Ստեղծագործարան՝ փոքրիկների համար. երեխայի ժամանցը դարձրեք կրթություն

Ծիածանի գույներով

Որքան էլ մայրիկները ջանում են ստեղծագործ լինել ու փոքրիկի համար ապահովել բազմազան ժամանց, միեւնույն է, ինչ-որ պահի ստեղծագործականությունն ավարտվում է: Մինչդեռ փոքրիկի համար սահմաններ չկան, եւ նա, աչքերը բացուխուփ անելով, սպասում մայրիկի  նորարարությանն ու նոր հույզերի:

Հաշվի առնելով փոքրիկի ու մայրիկի պահանջները՝ «Ծիածան»  երեխաների զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր արվեստասեր  ծնողներին իրենց երեխաների հետ մասնակցելու Ռեջիո Էմիլիայի մոտեցումների վրա հիմնված  «ԱՏԵԼՅԵ»-ի՝ ստեղծագործարանի բացմանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ազատ ստեղծագործելու և ստեղծելու միասնական մանդալ:

Մասնակցել կարող են 2-15 տարեկան երեխաներն ու ծնողները։ Ծնողի և 1 երեխայի համար մուտքն արժե 3000 դրամ, ընտանիքից յուրաքանչյուր հաջորդ երեխան կամ մեծը`1000 դրամ: Մասնակիցներն իրենց հետ պետք է բերեն տարբեր գույների տարաբնույթ նյութեր՝ կոճակեր, կտորներ, թելեր և ցանկացած այլ նյութեր։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել 010 530171, 095 530161 հեռախոսահամարներով։