Տանը փոքրիկ ունենալու պարագայում հարկավոր է ամեն վայրկյան պատրաստ լինել հարցերի տեղարատարափի:
Երեխայի հետաքրքրասիրությունը սահմաններ չի ճանաչում, և այն պետք է լիովին բավարարել, որովհետև երբ դուք պատասխանում եք տվյալ հարցերին, օգնում եք նրա ինտելեկտի զարգացմանը: Այն, որ բալիկը մշտապես ցանկանում է իմանալ ավելին, հիանալի է: Անհրաժեշտ է անպատասխան չթողնել նրա խոսքերն ու, միևնույն ժամանակ, օրինակ ցույց տալ, թե ինչպես կարելի է ճիշտ հարցեր կազմել և զրույցը շարունակել: Պետք է ցույց տալ, որ դուք հետաքրքրված եք նրանով և ուզում եք տեղեկացված լինել: Եվ այսպես, ինչի՞ մասին հարցնել բալիկին: Կարող եք ասել․
- Հե՞շտ է երեխա լինելը:
- Ինչի՞ մասին ես երազում:
- Ի՞նչն է քեզ դարձնում երջանիկ:
- Ու՞մ կամ ինչի՞ մասին ես մտածում արթնանալուն պես: Ի՞նչ ես ակնկալում նոր օրվանից:
- Որտե՞ղ են ապրում երազները:
- Ինչպե՞ս են անվանում քո սիրելի կերպարին, և ի՞նչ ուժերով է նա օժտված: Ո՞ր հերոսն է քեզ ամենից շատ զվարճացնում:
- Երբևէ մտածե՞լ ես շուրջդ փոփոխություններ կատարելու մասին:
- Եթե ունենայիր սեփական խանութ, ապա ի՞նչ կվաճառեիր և ինչու՞:
- Ե՞րբ ես քեզ զգում քաջ: Ի՞նչ ես զգում, երբ գրկում եմ քեզ և և ինչպե՞ս ես արտահայտում քնքշանքդ:
- Ինչպիսի՞ն պետք է լինի լավագույն ընկերը:
- Ի՞նչ կցանկանայիր սովորել:
- Ըստ քեզ՝ ինչու՞ են մարդիկ գրքեր կարդում:
- Ի՞նչն է մարդուն դարձնում առանձնահատուկ:
- Ո՞րն է քո սիրելի խաղը:
- Եթե քեզ հաջողվեր նկարել պատկերացումներդ ու մտքերդ, ապա ինչի՞ց կսկսեիր:
- Ո՞ր երաժշտական հնչյուններն ու ձայններն են քեզ դուր գալիս:
- Որտե՞ղ և ու՞մ հետ ես քեզ լավ զգում:
- Ո՞ր ուտելիքն է աշխարհում ամենից համեղը:
- Ի՞նչը կստիպի քեզ լաց լինել:
- Ինչու՞ են մարդիկ նեղանում:
- Ի՞նչ է նշանակում ունենալ լավ կամ վատ տրամադրություն:
- Կա՞ ինչ-որ բան, որը պակասում է քո կյանքում:
- Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում տարիներ անց:
- Եթե կարողանայիր օգնել այլ մարդկանց, կանեի՞ր դա:
- Ինչպիսի՞ն պիտի լինեն ամուսինները:
- Ի՞նչն է քեզ հաղորդում դրական լիցքեր:
- Քեզ ավելի շատ դուր է գալիս ընկերություն անել տղաների՞, թե՞ աղջիկներ հետ:
- Ինչի՞ց ես ամենից շատ վախենում:
- Ինչո՞վ են տարբերվում միմյանցից աղջիկներն ու տղաները:
- Ո՞ր պահերին ես զգում, որ ծնողներդ քեզ բոլորովին չեն հասկանում:
- Թռչուններն ու կենդանիները հաղորդակցվու՞մ են իրար հետ:
- Ի՞նչն ես համարում հրաշք:
Սրանք միայն մի քանի հարցեր են։ Ավելացրեք շարքն ու լավ ժամանակ անցկացրեք երեխաների հետ։ Նրանք միշտ էլ ձեր ուշադրության կարիքն ունեն։