3-6 ամսական երեխայի հոգեկան և խոսքային զարգացումը
3-6 ամսական հասակում առույգացման կոմպլեքսի արձագանքները բազմազան են դառնում: 4-5 ամսական երեխան ուշադիր նայում է դիմացինի դեմքին, լայն բացում է աչքերը և բերանը, դադարեցնում է ընդհանուր շարժումները, երբ մեծահասակը մոտենում է և փորձում է հաղորդակցվել: Այսպես նրա մոտ իրավիճակային արձագանք է ձևավորվում` մի դեպքում նա առույգանում է, մի այլ պարագայում վախենում ու գոռում:
Փոքրիկի զարգացումը 3-6 ամսականում
Ձեր փոքրիկը 3 ամսեկան է: Նա արդեն շատ բաներ է սովորել, նրա հետ՝ նաև դուք:
Ինչպե՞ս զարգացնել փոքրիկներին 3-6 ամիսների ընթացքում
Ինչպես այս, այնպես էլ հետագա փուլերում շատ կարևոր են մերսումը, գիմնաստիկան, մաքուր օդում զբոսանքը , կոփման պրոցեդուրաները և փոքրիկի հետ քնքնուշ շփումը:
Զարգացնող խաղեր մինչև 6 ամսական երեխաների համար
Խաղեր 4 ամսական երեխայի համար
Ինչպես են զարգանում երեխաները, և ինչ կարող են անել ծնողները-2
Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ
Մինչև վեց ամսական երեխան պետք է կարողանա
- Բարձրացնել գլուխը և իրանը, երբ պառկած է փորի վրա,
- Փորձել հասնել կախված առարկաներին,
- Վերցնել, ցնցել առարկաները,
- Գլորվել,
- Հենված նստել,
- Ձեռքերի և բերանի օգնությամբ իրերը հետազոտել,
- Սկսել կրկնօրինակել ձայները և դեմքի արտահայտությունները,
- Արձագանքել սեփական անվանը և ծանոթ դեմքերին,
- Փոքրի վրա պառկած վիճակումոտքերի տակ հենակետ դնելուդեպքում հենվել հենակետին և սողալով շարժվել: Այս թեստի օգնությամբ հետազոտելով սեփական երեխային` ծնողները հնարավորություն կունենան կողմնորոշվելու երեխայի մաշկամկանային հյուսվածքի զարգացվածության մասին: