Մինչև փոքրիկը չդառնա չորս տարեկաննրա լսողությունը ստուգելն օբյեկտիվորեն դժվար է:   Սակայն ամեն տարիքում երեխան որոշակի ռեակցիա է ցուցաբերում  աղմուկի նկատմամբ:

Շատ փոքրիկը վեր է թռչում, երբ փակվում է դուռը: Դուք կհասկանաք` նա Ձեզ լսում է, թե ոչ, եթե  նրանից մի փոքր հեռու գնաք և ծափ տաք. փոքրիկը լսելու դեպքում վեր կթռչի կամ ինչ-որ վախեցած շարժում կանի:

Եթե նա ոչ մի ռեակցիա չտա, ապա դա կարող է դառնալ Ձեզ համար անհանգստանալու  առաջին 

Չորրոդ ամսում փոքրիկը կարողանում է շրջվել պառկած տեղում, փոքրի վրա պառկած կարողանում է հենվել նախաբազուկների վրա, բարձրացնել մարմնի վերին մասը:  Զարգանում է ինքնակամ բռնելը, իսկ բռնելու ռեֆլեքսը  մարում է:

Հինգերորդ ամսվա ընթացքում  երեխան կարող է ինքնուրույն մեջքի վրա պառկած դիրքից շրջվել փորի վրա և հակառակը, ձեռքերի վրա հենված մարմինը բարձրացնել:

Երբ փոքրիկը դառնում է 3 ամսական, շատ ծնողներ փոքր-ինչ թեթևություն են զգում՝ կարգավորվում է օրվա ռեժիմը, փոքրիկի շարժումներից  կարելի է հասկանալ, թե նա ինչ է ուզում: Սովորաբար այս տարիքում երեխաները գիշերը լավ են քնում` 6-8 ժամ:

3-6 ամսական հասակում առույգացման կոմպլեքսի արձագանքները բազմազան են դառնում: 4-5 ամսական երեխան ուշադիր նայում է դիմացինի դեմքին, լայն բացում է աչքերը և բերանը, դադարեցնում է ընդհանուր շարժումները, երբ մեծահասակը մոտենում է և փորձում է հաղորդակցվել:  Այսպես նրա մոտ  իրավիճակային արձագանք է ձևավորվում` մի դեպքում նա առույգանում է, մի այլ պարագայում վախենում ու գոռում:

 

Այլ հոդվածներ …

Գովազդ