Ի՞նչ անել, եթե փոքրիկը դեռ 2 տարեկան էլ չկա, իսկ մայրիկը պետք է աշխատի

Ծիածանի գույներով

Սեպտեմբերը եկավ, մայրիկների գործը բարդացավ. աշխատանքն այլեւս սպասել չի կարող, իսկ  փոքրիկին խնամող չկա:  Ի՞նչ է հնարավոր անել: Դայա՞կ փնտրել: Մի քիչ դժվար գործ է: Բացի այդ,  փոքրիկը ստիպված է լինելու ամբողջ օրն անցկացնել մեկ հոգու հետ: Ինչպե՞ս գտնել մեկին, ով պետք է փոխարինի մայրիկին: Բայց մյուս կողմից, ախր շատ փոքր է, 2 տարեկան էլ չկա:  Իսկ գուցե  մանկական կենտրո՞ն գտնել, որն ընդունում է 1-3 տարեկան փոքրիկներին:

Այո, զարգացման ու ժամանցի կենտրոն, որտեղ փոքրիկը ոչ միայն անվտանգ կանցկացնի օրը, այլեւ կխաղա հասակակիցների հետ, կլսի հեքիաթներ, կզբաղվի ինտելեկտուալ գլուխկոտրուկներով, բայց ավելորդ չի ծանրաբեռնվի, կստանա առողջարար սնունդ,  կվազվզի, կքնի եւ այդպես շարունակ:

Սիրելի  մայրիկներ,

Մանկան վաղ զարգացման և խնամքի կենտրոնը հայտարարում է 1-3 տարեկան երեխաների ընդունելություն: Կենտրոնի մասնագետները կհոգան Ձեր փոքրիկի ներդաշնակ զարգացման և ապահովության մասին:

Փոքրիկների համար գործում է 3 օրակարգ`

- 9:00-13:00, որը ներառում է 2-անգամյա սնունդ,

- 9:00-16:00` 3-անգամյա սնունդ և քուն,

- 9:00-18:30` 4-անգամյա սնունդ և քուն:

Օրվա ռեժիմը ներառում է փոքրիկների բոլոր ոլորտների զարգացմանը միտված խաղեր, վարժանքներ, ստեղծագործական աշխատանքներ, երաժշտական պարապմունքներ, ընթերցանություն, զբոսանք և այլ շատ հետաքիքիր զբաղմունքներ:

Մանրամասների համար զանգահարել 095 530161, 010 530171 համարներով: