Հեքիաթ` ավազի վրա

Ծիածանի գույներով

Հեքիաթները երեխաների կյանքում ունեն նույնքան մեծ նշանակություն, որքան խաղերն ու զրույցները: Թե խաղի եւ թե հեքիաթի դեպքում  փոքրիկին հնարավորություն է տրվում առավել պատկերավոր միջավայրում մարզել միտքը, երեւակայությունը, ընկալել աշխարհն իր բոլոր կողմերով, վերլուծել իրավիճակները, որոնցում հայտնվում են մարդիկ, գտնել լուծումներ կամ ծանոթանալ հնարավոր լուծումներին, տարբերակել չարը բարուց եւ այլն:

Հեքիաթները երեխաների կյանքում ունեն նույնքան մեծ նշանակություն, որքան խաղերն ու զրույցները: Թե խաղի եւ թե հեքիաթի դեպքում  փոքրիկին հնարավորություն է տրվում առավել պատկերավոր միջավայրում մարզել միտքը, երեւակայությունը, ընկալել աշխարհն իր բոլոր կողմերով, վերլուծել իրավիճակները, որոնցում հայտնվում են մարդիկ, գտնել լուծումներ կամ ծանոթանալ հնարավոր լուծումներին, տարբերակել չարը բարուց եւ այլն: Հեքիաթները կարեւոր են նաեւ իրենց ուղղորդող նշանակությամբ: Կարող եք ինքներդ հեքիաթներ հորինել՝ կախված նրանից, թե երեխայի որ սովորույթն եք ցանկանում մշակել, փոխել կամ հղկել:  Օրինակ՝ եթե երեխան չի սիրում քնելուց առաջ ատամները խոզանակել, հորինեք հեքիաթ մի բալիկի մասին, ով մայրիկի խորհուրդները չի լսում, եւ ատամները փչանում են, իսկ փչացած ատամներով չի կարողանում պաղպաղակ ուտել, քանի որ անմիջապես ցավում են:  Կարող եք նաեւ հեքիաթների ելքերը փոխել, բայց այդ պարագայում ցանկալի է հիմք ընդունել ոչ այնքան հայտնի հեքիաթների սյուժեները, որպեսզի փոքրիկը շփոթության մեջ չընկնի:

Հեքիաթները մատուցելու տարբեր մեթոդներ կան՝ ընթերցանություն, նկարչություն, տիկնիկային բեմադրություն, ունկնդրում եւ այլն: Տարբերակներից ամենահետաքրքիրը համարվում է հեքիաթը՝ ավազի վրա:  Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը մասնակցի այդ ծրագրին, կարող եք դիմել «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոն: «Հեքիաթ՝ ավազի վրա» ծրագիրը նախատեսված է 3-6 տարեկանների համար: Հանդիպումները լինելու են շաբաթ օրը՝ ժամը 12:00-13:00

Մասնակցության համար գրանցվել 095530161 հեռախոսահամարով: