար նախատեսված դեղը չեմ ընդունում, քանի որ  ոչինչ չեմ զգում ու չունեմ ցավ: Ի՞նչ անել, օգտագործե՞լ դեղը մինչև էխո հետազոտություն անելը:

Պատասխան՝ Արտամարմնային բեղմնավորումն  ունի իր ցուցումները, և միայն պարբերական հիվանդությունը ցուցում չէ ԷԽՈ-ի համար:

 Անուն՝ Լիա

Հարց՝ Հնարավո՞ր է հղիություն, եթե սեռական ակտին հաջորդող ամիսը եղել է դաշտան, իսկ այս ամիս՝ ուշանում է:

Պատասխան՝ Հավանականություն կա: