Ինչու՞ է այդքան կարեւոր նկարչությունը նախադպրոցական տարիքում

Ծիածանի գույներով

Նկարչությունը պարզապես արվեստ չէ: Եթե դուք մտածում եք, որ այն նպաստում է միայն փոքրիկի արտիստիկ զարգացմանը, ապա չարաչար սխալվում եք: Նկարչությամբ հնարավոր է  միաժամանակ մի քանի խնդիր լուծել:

Նկարչությունը պարզապես արվեստ չէ: Եթե դուք մտածում եք, որ այն նպաստում է միայն փոքրիկի արտիստիկ զարգացմանը, ապա չարաչար սխալվում եք: Նկարչությամբ հնարավոր է  միաժամանակ մի քանի խնդիր լուծել:

Երեւակայություն

Նկարչությունը նախեւառաջ զարգացնում է երեւակայությունը:  Թույլ տվեք փոքրիկին նկարել մատիկներով, այսինքն՝ թաթախել ներկի մեջ ու նկարել:  Դա հնարավորություն է ընձեռում անմիջական շփում ունենալ միջավայրի հետ:

Մոտորիկա

Նախադպրոցական տարիքը հենց այն ժամանակն է, երբ պետք է ձեւավորվի ու զարգանա փոքրիկի մոտորիկան: Մասնագետները պնդում են, որ դրա լավագույն ճանապարհը նկարչությունն է:  Երեխային թույլ տվեք հրաժարվել վրձնից ու նկարել մատներով: Այն շարժումների մի ամբողջ համալիր է՝ ձեռք-աչք-մկաններ:

Մաթեմատիկա

Փոքրիկը կարող է նկարելով սովորել երկրաչափական պատկերները, սովորել՝ ինչ է անկյունը եւ այլն: Սա համարվում է մաթեմատիկական նախնական գիտելիք:

Գիտություն

Նկարչության միջոցով փոքրիկը կարող է  ծանոթանալ գույներին եւ վերջապես այդ նույն գույները խառնելով՝ ստանալ նոր գույներ, այլ կերպ ասած՝ պարզունակ գիտափորձեր անել:

Բառապաշար

Մասնագետները խորհուրդ են տալիս նախադպրոցական տարիքի երեխայի բառապաշարը զարգացնել նկարչության միջոցով: Փոքրիկը կարող է չմտապահել արտաբերված բառը, բայց կարող է յուրացնել նկարելով:

Նկարչության ուժը գիտակցելով՝ «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնն առաջարկում է  նոր ծրագիր` «ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ  ՋՐԻ  ՎՐԱ»:  Ծրագրում կարող են ընգրկվել 4-16 տարեկան նկարել սիրող երեխաները: Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել 095.530161 հեռախոսահամարով: