Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։
Անուն` Իննա
Հարց` Բարև Ձեզ: 19 տարեկան եմ, ամուսնացած չեմ: Գրեթե մեկ ամիս ունեմ ցավեր որովայնի ստորին հատվածում, կարծես նաև երիկամների շրջանում, քիչ քանակությամբ անհոտ արտադրություն, ցավ միզելու ընթացքում: Երբևէ դաշտանս չի ուշացել, սակայն այս ամիս ժամկետից չորս օր անցել է, չկա: Հավելեմ, որ հաճախակի ունենում եմ գազագոյացում, վերջերս էլ թեթև մրսածություն է եղել: Արդյո՞ք ողջ թվարկվածն ունի բուն, ուղիղ կապ սեռական օրգանների հետ, թե՞ այլ օրգան-համակարգի խնդիր է:
Պատասխան՝ Պարզելու համար խորհուրդ կտամ անցնել որովայնի (ուշադրությունը հատկապես երիկամներին), փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, հանձնել մեզի ընդհանուր քննություն, մեզի ցանքս:
Անուն` Լիլիթ
Հարց` Ունեմ երեք աղջիկ: Այժմ հղի եմ, և կրկին աղջիկ է լինելու: Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ է պայմանավորվում միայն աղջիկ լինելը, արդյո՞ք ինչ-որ բացատրություն կա: Ի՞նչ անեմ, որպեսզի տղա ունենամ:
Պատասխան՝ Երեխայի սեռը որոշվում է բեղմնավորման պահին, հստակ հաշվարկ գոյություն չունի:
Անուն` Աննա
Հարց` Բարև Ձեզ: Ընկերոջս հետ հարաբերություն ենք ունեցել պահպանակով: Հիմա փոքր-ինչ անհանգիստ եմ, մտածում եմ` գուցե սերմնահեղուկ անցած լինի: Կարո՞ղ է այդպիսի բան լինել: Նշեմ, որ դաշտանիս գալուն դեռ ժամանակ կա:
Պատասան՝ Կարող է լինել, եթե պահպանակն ամենից սկզբում չի կիրառվում, վնասվում է, պահպանակի օգտագործման ժամկետն անցած է լինում: Ամեն դեպքում սպասեք դաշտանային ցիկլին: Եթե սպասվող ժամկետներում չլինի, հղիության թեստ օգտագործեք:
Անուն` Արմինե
Հարց` Հարգելի՛ բժիշկ, ներարգանդային պարույր դնելուց հետո ասել են 10 օր չունենալ հարաբերություն: Այնպես է ստացվել, որ ազատ հարաբերություն ենք ունեցել 4 օր հետո: Հնարավո՞ր է` նշած ժամկետը չպահպանելու պատճառով հղիություն գրանցվի:
Պատասխան՝ Հավանակնությունը փոքր է, սակայն կա:
Անուն` Աիդա
Հարց` Կրծքով կերակրող մայրիկ եմ: Դաշտանս հինգ օր ուշացել է, հղիության թեստը բացասական է: Կարո՞ղ է հղիություն լինել, սակայն թեստը դա ցույց չտա:
Պատասխան՝ Հղիություն ևս կարող է լինել, բայց ուշացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ ֆոնով, քանի որ կրծքով կերակրման փուլում եք դեռ: