Մայրության նպաստի հաշվիչ

Գլխավոր

Ֆիզարձակուրդին նախապատրաստվող մայրերին, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրում է, թե որքան է կազմելու մայրության նպաստը, որպեսզի կարողանան ընտանեկան բյուջեն ճիշտ պլանավորել: «Իմ փոքրիկը», ցանկանալով թեթևացնել փոքրիկի ծնվելուն նախապատրաստվող կանանց հոգսը, կազմել է մայրության նպաստի հաշվիչ: 

Մայրության նպաստը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով.

նախ՝ ծննդկանի վերջին մեկ տարվա ընդհանուր եկամուտը բաժանում ենք 12 ամիսների, որպեսզի ստանանք աշխատողի միջին ամսական աշխատավարձը: Այնուհետև ստացված թիվն էլ բաժանում ենք 30.4 (1 ամսվա միջինացված օրերի քանակ)՝ ծննդկանի մեկ օրվա աշխատավարձը պարզելու համար: Արդյունքը բազմապատկում ենք հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի քանակով:

 

Ուշադրություն։ Եթե միջին ամսեկան եկամուտը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 15 - ապատիկը ( 73,825 x 15 = 1,107,375) ապա մաքսիմալ շեմը ընդունվում է հենց նվազագույն աշխատավարձի 15 - ապատիկը :

Ձեզ հասանելիք մայրության նպաստի չափը հաշվելու համար ստորև մուտքագրեք ֆիզարձակուրդ գնալու պահին նախորդող 12 ամիսների Ձեր եկամուտը՝ ներառյալ հարկերը: Օրինակ, եթե Ձեր ամսական աշխատավարձը հարկերի հետ միասին կազմում է 90 հազար դրամ, ապա պետք է մուտքագրեք 1,080,000 թիվը, որը ստանում ենք 90000-ը բազմապատկելով 12-ով: